«Էկոցենտրիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: → (3) oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: → (4) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
''' Էկոցենտրիզմ''', [[շրջակա միջավայրի պահպանություն|շրջակա միջավայրի պահպանության]] գաղափարախոսություն է, որը դիտարկում է վայրի բնության պահպանությունը որպես ինքնուրույն [[արժեք]]` մարդկության օգտագործման ցանկացած չափանիշներից անկախ` գերակայությունը տալով այդ արժեքին, մարդկության նպատակների և կարիքների դիմաց։ [[Բնություն]]ը, [[էկոլոգիա]]կան հավասարակշռությունը ընկալվում են որպես հատուկ արժեք։ Էկոցենտրիզմի ներկայացուցիչներին հատուկ է բնության առջև խոնարհվելը, [[կրոն]]ականին մոտ, և բնության ընկալումը որպես գործունեության [[սուբյեկտ]]ի, որն ունի սեփական նպատակներ և ունի բարոյական իրավունքներ։
Էկոցենտրիզմի սահմաններում վայրի բնության պահպանությունը իրականացվում է ոչ թե հասնելու մարդկության տեսանկյունից արժեք ներկայացնող ինչ-որ նպատակների, այլև հենց բնության համար։ Այս դեպքում բնության պահպանվող տարածքների ստեղծումը ենթադրում է գիտական, ռեկրեացիոն կամ ինչ-որ այլ վերահսկողության և այդ տարածքների օգտագործման բացառում և բնական գործընթացների լիարժեք ազատության թույլատրում։
Չնայած, որ [[բիոցենտրիզմ]]ը համարվում է էկոցենտրիզմիհոսանքներից մեկը, էկոցենտրիզմի և կենսացենտրիզմի տերմիններրը հանդես չեն գալիս խիստ բաժանված ձևով և կարող են օգտագործվել որպես հոմանիշներ։