«Խոնարհում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, replaced: — → - (2) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Xonarhman haracuyc.jpg|thumb|right|300px|Խոնարհման հարացույց]]
'''Խոնարհում''', [[Բայ (խոսքի մաս)|բայ]]ի այն ձևափոխությունը, որով արտահայտվում են գործողության ժամանակի, եղանակի, դեմքի, թվի, որոշ լեզուներում (հին հունարեն, լատիներեն) նաև կերպի կարգեր։
 
Խոնարհման ձևերն ունենում են համադրական և վերլուծական կազմություն։ Տարբեր լեզուներում բայի եղանակների և ժամանակների, հետևաբար, սրանց համապատասխան բայաձևերի, քանակը տարբեր է։ Արդի հայերենն ունի հինգ եղանակ, սրանցում բաշխված բացարձակ կամ իրադրական երեք գլխավոր ժամանակների ([[ներկա]], [[անցյալ]], [[ապառնի]]) և անցյալ ժամանակների նկատմամբ առնված հարաբերական ժամանակների բավականին ներդաշնակ համակարգ։
 
Հայերենի խոնարհման ձևերը կազմվում են բայի ներկայի և [[անցյալ կատարյալ]]ի հիմքերից։ Ըստ անորոշ դերբայի լծորդության՝ բայերը լինում են «ա» կամ «ե», արևմտահայերենում՝ նաև «ի» խոնարհման։ Ըստ ստորոգման բովանդակության խոնարհումը լինում է դրական և ժխտական, ըստ կազմության օրինաչափությունների՝ կանոնավոր և անկանոն։ Խոնարհման համակարգը պատմականորեն փոփոխվող երևույթ է։
 
Արդի արևելահայերենի խոնարհումը, առաջացած լինելով «ում» ճյուղի բարբառների խոնարհումից, միաժամանակ գրաբարի խոնարհման պատմական զարգացման արդյունքն է։ Արևմտահայերենի խոնարհումը որոշ կողմերով ավելի հարազատ է գրաբարին, քան արևելահայերենինը։ [[Գրաբար]]ի խոնարհմանը բնորոշ են բայաձևերի համադրական կազմությունը, եղանակա-ժամանակային ձևերի բազմիմաստությունը, այլաձևությունները։ [[Արևելահայերեն]]ի խոնարհումն առավելապես դերբայական է, կանոնավոր և ունի եղանակա-ժամանակային իմաստների հատուկ տարբերակում։
 
== Գրականություն ==
* Աճաոյան Հ., Լիակատար քերականություն հայոց լեզվի, հ. 4, գիրք 1 - 2, Ե., 1953—611953 - 61
* Աբեղյան Մ., Հայոց լեզվի տեսություն, Ե., 1965
* Բարսեդյան Հ., Արդի հայերենի բայի և խոնարհման տեսություն, Ե., 1953