«Սուրբ Մարիամ-Եղիսաբեթ մատուռ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: → (216) oգտվելով ԱՎԲ
չ →‎Ճարտարապետական նկարագիրը: clean up, replaced: → , ։Ա → ։ Ա oգտվելով ԱՎԲ
Տող 2.
 
==Ճարտարապետական նկարագիրը==
Մատուռը հիմքում քառակուսի, արևմտյան բաց մուտքով, առանց խորանի բարձրագնա ու գմբեթավոր կառույց է։ Այն նախագծել է ճարտարապետ Հակոբ Բաբախանյանը։ Նախագիծը քննարկել ու հաստատել են ակադեմիկոսներ [[Վարազդատ Հարությունյան]]ը, [[Ջիմ Թորոսյան]]ը, [[Գրիգոր Խանջյան]]ը և ճարտարապետ Բաղդիկ Արզումանյանը։ԱյսԱրզումանյանը։ Այս մատուռի կառուցման նախաձեռնող Իրինա Գալստյանը մատուռի կառուցման խնդրանքով [[1998]] թ-ին դիմել է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ, ներկայիս Վեհափառ Տեր Գարեգին Բ Ոսկեհատցի կաթողիկոսին։ Վերջինս օգնության համար նամակով դիմել է Հայ եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդին։ Բոստոնի Հայ Եկեղեցասիրաց կանանց միության գումարային ներդրումով [[1999]] թ-ի հունիսի 5-ին Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Նավասարդ եպիսկոպոսի (ներկայիս Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ) ձեռամբ կատարվել է մատուռի հիմնարկեքը։ Կառույցի համար ընտրվել է բաց կարմրավուն տուֆ քարը, որը թե ձմեռային սպիտակ, թե ամառային կանաչ համայնապատկերի վրա խիստ ընդգծված տեսանելիություն է ապահովում։ Մատուռի խաչը տեղադրվել է Արմավիրի թեմի առաջնորդի պաշտոնակատար Տեր Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանի և Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ եպիսկոպոս Կճոյանի ձեռոք և օծվել է [[2000]] թ-ի հուլիսի 13-ինª Սուրբ Աստվածածնի վերափոխման օրը։ Արայիի գյուղապետարանի ջանքերով մատուռի շրջակայքը բարեկարգվել ու բարեխնամ տեսք է ստացել։ Այստեղ տնկվել է 200-ից ավելի ծառ ու թուփ։ [[2005]] թ-ին մատուռի մոտ խմելու ջուր է հասցվել և ցայտաղբյուր է կառուցվել։ Այս նույն բարձունքին դեռևս [[1982]] թ-ի սեպտեմբերի 27-ին տեղադրվել է հուշաքար [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ում զոհված համագյուղացիների հիշատակին հուշարձան կառուցելու մասին։ Գյուղապետարանը, գյուղի հասարակությունը պատրաստվում է իրականացնել նախաձեռնությունըª հուշարձանը նվիրելով Հայոց ցեղասպանության զոհերի, [[Ապարանի հերոսամարտ]]ի, [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի, [[Արցախյան ազատամարտ]]ի արայեցի կամավորականների ու մարտիկների հիշատակին։
 
==Նվիրագրեր==