«Խոշոր եղջերավոր կենդանիներ»–ի խմբագրումների տարբերություն

չ
clean up, replaced: — → - (12) oգտվելով ԱՎԲ
(Նոր էջ «'''Խոշոր եղջերավոր կենդանիներ''', սնամեջ եղջերավորների ընտանիքի երկկճղակավոր, որոճող ընտանի կենդա...»:)
 
չ (clean up, replaced: — → - (12) oգտվելով ԱՎԲ)
'''Խոշոր եղջերավոր կենդանիներ''', սնամեջ եղջերավորների ընտանիքի երկկճղակավոր, որոճող ընտանի կենդանիներ։ Խոշոր եղջերավոր կենդանիներից են [[ցուլեր]]ի սեռին պատկանող [[գոմեշներ]]ը, [[յակեր]]ը և ընտանի տավարի բոլոր ցեղերը։
 
[[Ընտանի տավար]]ը (Bos taurus) առաջացել է վայրի տուրից (Bos primigenius), որը մի քանի հազարամյակներ մ. թ. ա. տարածված էր [[Եվրոպա]]յում, [[Ասիա]]յում և [[Աֆրիկա]]յում։ Դրա վերջին ներկայացուցիչներն անհետացել են XVII դարի սկզբներին։ Տուրն ընտելացվել է մոտ 8 000 տարի առաջ, սկզբում [[Հնդկաստան]]ում, ապա Առաջավոր [[Ասիա]]յում, Միջերկրական ծովի առափնյա շրջաններում և Կենտրոնական Եվրոպայում։
 
Ըստ գանգի կազմության առանձնահատկությունների տարբերում են ընտանի տավարի 4 ենթատեսակ․
* լեռնային և անտառային գոտիների եվրոպական կարճեղջյուր (Bos taurus brachvceros)
* կենտրոնական ասիական (Bos taurus turano-mongolicus)
* հարավ-ասիական ու հյուսիս-աֆրիկյան սապատավոր՝ զեբու (Bos taurus indicus)։
 
Կովերի կյանքի աևողությունը մոտ 20 տարի է (երբեմն՝ 35), ցուլերինը՝ 15—20։15 - 20։ Կաթնատու կովերի տնտեսական օգտագործումը՝ 12—1312 - 13 տարի (այդ ընթացքում մաշվում են ատամները, նվազում է մթերատվությունը)։ Միս ստանալու համար նպատակահարմար է մորթել 1,5—25 - 2 տարեկան բտված կամ գիրացած կենդանիներին։ Վերարտադրության համար տոհմային կենդանիներին կարելի է օգտագործել 5—105 - 10 տարի։ Հորթերը սեռահասուն են դառնում 7—97 - 9, ցլիկները՝ 6—86 - 8 ամսականում։ Երինջներին սերմնավորում են 18—2218 - 22 ամսականում։ Սերվիս-շրջանը (ծնից մինչև ցանկության սկիզբը) մոտ 3 շաբաթ է։ Հղիության տևողությունը 285 օր է։ Կովերը միապտուղ են։ Կենդանի քաշը 200—600200 - 600 կգ է (առավելագույնը՝ 1000 կգ), ցուլերինը՝ 300—900300 - 900 (առավելագույնը՝ 1600 կգ)։ Միջին կաթնատվությունը 3500—40003500 - 4000 կգ է, լավագույն տնտեսություններում՝ մինչև 6000 կգ, ռեկորդը՝ 20 000 կգ (հոլանդական տավար)։ Կաթի յուղայնությունը՝ 3,6—46 - 4 %։ Մսատվությունը բարձր է մասնագիտացված մսատու ցեղերի մոտ։ Ի տարբերություն կաթնատուների դրանք բտվում են կարճ ժամկետում, բարձր է սպանդային ելքը, միսը՝ լավորակ։
 
Տավարի հիմնական կերը արոտի կանաչն է, ծղոտը, սիլոսը, արմատապտուղները, արտադրական մնացուկները (քուսպ, շրոտ, ժոմ, բարդա և այլն), համակցված, ինչպես նաև հանքային աղերով, պրոտեինով և վիտամիններով հարստացված կերը։ Խոշոր եղջերավոր կենդանիներին բուծվում են բոլոր երկրներում, 1970—19711970 - 1971 թ․-ին աշխարհում կար մոտ 1141 միլիոն գլուխ։ Տարբեր կլիմայական գոտիների համար ստեղծված են բազմաթիվ ցեղեր։
 
{{ՀՍՀ}}
1 105 242

edits