«Անթրոպոգենեզ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: → (4) oգտվելով ԱՎԲ
չ re-categorisation per CFD, replaced: → (3) oգտվելով ԱՎԲ
Տող 9.
Անտրոպոգենեզի խնդիրներն սկսվեցին ուսումնասիրվել XIII դարում։ Մինչ այդ իշխում էր այն պատկերացումը, որ մարդն ու բնությունը միշտ եղել են և կան այնպիսին, ինչպիսին նրանց ստեղծել է [[Աստված]]: Սակայն աստիճանաբար գիտության, մշակույթի և հասարակական գիտակցության մեջ ամրապնդվեց էվոլուցիայի զարգացման մասին միտքը, այդ թվում նաև մարդու նկատմամբ։
 
=== XVIII և XIX դարերում ===
 
XIII դարի կեսերին [[Կառլ Լիննեյ]]ը մարդու ծագման մասին պատկերացման սկիզբը դրեց։ Իր «Բնության համակարգ»-ում (1753թ.) նա մարդուն մտցրեց կենդանի աշխարհ՝ իր դասակարգման մեջ նրան տեղադրելով մարդանման կապիկների հետ։ XIIIդարում ստեղծվում է նաև գիտական պրիմատոլոգիան։ Այսպես, 1766 թ, հայտնվեց օրանգուտանի մասին '''Ժ. Բյուֆոնի''' գիտական աշխատանքը։ Հոլանդացի անատոմիկ '''Պ. Կամպերը''' ցույց տվեց մարդու և կենդանիների հիմնական օրգանների կառուցվածքների միջև խորը նմանությունը։
Տող 16.
Այդ բացահայտումները հերքում էին աստվածաշնչյան ժամանակագրությունը, հանդիպեցին բուռն դիմադրության։ Միայն XIX դարի 60-ական թվականներին Բուշե դե Պերտի մտքերն ընդունվեցին գիտության մեջ։
Սակայն նույնիսկ Լամարկը չէր կարողանում տրամաբանական ավարտին հասցնել մարդու և կենդանիների էվոլուցիայի միտքը և ժխտել Աստծուն՝ մարդու ծագման գործում (Իր « Կենդանաբանության փիլիսոփայություն» աշխատության մեջ նա գրում էր մարդու այլ տիպի ծագման մասին, քան միայն կենդանիներից )։
Անտրոպոգենեզի ուսմունքում ռեվոլուցիոն դեր խաղացին [[Չարլզ Դարվին]]ի մտքերը։ Նա գրել է. «Նա, ով վայրենու պես չի նայում բնության երևույթներին որպես ինչ-որ չկապակցված բան, չի կարող այլևս մտածել, որպեսզի մարդը լինի արարչության առանձին ակտ»:
Նեանդերտալացու կմախքը գտնելուց հետո (1856թ.) և մի շարէ այդպիսի գտածոներից հետո XIX դարի առաջին կեսին գիտության մեջ հայտնվեց նոր ուղղություն՝ պալեոանտրոպոլոգիա։ Այն փաստացի նյութ տվեց այն հարցի վերաբերյալ, որը կբացատրեր ոչ միայն մարդու և որոշ կապիկների միջև անատոմիական նմանության, այլև անցած դարաշրջանների ընթացքում մարդու կենսաբանական էվոլուցիայի մասին։ Այդ հարցը դրված էր Դարվինի կողմից «Տեսակների ծագումը» աշխատանքի հրապարակումից հետո, չնայած, արդեն այդ գրքում նա գրում էր. «Մարդու ծագման և նրա պատմության վրա լույս կընկնի»: Ինչևէ, դարվինիզմի այդ ասպեկտը ամբողջությամբ ակնհայտ էր նրա ժամանակակիցներին։
Մարդու էվոլուցիան Թոմաս Հաքսլիի և Ռիչարդ Օուենի միջև վեճերի հիմնական առարկան էր։ Իր «Բնության մեջ Մարդու դիրքի մասին» գրքում (1863թ.) Հաքսլին համոզիչ կերպով նկարագրում էր մարդու և կապիկների միջև նմանությունները և տարբերությունները։ Չ. Դարվինն այդ ժամանակ նույնպես հրապարակեց «Մարդու ծագումը» գիրքը, որը նորից բուռն դիսկուսիաների հանդիպեց։
Տող 22.
Լիննեյի ժամանակներից սկսած՝ գիտնականները կարծում էին, որ մարդանման կապիկները մարդկանց ամենամոտ սերնդակիցներն են, քանի որ անատոմիապես նրանք շատ մոտ են։ XIX դարում ենթադրում էին, որ կապիկների՝ մարդուն ամենամոտ տեսակը շիմպանզեն է և որ մարդիկ և աֆրիկական կապիկները ինչ-որ ժամանակ ընդհանուր նախնի են ունեցել։ Առաջին գտածոները, որոնց միջոցով կասկածեցին մարդու և կապիկի միջև միջանկյալ օղակի գոյության մասին, կատարվեցին Էժեն Դյուբայի կողմից Ճավա կղզում։ Դա պիտեկանտրոպն էր, այսինքն՝ մարդակապիկը։
 
=== XX-XXI դարերում===
 
1920-ական թվականներին Աֆրիկայում իրապես հայտնաբերվեցին մի էակի մնացորդները, որին Ռայմոնդ Դարտն անվանեց ավստրալոպիտեկ։ Առաջին կարևոր գտածոն այդ էակի ձագի գանգն էր, որ գտել էին Հարավային Աֆրիկայում։ Ձագուկի ուղեղը շատ մեծ էր կապիկի ձագի ուղեղի համեմատ՝ 410 〖սմ〗^3, և կլոր ձև ուներ, ինչպես ժամանակակից մարդկանց մոտ։ Ժանիքները կարճ էին, իսկ գանգի հիմքը նման էր ուղիղ կեցվածք ունեցող էակների գանգին։ Այդ հատկանիշները համոզեցին Դարտին այն բանում, որ էակը անցումային օղակ է եղել մարդու և կապիկի միջև։