«Ուխտագնացության երգեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չ clean up, replaced: — → - oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Ուխտագնացության երգեր''', [[հայ]]կական [[Հայկական երաժշտություն|Ժողովրդական երաժշտության]] մեջ ընդհանուր առումով՝ ժողովրդական նույնանուն [[ծես]]ի տարբեր պահերը արծարծող քնարական երգերի ամբողջությունը, որ կազմում է ծիսական ժանրի մի բաժինը։ Երգվում են սովորական քնարական բնույթի եղանակներով։
 
Մասնավոր առումով՝ զանազան ուխտատեղերի նկարագրության և գովքի երգերի ամբողջությունը, կազմում է վիպական ժանրի մի բաժինը։ Այդ բաժնում գլխավոր տեղը գրավում են «մուրազատու» «Մշո սուլթան» [[Մշո Սուրբ Կարապետ վանք|Ս․ Կարապետ վանք]]ին նվիրված երգերը (կոչվում են նաև «Ս․ Կարապետի երգեր»), որոնցում արտացոլվել է ազատ և բարեկեցիկ կյանքի համար աշխատավոր ժողովրդի դարավոր երազանքը։ Սրանց մեղեդիական մարմնավորումը երկտեսակ է․ հանդարտ-պատմողական բնույթի կարճաշունչ եղանակով, որը տարբերակվելով շարունակ կրկնվում է (պարզ մեղեդիացված արտասանություն), կամ տուն-տուն կառուցված, վիպական բնույթի անհատականացված եղանակով, սկզբի պատմողական-նկարագրական մասում՝ ասերգային ոճի գերակշռությամբ, կրկնակային մասում՝ լայնաշունչ երգային։
 
Առաջին տեսակը շարունակում է հայկական հնագույն փոքրածավալ վիպերգերի (օրինակ, «Կարոս խաչ») մեղեդիական ոճը, երկրորդը ներկայացնում է «Աասնա ծռեր» վեպի եղանակավոր երգատեսակների զարգացումը (նման հայտնի «Մոկաց Միրզա» երգ-բալլադին)։
 
Ուխտագնացության երգերի, մասնավորապես Ս․ Կարապետի երգերի, բանաստեղծական տեքստերը բազմիցս հրատարակվել են (Ա․ Սեդրակյանի «Քնար մշեցվոց և վանեցվոց», 1874, էջ 6—96 - 9)։ Եղանակները հայտնաբերել է [[Կոմիտաս]]ը։ Կան նաև հատուկ ուխտագնացության պարեր, ինչպես Կոմիտասի գրառած ու մշակած հանդիսավոր «Մշո Շորորը»։
 
Ուխտագնացության երգերը հայ գեղջկական և հին-գուսանական երգաստեղծության լավագույն նմուշներից են։ Դրանց լավատեսական բովանդակությունը ոգեշնչող աղբյուր է դարձել Բարսեղ Կանաչյանի՝ ժողովրդական խոսքերով գրված «Նանոր» խմբերգային երաժշտա-դրամատիկական ընդարձակ պատկերի համար։
 
{{ՀՍՀ}}