«Լուիջի Քերուբինի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: → (5) oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: — → - (2) oգտվելով ԱՎԲ
Տող 2.
 
[[Պատկեր:Luigi Cherubini2.png|thumb|'''Լուիջի Քերուբինի''']]
'''Լուիջի Քերուբինի''' (լրիվ անունը՝ Մարիա Լուիջի Կարլո Զենոբիո Սալվատորե Քերուբինի, [[իտալերեն]]՝ Maria Luigi Carlo Zenobio Salvatore Cherubini; [[սեպտեմբերի 14]] [[1760]], [[Ֆլորենցիա]] - [[մարտի 15]] [[1842]], [[Փարիզ]]), իտալացի ծագմամբ ֆրանսիացի [[երգահան]] և երաժշտական տեսաբան։ Սովորել է [[Բոլոնիա]]յում [[Ջուզեպպե Սարտիի]] մոտ, ստեղծագործել է մանկությունից, առաջին [[օպերա]]ն բեմադրել է 1778թ. 18 տարեկան հասակում։ Քիչ անց Քերուբինին թողնում է [[Իտալիա]]ն՝ այլևս երբեք չվերադառնալով հայրենիք։ 1784—17861784 - 1786 թթ. ապրում է Լոնդոնում նշանակվելով արքունի երգահան, 1788 թ. վերջնականապես հաստատվում է Փարիզում։ 1795 թ. դառնում Փարիզի երաժշտանոցի դասախոս, 1816 թ. պրոֆեսոր, 1822 թ. տնօրեն։ Քերուբինիի մոտ ուսանել են [[Ֆրանսուա Օբեր]]ը, [[Ֆրոմենտալ Հալևի]]ն, նա ողջունել է երիտասարդ [[Ֆելիքս Մենդելսոն|Մենդելսոն]]ին։ Թաղված է [[Պեր-Լաշեզ]] գերեզմանատանը։
 
Քերուբինիի ստեղծագործություններից առանձնանում են՝ «Մեդեա» («Médée», 1797), «Երկու օր» («Les deux journées», 1800), «Անակրեոն կամ Վաղանցիկ սեր» («Anacreon, ou L'Amour fugitif», 1803) օպերաները։ Հայտնի է և հաճախ կատարվում է երգահանի «Ռեքվիեմը» (դո մինոր, 1816)։ Այն համարվում է տվյալ ժանրին պատկանող լավագույն ստեղծագործություններից մեկը և բարձր է գնահատվել մի շարք երգահանների, այդ թվում՝ [[Բեթհովեն]]ի կողմից։