«Միխայիլ Տուխաչևսկի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: — → - (6) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
 
[[File:Mikhail Tukhachevsky.jpg|thumb|Միխայիլ Տուխաչեվսկի]]
'''Տուխաչեվսկի''', Միխայիլ Նիկոլաևիչ ([[փետրվարի 16]], [[1893]]-[[հունիսի 12]], [[1937]]), սովետական ռազմական գործիչ, զորավար, Սովետական Միության մարշալ ([[1935]])։ ՄՄԿԿ անդամ [[1918]]-ից։
 
Ծնվել է [[Սմոլենսկ]]ի նահանգում, ազնվականական ընտանիքում։ Ավարտել է Ալեքսանդրյան ռազմական ուսումնարանը ([[1914]] թ.)։ Մասնակցել է [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ին ([[1914]] - [[1918]]), [[1915]]-ին գերի է ընկել, [[1917]]-ին փախել [[Ռուսաստան]]։ [[1918]]-ին մտել է [[կարմիր բանակ]]։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ եղել է արևելյան ռազմաճակատի 1-ին, հարավային ռազմաճակատի 8-րդ բանակների, արևելյան ռազմաճակատի 5-րդ բանակի (որը մյուս բանակ ների հետ հաջողությամբ կռվել է Կոլչակի զորքերի դեմ [[Ուրալ]]ն ու [[Սիբիր]]ն ազատագրելու համար) հրամանատար։ [[Կովկաս]]յան ռազմաճակատի զորքերի հրամանատարն Էր ([[1920]]-ի փետրվար-ապրիլ) դենիկինյան զորքերի ջախջախման ժամանակ, արևմտյան ռազմաճակատի հրամանատարը ([[1920]] - [[1921|21]]) սովետա-լեհական պատերազմում, 7-րդ բանակի հրամանատարը Կրոնշտադտի խռովության ճնշման ([[1921]]-ի մարտ) և ջախջախման ([[1921]]-ի ապրիլ-մայիս) ժամանակ։
 
Քաղաքացիական պատերազմից հետո գործուն մասնակցություն է ունեցել [[1924]] - [[1925|25]]-ի ռազմական ռեֆորմին։ Եղել Է ԲԳԿԲ ռազմական ակադեմիայի պետ ([[1921]]), արևմտյան ռազմական օկրուգի զորքերի հրամանատար, [[1925]] - [[1928|28]]-ին՝ ԲԳԿԲ շտաբի պետ, [[1928]] - [[1931|31]]-ին՝ [[Պետերբուրգ|Պետերբուրգի]]ի ռազմական օկրուգի զորքերի հրամանատար, [[1934]]-ից՝ Տուխաչևսկին եղել է պաշտպանության ժողկոմի տեղակալ, [[1936]]-ից՝ 1-ին տեղակալ և մարտական պատրաստության վարչության պետ։ Մեծ դեր է խաղացել կարմիր բանակի տեխնիկական վերազինման, զորքերի կազմակերպական կառուցվածքի փոփոխման, նոր զորատեսակների և զինված ուժերի տեսակների (ավիացիա, մեքենայացված և օդա-դեսանտային զորքեր, ռազմածովային ուժեր և այլն) զարգացման, բանակի հրամանատարական կազմի պատրաստման գործում։ Եղել է մի շարք ինքնուրույն ռազմական ակադեմիաների (մեքենայացման և մոտորավորման) ստեղծման նախաձեռնող։ Տուխաչեվսկին մեծ ներդրում է կատարել ռազմավարության, օպերատիվ արվեստի, տակտիկայի և ընդհանրապես ռազմական գիտության մշակման մեջ։
 
Տուխաչեվսկու գործունեությունը, հատկապես զինվածության պետի և պաշտպանության ժողկոմի տեղակալի պաշտոնում, կարևոր նշանակություն ունեցավ ապագա պատերազմին [[ԽՍՀՄ]] Զինված ուժերի կազմակերպական և տեխնիկական նախապատրաստման գործում։ [[1934]]-ից ՀամԿ ԿԿ անդամության թեկնածու։ Պարգևատրվել է Լենինի և Կարմիր դրոշի շքանշաններով։
 
==Գրականություն==
* Избр․ произв․, т․ 1—21 - 2, М․, 1964․
* Тодорский А․ И․, Маршал Тухачевский, М․, 1966․
 
{{DEFAULTSORT:Տուխաչևսկի, Միխայիլ}}
 
[[Կատեգորիա:Անձինք այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:Խորհրդային Միության Մարշալներ]]