«Թաներ Աքչամ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, replaced: — → - (3) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Akcam1.jpg|thumb|250px|Թաներ Աքչամ]]
'''Թաներ Աքչամը''' (ծնվել [[հոկտեմբերի 23]], [[1953]]) [[թուրք]] [[պատմագիր]], [[սոցիոլոգ]] և [[հեղինակ]] է։ Նա առաջին թուրք [[գիտնական]]ներից մեկն է, որ ճանաչում և բացահայտորեն քննարկում է [[Հայոց Ցեղասպանություն]]ը։
 
Թաներ Աքչամը ծնվել է [[Արդահան]]ում Դյուրսուն և Պերիհան Աքչամի։ Աքչամը թուրքական քաղաքականությամբ զբաղվել է վաղ տարիքից։ 1976-ին ձերբակալվել է որպես ուսանողական քաղաքական պարբերականի խմբագիր և դատապարտվել 10 տարվա բանտարկության։ Մի տարի անց փախել է բանտից և ապաստան գտել [[Գերմանիա]]յում «Միջազգային ներում» կազմակերպության հովանու ներքո։ 1988-ից սկսել է աշխատել [[Համբուրգ]]ի Սոցիալական ուսումնասիրությունների ինստիտուտում։ Այդտեղ էլ սկսել է հետաքրքրվել Հայոց Ցեղասպանության հետ առնչվող հարցերով և այդ թեմայի շուրջ դոկտորական թեզ է պաշտպանել 1996-ին [[Հանովվեր]]ի համալսարանում։ 2002-ից սկսած պրոֆեսորի հրավիրյալ ասիստենտ է [[Մինեսոտա]]յի (ԱՄՆ) համալսարանում։
 
== Հեղինակի հայտարարությունները ==
«Հայաստանի և Թուրքիայի ժողովուրդները պետք է լսեն միմյանց։ Սակայն այս ամենին Թուրքիան դեռևս պատրաստ չէ, իսկ սա այժմ ամենակարևոր հարցն է», - հայտարարել է Մինեսոթի-Սիթի Համալսարանի պատմության պրոֆեսոր Թաներ Աքչամը, ավելացնելով, որ Թուրքիան այժմ թևակոխում է շատ կարևոր պատմական ժամանակաշրջան։
 
Ըստ Աքչամի՝ մինչ վերջերս նա եղել է միակ թուրք գիտնականը, ով ազատ խոսել է Հայոց Ցեղասպանության մասին։ Նա նաև ավելացրել է, որ մի քանի տարի առաջ՝ 1995 թվականի ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության օրը, այցելել է Էջմիածին, որտեղ մոմ է վառել։ «Ես խոստացել եմ ամեն ինչ անել երկու ժողովրդներին հաշտեցնելու համար, վերադարձնել պատմություն, որը մենք կորցրել ենք Ցեղասպանության պատճառով», - նշել է նա։
 
Պատմաբանի համոզմամբ՝ Թուրքիան պետք է ընդունի իր պատմական սխալները, քանի որ առանց դրա Թուրքիան երբեք իրեն չի կարող տեսնել Եվրոմիության կազմում։ Բացի այդ, Թուրքիայի պատմական սխալներից է ոչ միայն Հայոց Ցեղասպանությունը, այլև «Քրդական հարցը», ինչպես նաև բազմաթիվ հարցեր, բայց դեռևս այսօր ամենակարևոր հարցը մնում է Հայոց Ցեղասպանությունը։ Ըստ Թաների՝ տարածքային պահանջները երկու կողմերի համար քննարկման առարկա դեռևս հանդիսանալ չեն կարող։
 
«Նախորդ տարիների սխալները պետք է փոխհատուցվել, բայց՝ ինչ ձևով, ես չգիտեմ։ Տարածքային և ֆինանսական փոխհատուցումներրը, կարծում եմ, կազմում են միայն հարցի բարոյական մասը», - նշէլ է նա։
 
Անդրադառնալով Թուրքիայի արխիվներին՝ պրոֆեսորն ասել է, որ երկրում կան երկու արխիվներ, առաջինը Ստամբուլում է, երկրորդը՝ Անկարայում։ Բացի այդ՝ Անկարայի արխիվը գիտնականների համար դեռևս փակ է, իսկ Ստամբուլի արխիվը բաց է մասնակիորեն։ Երբեմն այն թուրք գիտնականները, ովքեր օգտագործել են արխիվային փաստաթղթերը, հետագայում հարցմանքննման են ենթարկվում համապատասխան մարմինների կողմից։
 
Թուրք պրոֆեսորը նաև արտահայտել է այն տեսակետը, որ քաղաքական վերնախավի փոփոխումը կարող է հանգեցնել բազմաթիվ հարցերի լուծմանը։ Եվ վերջում, նա կիսվեց իր երազանքով, որպեսզի 2015 թվականին՝ Հայոց Ցեղասպանության համրյուրամյակին, Թուրքիան դառնա [[Եվրոպական Միություն|ԵՄ]] անդամ, իսկ Հայոց Ցեղասպանությունն էլ լինի ճանաչված։