«Խաղարկային կինոյի ժանրեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: → (4) oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: — → - (33) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Խաղարկային կինո]]յում ընդհանուր ժանրային դասակարգում գոյություն չունի։ Տարբեր կինոարվեստաբաններ ժանրերի իրենց ընդունելի ցուցակն են տալիս։ Այսպիսով կինոյի ժանրերի մասին խոսելը հարաբերական է։ Այս ցուցակը առավել ընդունված տարբերակն է։
 
* [[Արկածային ֆիլմ|Արկածային]] - արկածային կինոնկարում հերոսները հայտնվում են տարբեր բարդ և խճճված իրադրություններում, որտեղից դուրս են պրծնում իրենց հնարամտության, արագ կողմնորոշվելու և չարագործին խաբելու միջոցով։ Մեծ մասամբ կինոնկարը ավարտվում է « հեփի էնդ» - ով ([[անգլերեն|անգլ.]] happy end - երջանիկ ավարտ)։
* [[Գոթիկա (ժանր)|Գոթիկա]] (կամ նեոգոթիկա) - այս ժանրում կինոնկարներ են վամպիրների, ոգիների և այլոց մասին։ Կինոնկարները ընդհանրապես բնորոշվում են մռայլ մթնոլորտով, մութ տոներով և նեոգոթական ոճի շորերով և դեկորացիաներով։
* [[Դետեկտիվ (ժանր)|Դետեկտիվ]] - այս ժանրի ստեղծագործությունները անպայման պարունակում են հանցավոր արարք, որին հետևում է քննությունը, գործի և հանցավորների բացահայտումը։ Որպես կանոն հանդիսատեսի մոտ պետք է առաջանա սեփական վարկած և հետաքննությունը վարելու ցանկություն։
* [[Դրամա]] - ժանրին հատուկ է կոնֆլիկտային գործողությունները, երկխոսությունների և մենախոսությունների առատությունը։ Դրաման հիմնականում պատկերում էմարդու անձնական կյանքը և նրա հակասությունը հասարակության հետ։ Շատ անգամ շեշտը դրվում է համամարդկային հակասությունների վրա, որոնք արտացոլված են կոնկրետ հերոսների գործողություններում։
** [[Ողբերգություն]] - ի տարբերություն թատերական ողբերգության, կինոյում նա առանձնանում է, որպես առանձին ժանր։ Ողբերգության հիմքը հանդիսանում է անձի ընդհարումը աշխարհի, հասարակության հետ։ Դա ուժեղ կրքերի և բնավորությունների պայքար է։ Սակայն, ի տարբերություն դրամայի, ողբերգությունը ավարտվում է գլխավոր հերոսի վախճանով։
* [[Երաժշտական ֆիլմ]] - մյուզիքլ կամ օպերետ է, տեղափոխված թատերական բեմից էկրան։ Երաժշտական ֆիլմը հարուստ է երգերով, պարերով, հարուստ գեղեցիկ դեկորացիաներով և շորերով։ Պարտադիր առկա են մելոդրամայի էլեմենտները և հաճախ ավարտվում է « հեփի էնդ» - ով։
* Էրոտիկ ֆիլմեր - այս ժանրը ուղղված է հիմնականում հանդիսատեսի մոտ սեքսուալ և էրոտիկ ֆանտազիաներ առաջացնելուն։ Հիմնականում ուղղված է տղամարդ հանդիսատեսին։ Անչափահասներին արգելվում է դիտումը։
** Պոռնոֆիլմեր - էրոտիկ կինոնկարների ավելի բաց ձևն է։ Շատ երկրներում այս ժանրի կինոնկարների ցուցադրումը արգելված է։ Թույլատրվում է միայն ցուցադրումը փակ ակումբներում և ձայնագրությունների վաճառքը։
* [[Ընտանեկան ֆիլմ]] - մանկական և այն կինոնկարներն են , որոնք նախատեսված են դիտելու ընտանիքով։ Այս ժանրի կինոնկարները զուրկ են բռնության տեսարաններից, պարունակում են մելոդրամայի և կատակերգության էլեմենտներ։
* [[Թրիլեր]] ([[անգլերեն|անգլ.]] - թրթիռ) - այսպես են անվանվում այն կինոնկարները, որոնք ձգտում են հանդիսատեսի մոտ առաջացնել հուզմունք, սրտատրոփ սպասում և սարսափելի իրադարձության կանխազգացում։ Ժանրը հստակ սահմաններ չունի1 Հաճախ թրիլլեր են համարում դետեկտիվ, արկածային ժանրի կինոնկարները, որտեղ շեշտը դրված է առանձնահատուկ հանցագործության նախապատրաստման վրա։ Երբեմն էլ սարսափ ֆիլմերն են թրիլլեր համարում։
** [[Միստիկական թրիլեր]] - Կինոնկար է թրիլլերի և սարսափ ֆիլմի սահմանում։ Հերոսները ընդհարվում են անհասկանալի, միստիկական իրողության հետ։ Հաճախ խոսքը գնում է օկկուլտիզմի, կախարդության, նեռի գալստյան մասին և այլն։
** [[Հոգեբանական թրիլեր]] - կինոնկար է, որտեղ հուզմունքն ու լարումը առաջանում է հերոսների բնավորության հակազդեցությունից, նրանց պահվածքից, ասածի սխալ մեկնաբանությունից։
** [[Աղետ ֆիլմ]] - Այս տիպի կինոնկարներում հերոսները ենթարկվում են աղետի և աշխատում են փրկվել։ Խոսքը կարող է գնալ բնական (երկրաշարժ, պտտահողմ, հրաբուխ և այլն) կամ տեխնոգեն աղետի (ատոմակայանի , օդանավի, գնացքի վթարներ և այլն)։
* [[Կենսագրական ֆիլմ]] - կինոնկար է հիմնված հայտնի մարդու կենսագրականի վրա։
* [[Կատակերգություն]] - այս ժանրի կինոնկարները նպատակ ունեն ծիծաղեցնել հանդիսատեսին, ժպիտ առաջացնել, բարելավել տրամադրությունը։
** [[Իրադրության կատակերգություն]] - սա կատակերգության դասական տեսակն է, որտեղ հերոսները հիմնականում հայտնվում են ծիծաղելի, հետաքրքիր իրավիճակներում։
** [[Պարոդիա]] - այս ժանրը հիմնականում ծաղրանքով անդրադառնում է, նախկինում նկարահանված հայտնի կինոնկարներին։
** [[Ֆարս]] - թեթև բովանդակությամբ կինոկատակերգություն է, զուտ արտաքին կատակերգական հնարքներով։
* [[Մարտաֆիլմ]] - «action movie» (էքշն ֆիլմ) այս ժանրը ցուցադրում է «բարին պետք է բռունցքներով լինի» դրույթը։ Կինոնկարները խորը բովադակություն չունեն։ Գլխավոր հերոսը ընդհարվում է չարին, նրա ամենտարբեր ձևերին՝ հանցագործություն, կաշառակերություն, տերորիզմ, սպանություն։ Ուրիշ ելք չգտնելով հերոսը որոշում է դիմել բռնության հանուն բարու հաղթանակի։ Արդյունքում սպանվում են ոչ մեկ տասնյակ չարագործներ։ « Հեփի էնդ» - ը այս ֆիլմերի պարտադիր պայմանն է, չարը պետք է պատժվի։
** [[Վեստեռն]] - այս ենթաժանրի դասական կինոնկարներում դեպքերը տեղի են ունենում [[Ամերիկա]]յի Վայրի Արևմուտքում, XIX դարում։ Հակամարտությունռ հիմնականում ծագում է հանցագործների հրոսակախմբի և իշխանության ներկայացուցիչների կամ գլխագնի որսորդների ([[անգլերեն|անգլ.]] bounty hunter) միջև։ Ինչպես սովորական մարտաֆիլմում հակամարտությունը լուծվում է կրակոցներով և բռնությամբ։ Վեստեռները տոգորված են ազատության և անկախության գաղափարներով, որը հատուկ էր [[Միացյալ Նահանգներ]]ի արևմուտքին։
** [[Գանգստերական]] - այս ենթաժանրի կինոնկարների գործողությունները հիմնկանում տեղի են ունենում [[Միացյալ Նահանգներ]]ում 1930- ական թվականներին, գանգստերական խմբավորումների ծաղկման ժամանակ։ Հիմնական բովանդակությունը պայքարն է տարբեր խմբավորումների միջև։
** [[Կարատե ֆիլմ]] - այս ենթաժանրի կինոնկարները քիչ են տարբերվում [[մարտաֆիլմ]]երից, բայց կարատե կինոնկարների հերոսները պայքարում են հրազենով , այլ ոգտագործումեն արևելյան մարտարվեստի իրենց հմտությունները։
* [[Մելոդրամա]] - այս ժանրի կինոնկարները բացահայտում են հերոսների հոգեկան և զգայնական աշխարհը հաճախ առավել վառ , էմոցիոնալ իրավիճակներում՝ բարու և չարի, սիրո և ատելության հակասության հիման վրա։
** Սիրո պատմություն - նման կինոնկարներում պատկերվում գեղեցիկ և խոր սեր, որ հաճախ չի ընդունում շրջակա միջավայրը և խանգարում են բարդ իրադրությունները։
* [[Պատմական կինոնկար|Պատմական]] - այս ժանրի կինոնկարները կամ նկարագրում են կոնկրետ պատմական իրադրություններ, կամ էլ սյուժեն ներհյուսված է այդ իրադրությունների մեջ։
** [[Պատերազմական կինոնկար|Պատերազմական]] - կինոնկարներ են պատերազմի մասին։ Հիմնկանում հակապատերազմական շեշտադրում է։
* [[Սարսափ ֆիլմեր]] - այս ժանրի կինոնկարները կոչված են վախեցնել հանդիսատեսին, ստեղծել լարված սարսափի մթնոլորտ, ինչ որ սարսափելի իրադրության կանխազգացում առաջացնել։ Սյուժեն հիմնականում կառուցված է հանգիստ քաղաքում սերիական մարդասպանի հայտնվելով։ Խաղաղ միջավայրում կարող է հայտնվել նաև գենետիկ մուտանտ, այլմոլորակայիններ, զոմբիներ և այլն։ Կինոնկարները հիմնականում հարուստ են մարդկային խեղված մարմիններ ցուցադրող սարսափազդու տեսարաններով։
* [[Ֆանտաստիկ ֆիլմ]] - այս ժանրի կինոնկարներում երևակայականը գերիշխում է իրականությանը։ Գործողությունները տեղի են ունենում ապագայում, անցյալում կամ էլ «զուգահեռ կյանքում»։
** [[Ֆենտեզի]] - ենթաժանր է, հիմքում հատուկ «հեքիաթային» հորնված աշխարհ է։ Այդ աշխարհը հիշեցնում է միջնադարը, բնակեցված է դիցաբանական էակներով, լցված ե կախարդությամբ և մոգությամբ։
** [[Ֆանտասմագորիա]] - կինոնկարներ են իրականությունից կտրված ինչ որ մի բանի մասին, պատկերում են տարօրինակ երևույթներ, հիվանդագին ֆանտազիաներ։
** [[Տիեզերական Օպերա]] - այս կինոնկարների գործողությունները տեղի են ունենում հեռու ապագայում, հեռավոր մոլորակների վրա, տիեզերական կայաններում։ Դասական օրինակը «Աստղային պատերազմներ» կինոնկարներն են։
** [[Կիբերպանկ]] - ենթաժանր է, որի կենտրոնում համակարգիչներն են, բարձր տեխնոլոգիաները և պրոբլեմները , որոնք ծագում են գիտական առաջընթացի արդյունքները ճիշտ չօգտագործելուց։ Հիմնականում պատկերված է հակերների պայքարը հզոր տրանսազգային կորպորացիաների դեմ։
** [[Պոստապոկալիպտիկա]] - ենթաժանր է, որը պատկերում է հասարակության կյանքը ինչ որ գլոբալ աղետից հետո (օրինակ՝ գլոբալ տաքացում, համաշխարհային պատերազմ, մոլորակի բախումը աստերոիդի հետ և այլն)։
 
== Արտաքին հղումներ ==