«Ըմպան»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 1 բայտ ,  6 տարի առաջ
չ
clean up, replaced: ։Ը → ։ Ը oգտվելով ԱՎԲ
չ (clean up, replaced: ը: → ը։, ի: → ի։, ց: → ց։, և: → և։, ): → )։ (4) oգտվելով ԱՎԲ)
չ (clean up, replaced: ։Ը → ։ Ը oգտվելով ԱՎԲ)
'''Ըմպանը''' (pharynx) [[մարսողական խողովակ]]ի և [[շնչառական ուղի|շնչառական ուղու]] այն մասն է, որը հանդիսանում է որպես կապակցող օղակ մի կողմից [[քթի խոռոչ|քթի]] և [[բերանի խոռոչ]]ների միջև, մյուս կողմից` [[կերակրափող]]ի և [[կոկորդ]]ի միջև։Ըմպանըմիջև։ Ըմպանը ներսի տարածությունը կոչվում է [[ըմպանի խոռոչ]] (cavum pharynges)։ Ըմպանը տեղավորված է քթի, բերանի խոռոչների ու կոկորդի հետևը և ձգվում է ծոծրոսկրի հիմային մասից մինչև պարանոցային VI [[ող]]ը:
 
Ըմպանի առջևի մասում տեղավորված [[օրգան]]ներին համապատասխան այն բաժանում են 3 մասի` քթային (pars nasalis), բերանային(pars oralis) և կոկորդային (pars laryngea)։ Կլման ժամանակ [[քիմք|փափուկ քիմքը]] բարձրացնում է վեր ու հետ և բոլորովին անջատում է ըմպանի քթային հատվածը բերանային հատվածից։ Ըմպանի խոռոչում բացվում են 7 անցքեր, որոնցից չորսը ընկած են փափուկ քիմքից վեր (երկու [[խոան]]ների և երկու [[եվստախյան փող|եվստախյան խողովակների]] անցքեր), իսկ երեքը` փափուկ քիմքից ցած(սրանք բացվում են բերանի, կոկորդի և կերակրափողի մեջ)։ Ըմպանի վերին պատը (առաստաղը) կոչվում է ըմպանի գմբեթ կամ թաղ(fornix pharynges)։ Ըմպանի երկարությունը թաղից մինչև ներքևի ծայրը 15սմ է, լայնությունը ավելի մեծ է, քան առաջ-հետին տրամագիծը։ Քթային մասում, անմիջապես գանգի հիմքից ցած այն հասնում է 4-5սմ-ի։
1 105 242

edits