«Ծաղիկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: → oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{այլգործածություն2|բույսերի||ծաղիկ}}
[[Պատկեր:Flower poster 2.jpg|աջից|320 px|thumb|Տարբեր բուսատեսակների ծաղիկներ]]
'''Ծաղիկ''', կարճացած և ձևափոխված [[ընձյուղ]], կատարում է միկրո և մակրոսպորոգենեզի, փոշոտման, բեղմնավորման, [[սաղմ]]ի զարգացման և [[պտուղ|պտղի]] գոյացման ֆունկցիա: Առաջանում է [[տերև]]ներից զուրկ [[ցողուն]]ի՝ [[ծաղկակոթ]]ի վրա: <ref name="ՀՍՀ"/>
 
== Նկարագրություն ==
Տող 7.
 
== Կառուցվածք ==
Ծաղիկը կազմված է [[ծաղկաբաժակ]]ից, [[պսակ]]ից, [[առէջ]]ներից ու [[վարսանդ]]ներից: Ծաղկի կենտրոնում գտնվում է վարսանդը:
 
=== Վարսանդ ===
Տող 19.
=== Բաժակ և պսակ===
{{Հիմնական հոդված|Բաժակ|Պսակ}}
Արտաքինից ծաղիկը պատված է [[բաժակաթերթեր]]ով, որոնք կանաչ գունավորում ունեն և կազմում են ծաղկի բաժակը: Բաժակաթերթիկները պաշտպանական ֆունկցիա են կատարում հատկապես մինչև ծաղկելը, հաճախ էլ մասնակցում են [[ֆոտոսինթեզ]]ին:
 
Վարսանդի և առէջների շուրջ գտնվում են պսակաթերթերը,որոնք կազմում են ծաղկի [[պսակ]]ը: Դրանք ունեն վառ գունավորում, իսկ իրենց հիմքում քաղցրահամ հյութ՝ [[նեկտար]],որով գրավում են [[փոշոտում|փոշոտող]] միջատներին: Տարբեր բույսերի բաժակաթերթերը և պսակաթերթերը քանակով տարբեր են. կարող են լինել առանձին-առանձին (բաժակաթերթ) կամ միաձուլված (ձուլաթերթ): Բաժակն ու պսակը կազմում են [[ծաղկապատյան]]ը, որն ունի պաշտպանական և [[միջատ]]ներին գրավելու նշանակություն: Եթե ծաղկապատյանը կազմված է բաժակից և պսակից, կոչվում է կրկնակի ([[խնձորենի]], [[տանձենի]], [[ծիրանենի]]):
 
Որոշ ծաղիկներ չունեն բաժակ ([[թրաշուշան]], [[վարդակակաչ]], [[հիրիկ]]), որոշ ծաղիկներ՝ պսակ (ճակնդեղ): Այդպիսի ծաղիկները կոչվում են ''պարզ'': [[ուռենի|Ուռենու]], [[հացեննի|հացենու]] ծաղիկները ծաղկապատյան չունեն: Այդպիսի ծաղիկները կոչվում են ''մերկ'':
 
Ծաղկավոր բույսերի մեծ մասի ծաղիկներն ունեն հատուկ արտազատող օրգաններ՝ [[նեկտարանոց]]ներ, որտեղ նեկտար է արտադրվում: [[էվոլյուցիա]]յի ընթացքում ծաղկակիրներն աստիճանաբար կարճացել են, և ծաղկի մասերն ավելի են մոտեցել [[բույս]]ին, դրանց զսպանակաձև դասավորությունը տեղի է տվել օղակաձևին:<ref name="ՀՍՀ">Հայկական Սովետական Հանրագիտարան, Հատոր 5, էջ 107-108 </ref>
 
== Ծաղկի տեսակներ ==
Ըստ սեռի ծաղիկները լինում են միասեռ, երկսեռ և անսեռ:
Միասեռ ծաղիկներն ունեն կամ առէջներ, կամ վարսանդ ([[բարդի]], [[եգիպտացորեն]], [[վարունգ]], [[ուռենի]]):
 
Միայն առէջներ ունեցող ծաղիկները կոչվում են արական կամ առէջավոր, իսկ միայն վարսանդ ունեցողները՝ վարսանդավոր կամ իգական:
Տող 35.
Երկսեռ ծաղիկներն ունեն և վարսանդ և առէջներ ([[խնձորենի]], [[ոլոռ]], [[վարդակակաչ]], [[շուշան]]):
 
Անսեռ կամ կեղծ ծաղիկները չունեն վարսանդ և առէջներ: Այդպիսի ծաղիկները կատարում են միայն միջատներին գրավելու դեր (օրինակ [[արևածաղիկ|արևածաղկի]] զամբյուղի եզրային ծաղիկները):
 
Տարբերում են նաև միատուն և երկտուն ծաղիկներ: Միատուն բույսերում միառժամանակ գտնվում են և առէջավոր և վարսանդավոր ծաղիկներ ([[կաղնի]], [[դդում]], [[վարունգ]], [[եգիպտացորեն]]):
Տող 42.
 
Ծաղիկները լինում են ''կանոնավոր'' (ակտինոմորֆ), երբ բոլոր ուղղություններով կարելի է ղրանք բաժանել
սիմետրիկ մասերի: Ակտինոմորֆ ծաղիկներից առաջացել են անկանոն (զիգոմորֆ) ծաղիկները, որոնք 2 մասի կարելի է բաժանել միայն մեկ ուղղությամբ (օրինակ՝ [[ոլոռ]]ի, շանբերանի ծաղիկները): Հանդիպում են նաև ''ասիմետրիկ'' ծաղիկներ, որոնք հնարավոր չէ սիմետրիայի առանցքով բաժանել 2 մասի (օրինակ՝ կաննայի ծաղիկը): <ref name="ՀՍՀ"/>
 
== Ծանոթագրություններ ==
Տող 48.
 
{{ՎՊԵ|Flowers}}
 
[[Կատեգորիա:Ծաղիկ]]
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ծաղիկ» էջից