«Խաչեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: → (3) oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: — → - (2) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Խաչեն''', գավառ Մեծ Հայքի Արցախ նահանգում ([[1979]] թվականի [[ԼՂԻՄ]]-ում)։ IX—XIIIIX - XIII դդ. Խաչենի անունով է կոչվել ամբողջ [[Արցախ]] նահանգը, երբ նրա նախարարական իշխանական տան հիմնական նստավայր էր դարձել [[Խաչենի բերդ]]ը։ [[Կոստանդին Ծիրանածին]]ի վկայությամբ ([[X դար]]), բյուգանդական արքունիքը գրագրություն է վարել Խաչենի [[իշխան]]ի հետ՝ այն դիտելով որպես Հայաստանի վարչական միավոր։ Մինչև XII —XIII - XIII դդ. գրաված տարածքով համապատասխանում էր Արցախին։ Սելջուկ-թուրքերի, ապա մոնղոլների նվաճումների ժամանակ [[Մուխանք|Մուխանք գավառի]] ([[Մուղանի դաշտ]]) մեծ մասն անցավ Գանձակում բնակված քրդական Շադդադյան ամիրայությանն ու նրա ժառանգորդներին։ Խաչենը զբաղեցնում էր Արցախի լեռնային ու նախալեռնային մասերը՝ առանց Մյուս Հաբանդ գավառի հարավային կեսի, որին տիրում էր Արցախի Առանշահիկ իշխանական հարստության Դիզակի (Աբու-Մուսեի ժառանգներից սերված) ճյուղը։
 
Խաչենի նահանգի սահմաններն անցնում էին արմևմուտքում [[Սևանա լիճ|Սևանա լճի]] արևելյան ափերով (ընդգրկելով Սոդք և Գեղամա գավառները), հարավ-արևմուտքում՝ Դարաբաղյան լեռնաշղթայի հարավային լանջերով և Աղավնո (Հագարի) գետի հոսանքով, հյուսիսում՝ [[Մոավ]] սարի հյուսիսային լանջերով, իսկ արևելքում ընդգրկում էին Մուխանքի արևմտյան մասը։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Խաչեն» էջից