«Հրազդան գետ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: → (35), → (12), → (6), → (3), ը: → ը։ (5), մ: → մ։, ն: → ն։, ): → )։ oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: ։Ա → ։ Ա oգտվելով ԱՎԲ
Տող 18.
|Երկրամաս =
}}
'''Հրազդանը''' (նաև՝ Իլդարունի, Զանգու), [[ՀՀ]] խոշորագույն ու կարևորագույն գետերից է` [[Արաքս]]ի ձախ վտակը։ Ունի 141կմ երկարություն։ Ավազանի մակերեսը 2650կմ² է (առանց Սևանա լճի)։Այն։ Այն սկիզբ է առնում [[Սևանա լիճ|Սևանա լճից]], հոսում հարավ-արևմտյան ընդհանուր ուղղությամբ, անցնում [[Գեղարքունիքի մարզ|Գեղարքունիքի]], [[Կոտայքի մարզ|Կոտայքի]] մարզերով, [[Երևան]] քաղաքով, [[Արարատի մարզ|Արարատի]] մարզով ու թափվում Արաքսը։ Վերին հոսանքում մոտ 20կմ հոսում է դեպի արևմուտք` այդ ընթացքում առաջացնելով գալարներ, միջին հոսանքում անցնում է նեղ ու խոր (120-150մ) կիրճով, ստորին հոսանքում ուղղվում է դեպի հարավ-արևելք, դուրս գալիս Արարատյան դաշտ, դառնում հանդարտահոս ու ծովի մակարդակից 820մ բարձրության վրա լցվում Արաքսը։ Գետի ընդհանուր անկումը կազմում է 1100 մ։ Բնական պայմաններում Հրազդանի սնումը 62.5%-ով ստորերկրյա է, հորդացումը` գարնանային, վարարումները` ամռանն ու աշնանը։ Ջրի տարեկան միջին ծախսը 22.6 մ³/վրկ է, առավելագույնը` 138մ³/վրկ, նվազագույնը` 9մ³/վրկ, տարեկան հոսքը 712 մլն մ³: Հրազդանի վրա կառուցվել են Սևանի, Աթարբեկյան, Գյումուշի, Արզնիի, Քանաքեռի, Երևանի ՀԷԿ-երը, մի շարք ջրանցքներ, Երևանյան լիճը։
 
{{ՀՀՀ}}