Բացել գլխավոր ցանկը

Changes

չ
clean up, replaced: — → - (3) oգտվելով ԱՎԲ
'''Խազագրություն''', հայ միջնադարյան երաժշտական գրության արվեստն է։ Ձևավորվել է [[8-րդ դար|VIII]] դարից։ Գաղափարի ծագումն ու սկզբնական իրականացումը կապված են [[Ստեփանոս Սյունեցի|Ստեփանոս Սյունեցու]] անվան հետ։ Խազագրության հետագա մշակմանն ու զարգացմանը մասնակցել են [[Գրիքոր Գռզիկ]]ը (Այրիվանեցի), [[Անանիա Նարեկացի]]ն, [[Խաչատուր Տարոնացի]]ն, [[Ներսես Շնորհալի]]ն, [[Գրիգոր Խալ]]ը, [[Գևորգ Սկեռացի]]ն, [[Թովմա Մեծոփեցի]]ն, [[Գրիգոր Խլաթեցի]]ն և ուրիշներ։
 
Պահպանվել է շուրջ 2000 գիրք (ավելի քան 1000-ը՝ Երեանի Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում) և շատ պատառիկներ, որոնք բովանդակում են հայ մասնագիտացված միաձայն երաժշտության դեռևս V դարից երգված բազմաթիվ ստեղծագործությունների խազագրումներ։ Դրանք, սակայն, առ այսօր լրիվ ընթեռնելի չեն, քանի որ չի հայտնաբերվել խազագրության սկզբունքը բացահայտող գրավոր շարադրված որևէ ամբողջական ուսմունք։ XVI—XVIIIXVI - XVIII դդ. խազերը կարդալը հետզհետե մոռացվել է (թեև երգերը շարունակել են արտագրել, [[XVII դար]]ից՝ նաև տպագրել), իսկ [[XIX դար]]ի սկզբում դրանք իրենց տեղը զիջել են նոր-հայկական ձայնագրությանը։
 
Խազագրությունն ուսումնասիրել են եվրոպական մի շարք գիտնականներ (0ռ. Շրյոդեր, Շ. Վիլոտո, Հ. Պետերման, Ֆ. Ֆետիս, 0. Ֆլայշեր, Պ. Վագներ և ուրիշներ), առանց, սակայն, նշանակալի արդյունքի։ Հայերից հետազոտել են Գ. Գապասաքալյանը, Ե. Տնտեսյանը, Կոմիտասը և մի շարք սովետական երաժշտագետներ։ Խազագրությունն ընդգրկել է միմյանց հետ կապված առոգանության և բուն երաժշտական երեք համակարգ։ Նշանները գործածվել, կայուն ձև և տարբերակված իմաստ են ստացել աստիճանաբար։ Ամեն մի հաջորդ համակարգ նոր նշանակությամբ օգտագործել է նախորդի նշանները ևս, գրառվածը մեկնաբանելիս բոլոր համակարգերում ընդունվել է որոշ նորմերով կարգավորվող հանկարծաբանական ազատություն։ Առոգանության խազագրությունը վերծանել է (հայտնաբերված հնագույն նմուշը՝ [[IX դար]]) Կոմիտասը [[1899]] թվականին, սկզբնաղբյուրների հետազոտության հիման վրա ընդհանրացնելով իր ժամանակի գործնական թվերգության տվյալները։ Ըստ Կոմիտասի, ավետարանական տեքստը առոգանությամբ ընթեռնելիս (կամ թվերգելիս) համակարգի յուրաքանչյուր նշան ստացել է ելևէջային մի կաղապարում ամփոփվող մի քանի նշանակություն, որոնք հաճախ ընդարձակ և ինքնին իմաստավորված դարձվածքներ են (հիշեցնում են ազգային հին վիպական երգերի ելևէջներ)։ Կան նաև հատուկ սկզբնաձևեր և ավարտաձևեր։
Երաժշտական խազագրության նախնական համակարգը (հնագույն նմուշը՝ [[IX դար]]) հիմնականում նման է վաղ-բյուզանդական նևմագրությանը. տարբեր խազերի քանակը խիստ սահմանափակ է, նշանագրվել են (երգչին հիշեցնելու համար) միայն մեղեդիական գծի առանձնահատուկ բեկումներն ու հանգույցները։ Հաջորդ՝ «Շարականների» (հնագույն օրինակը՝ [[X դար]]) և «Մանրուսման» (հնագույն օրինակը՝ [[XII դար]]) համակարգերը զարգացման ընթացքի մեջ բռնած տեղով համապատասխանում են միջին և ուշ բյուգանդական գրությանը, բայց զարգացել են այլ, ինքնուրույն հունով։ Նախնականի համեմատ սրանք ավելի մշակված են, մեկում և մյուսում տարբեր խազերի քանակը զգալիորեն ավելացել է։ «Մանրուսման» համակարգում, որով գրառված են Պատարագի երգերը, տաղերը, մեղեդիները, գանձարանների ու ճաշոցների ծանր-զարդոլորուն երգերը, կիրառված են շարականների խազերի բազմաթիվ նոր զուգորդումներ և հաջորդականություններ։
 
Խազագրության զարգացած փուլը նկատի ունենալով՝ [[Կոմիտաս]]ը [[1910]] թվականին ամփոփել է «խազաբանության տարրերը», որոնք հաստատում են, որ X—XIIX - XII դդ. գրառումը ավելի ճշգրտված է եղել։ Երաժշտական խազերի ուսումնասիրությունն ընթացել է հնագույն գրչագրերում նրանց մասին հայտնաբերվող տեղեկությունների պատմական հետազոտության, բուն խազագրությունների ներքին օրինաչափությունների բացահայտման, ազգային մոնոդիկ երաժշտության էական տարրերի էվոլյուցիայի վերականգնման, պահպանված հայ հոգևոր երաժշտության և միջնադարյան երաժշտական գրության այլ համակարգերի հետ համադրման ու այլ ուղիներով։ Պարզաբանվել են ստեղծման ժամանակը, զարգացման փուլերն ու անկման շրջանը, ճշգրտվել նշանները, հաստատվել է խազերով գրառված երգերի (մասնավորապես՝ շարականների) և [[1870]]-ական թթ. բանավոր կատարումից Ն. Թաշճյանի վերաձայնագրած նույն երգերի զգալի համապատասխանությունը, լուսաբանվել են խազագրության հիմնական տարրերը, որոշ խազերի նշանակության ընդհանուր բնույթը, մեղեդիների տրոհության և չափա-կշռութային կողմի գրանցումը, հաստատվել է երգերը վերարտադրելիս ավանդական ձայնեղանակների որոշիչ նշանակությունը, հանկարծաբանական ազատության դերը և այլնն։ Խազերի վերծանումը կարևոր է ոչ միայն հայկական, այլև ողջ մերձավորարևելյան միջնադարյան երաժշտության և համաքրիստոնեական եկեղեցական երաժշտության վաղ շրջանների ուսումնասիրման առումով։
 
==Տես նաև==
 
==Գրականություն==
* Խաչատուր Էրզրումեցի, Համառօտ ական իմաստասիրութիւն..., հ. 2, Վնտ., 1711, էջ 529—35։529 - 35։
* Գապասաքալյան Գ., Գրքոյկ, որ կոչի նուագարան, ԿՊ, 1794։
* Տնտեսյան Ե., Տեսությունք Շարականի երգոց խազերուն, «ժամանակ», 1864, № 45 (հավելված)։
1 097 979

edits