«Շապուհ Պարսիկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Շապուհ Պարսիկ''' - 416-420 թթ. Մեծ Հայքի պարսկական հատվածի դրածո արքա Սասանյան արքայատոհմից: Պա...»:
(Տարբերություն չկա)

08:24, 31 Օգոստոսի 2013-ի տարբերակ

Շապուհ Պարսիկ - 416-420 թթ. Մեծ Հայքի պարսկական հատվածի դրածո արքա Սասանյան արքայատոհմից: Պարսից Սասանյան արքա Հազկերտ I-ը 416թ.հայոց Խոսրով Գ Արշակունի արքայի մահից հետո իր որդիներից Շապուհին նշանակում է Հայոց արքա: Ըստ Մովսես Խորենացու Հայ նախարարները մշտապես ծիծաղում և արհամարհանքի էին ենթարկում Շապուհին: 419թ. Իրանում սկսվում են ներքին խժդժումներ և Շապուհը մեկնում է Իրան հորն օգնելու, որտեղ էլ և հոր հետ սպանվում է: Հայաստանում սկսվում է ազատագրական պայքար Ներսես Ճիճրակեցու գլխավորությամբ, ինչպես նաև վերսկսվում են բյուզանդա-պարսկական պատերազմները:

Գրականության Ցանկ
  • Մովսես Խորենացի "Պառմություն Հայոց"