«Արևածաղիկ»–ի խմբագրումների տարբերություն

չ
re-categorisation per CFD, replaced: → (117), → (60) oգտվելով ԱՎԲ
չ (re-categorisation per CFD, replaced: → (117), → (60) oգտվելով ԱՎԲ)
{{Տաքսոտուփ
| name = Արևածաղիկ
| image file = A sunflower.jpg
| image title =Արևածաղիկ
| image descr = Արևածաղիկ
| regnum = Բույսեր
| ref =
| comment =
| rang =
| latin = '''''Helianthus'''''
| author =
| syn =
| typus =
| range map =
| range map caption =
| range map width =
| range legend =
| wikispecies = Helianthus
| commons = Category:Helianthus
| itis =
| ncbi =
| eol =
| grin =
| ipni =
}}
 
'''Արևածաղիկը''' (արևերթիկ, արևելած ծաղիկ) [[բարդածաղկավորների ընտանիք]]ի միամյա խոտաբույս է:
Եվրոպացիներն առաջին անգամ այդ բույսը տեսան մեքսիկական պրերիաներում, երբ հայտնագործեցին Ամերիկան: 400 տարի առաջ նրանք այն բերեցին Եվրոպա և անվանեցին «արևի ծաղիկ»: Հայտնի է մոտ 50 (այլ տվյալներով՝ 30) տեսակ: ՀՀ-ում մշակվում է յուղատու արևածաղիկը՝ հիմնականում [[Գեղարքունիքի մարզ|Գեղարքունիք]]ի և [[Արագածոտնի մարզ|Արագածոտնի]] մարզերում՝ անջրդի պայմաններում՝ որպես սիլոսային մշակաբույս: <br \/>
Արմատները հզոր են, ցողունը՝ կանգուն, կոպիտ, թավոտ, ոչ սնամեջ, բարձրությունը՝ մինչև 4 մ: Տերևները խոշոր են, սրտաձև, [[ծաղկաբույլ]]ը զամբյուղ է, պտուղը՝ սերմնապտուղ, որն օգտագործվում է որպես ուտելիք: Սերմերից ստանում են [[ձեթ]], որն օգտագործվում է սննդի (պահածոյի, մարգարինի, հացաթխման, հրուշակեղենի և այլն) արդյունաբերության և օճառի, լաքերի-ներկերի արտադրության մեջ: Արևածաղկի թափոնները (մղեղ, ցողուն, տերև, զամբյուղի մնացորդներ, սերմի կճեպ) օգտագործում են թուղթ, կաուչուկ, պոտաշ ստանալու համար, քուսպը լավորակ կեր է կովերի, ոչխարների, ձիերի, իսկ կտրատած և շոգեխաշած ցողունները՝ խոզերի համար: Արևածաղիկն ունի նաև բուժական նշանակություն. կասեցնում է կարծրախտի երևույթները, բարձրացնում արյունատար անոթների առաձգականությունն ու օրգանիզմի դիմադրողականությունը, կանխում [[լյարդի ճարպակալում]]ը: Այն նաև մեղրատու է:
==Արտաքին հղումներ==
1 105 242

edits