«Ջակոմո Մեյերբեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: : → ։ oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: — → - (4) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Giacomo Meyerbeer nuorempana.jpg|thumb]]
'''Ջակոմո Մեյերբեր''' (գերմաներեն՝ Giacomo Meyerbeer, ծննդյամբ՝ Յակոբ Լիբման Բեր, գերմաներեն՝ Jacob Liebmann Ber, 1791, Գերմանիա - [[1864]]թ. [[մայիսի 2]], [[Փարիզ]], [[Ֆրանսիա]]), գերմանացի և ֆրանսիացի երգահան, «մեծ օպերա» (Grand Opera) ժանրի հիմնադիր։ Հիմնական ստեղծագործություններն են՝ «[[Ռոբերտ-սատանա (օպերա)|Ռոբերտ-սատանա]]» (Robert le Diable, 1831), «[[Հուգենոտներ (օպերա)|Հուգենոտներ]]» (Les Huguenots, 1836), «[[Մարգարե (օպերա)|Մարգարե]]» (Le Prophète, 1849), «Դինորա» (Dinorah, 1859), «Աֆրիկուհի» (L’Africaine, 1864) օպերաները։
 
Հրեա բանկիրի որդի։ Աշակերտել է [[Մուցիո Կլեմենտի]]ին ([[դաշնամուր]]), Կ․ Ֆ․ Ցելտերին և Դ․ Ֆոգլերին (կոմպոզիցիա)։ [[1816]]—24 - 24-ին ապրել է [[Իտալիա]]յում, յուրացրել իտալական օպերայի սկզբունքները և տարբեր քաղաքներում բեմադրել նոր օպերաներ, որոնցից առավել հասունը՝ «Խաչակիրը Եգիպտոսում» (1824)։
 
1827—421827 - 42-ին ապրել է Ֆրանսիայում, որտեղ աննախընթաց հաջողություն են գտել նրա «Ռոբերտ Սատանա» (1830, բեմադրվել է 1831) և համաշխարհային հռչակ վայելող «Հուգենոտներ» (1835, բեմադրվել է 1836) օպերաները։
 
1842—461842 - 46-ին Բեռլինում վարել է գեներալ-մուզիկ-դիրեկտորի (գլխավոր դիրիժոր) պաշտոնը։ 1856-ին վերադարձել է Փարիզ, ուր բեմադրվել են նրա «Մարգարե» (1849), «Պլոյերմելյան ներում» («Դինորահ», 1859), «Աֆրիկուհի» («Վասկո դա Դամա», բեմ․ ետմահու, 1885) և այլ օպերաներ։ Զարգացնելով «մեծ օպերայի» ավանդույթները Մեյերբերը լիբրետիստ [[Էժեն Սկրիբ]]ի հետ ստեղծել է մոնումենտալ ներկայացումներ՝ կոնտրաստային դրամատուրգիայով, մասսայական ճոխ տեսարաններով, շքեղ ձևավորմամբ, որոնց բարդ սյուժեներում, իբրև կանոն, միահյուսվում են պաամա-սոցիալական և անձնական դրամայի գծեր։ Չնայած խոցելի կողմերին (պատմական անցքերի վիճելի մեկնաբանում, ոճի որոշ էկլեկաիկություն, վիրտուոզային և բեմադրական էֆեկտների չարաշահում), Մեյերբերի երկերը (շուրջ 16 օպերա) վոկալ, անսամբլային, խմբերգային և բալետային համարների բազմազան օգտագործման, մելոդիկայի ու հարմոնիայի արտահայտչականության և վառ գործի քավորման շնորհիվ զգալիորեն հարստացրին XIX դ․ ռոմանտիկական օպերան։
 
[[Երևանի Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոն|Երևանի օպերայի և բալետի թատրոն]]ում 1943-ին բեմադրվել է «Հուգենոտներ» օպերան։