«Իլյա Ռեպին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: — → - (15) oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: → oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:RepinSelfPortrait.jpg|մինի|աջից|Ռեպին. ինքնանկար (1887թ.)]]
'''Իլյա Եֆիմովիչ Ռեպին''' ([[1844]]թ. [[օգոստոսի 5]] (հին տոմարով՝ հուլիսի 24), Չուգուև (այժմ՝ [[Խարկովի մարզ]]ում) - [[1930]]թ. [[սեպտեմբերի 29]], Կուոկկալա, [[Ֆինլանդիա]] (այժմ՝ [[Ռեպինո]], [[Լենինգրադի մարզ]]ում)), ռուս նկարիչ։
 
Սովորել է [[Պետերբուրգ]]ի Արվեստագետներին խրախուսող ընկերության Նկարչության դպրոցում ([[1863]]-ի վերջ, դասատուները՝ Ռ. Կ. Ժուկովսկի և Ի. Ն. Կրամսկոյ) և Գեղարվեստի ակադեմիայում ([[1864]] - [[1871|71]], [[1873]] - 76-ին կրթաթոշակառու՝ [[Իտալիա]]յում և [[Ֆրանսիա]]յում)։ [[Պերեդվիժնիկներ]]ի միավորման անդամ ([[1878]]-ից)։ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1893)։ Ուսման տարիներին բարեկամացել է Ի. Ն. Կրամսկոյի, Վ. Վ. Մտասովի հետ, ծանոթացել հեղափոխական դեմոկրատների գեղագիտությանը և դարձել դրա համոզված հետևորդ։ 1860-ական թթ. ստեղծել է ուսումնական ակադեմիական նկարներ, ակադեմիայից դուրս՝ դիմանկարներ, ժանրային նկարներ և գծանկարներ։ Նկարչի բնատուր ձիրքը, դիտողականությունը և կրքոտ խառնվածքը որոշակիորեն դրսևորվել են դեռևս նրա վաղ շրջանի դիմանկարներում («Վ. Ե. Ռեպին», 1867, [[Տրետյակովյան պատկերասրահ]], [[Մոսկվա]], «Վ.Ա. Շևցովա», 1869, [[Ռուսական թանգարան]], Լենինգրադ)։ 1870-ական թվականներից Ռեպինը հանդես է եկել որպես նկարիչ-դեմոկրատ, պաշտպանել գեղարվեստական ստեղծագործության ժողովրդայնության սկզբունքները, պայքարել ակադեմիական արվեստի դեմ։ Վոլգայով ուղևորություններ կատարելուց հետո ստեղծել է «Վոլգայի նավաքարշները» նկարը (1870 - 73, Ռուսական թանգարան)՝ ոչ միայն մերկացնելով շահագործումը, այլև հավաստելով ժողովրդի մեջ թաքնված ուժն ու հասունացող բողոքը։ Այդ աշխատանքը նոր երևույթ էր ռուսական գեղանկարչության մեջ, ժանրային երկում ընդհանրացնելով ժամանակակից կյանքի հակասությունները, միաժամանակ ցույց տալով ժողովրդի հզոր ուժը, Ռեպինը լայնահուն, տարողունակ երփնագրով հասել է մոնումենտալ հնչեղության։