«Շուշիի թեմական հոգևոր դպրոց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
տես նաև
չ clean up, replaced: → , — → - (4) oգտվելով ԱՎԲ
Տող 26.
Դպրոցը մեծ փոփոխությունների է ենթարկվում, երբ [[Մատթեոս Ա Կոնստանդնուպոլսեցի|Մաթեոս կաթողիկոսը]], շուշեցիների խնդրանքով, 1863-ին դպրոցի տեսուչ է նշանակում [[Թիֆլիսի Ներսիսյան դպրոց]]ում տարիներ առաջ հռչակված [[Պետրոս Շանշյան]]ին։ Վերջինիս օգնականն է եղել [[Պերճ Պռոշյան]]ը, որն այնտեղ դասավանդել է հայոց լեզու, հայ գրականություն և ազգային պատմություն։ Շանշյանի և Պռոշյանի ջանքերով թեմական դպրոցը սկսում է ծաղկել, դառնում է եռդասյան` իր երկու ծխական դպրոցներով։ Փոխվում է նաև դպրոցի անունը։ Այն կոչվում է «Եղիշյան ազգային հոգևոր դպրոց»՝ 5-րդ դարի պատմիչ [[Եղիշե]]ի անունով։
 
1877-78 ուստարում Շուշու թեմական տեսուչ է եղել փիլիսոփայության դոկտոր, հետագայում [[Երևան]]ում հրատարակվող «[[Պսակ]]» թերթի խմբագիր և հասարակական գործիչ [[Վասակ Պապաջանյան]]ը։
 
1903-ին դպրոցը փակվում է, վերաբացվում է 1905-ի աշնանը։ Այն ավելի բարկարգ տեսք է ստանում 1908-10 թվերին` տեսուչ [[Ավետիք Տեր-Պողոսյան]]ի օրոք և նրա ջանքերով։<ref>{{cite book|author=Ս. Կ. Խուդոյան|title=Արևելահայ դպրոցները 1830-1920 թվականներին|publisher=«Լույս»|location=Երևան|year=1987|page=էջ 370-374}}</ref>։ Շուշիի թեմական դպրոցը դադարեցնում է իր գոյությունը [[1920]] թ.։
 
== Աշակերտների քանակը ==
* 1838 թ. - 20<ref>Արձագանք ամսագիր, 23 հունիսի 2010 թ., «[http://www.artsakank.com.cy/am/news/armenian/2010/shushi-school-opens-in-nineteen-thirty-eight 22 Յունիս 1838 Թուին Բացուեցաւ Շուշիի Թեմական Վարժարանին Հայակերտ Հնոցը]»</ref>
* 1970 թ. - 158
* 1893 թ. - 492
* 1909 թ. - 374
 
== Հայտնի դասավանդողներ==