«Գեղձ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Illu endocrine system New.png|thumb|Ներզատական գեղձեր]]
== Հասկացություն հորմոնների մասին ==
Էվոլյուցիայի ընթացքում մարդու օրգանիզմում ձևավորվել են հատուկ օրգաններ՝ գեղձեր,որոնցում առաջանում են կենսաբանական ակտիվ նյութեր և ազդում [[օրգան]]ների կենսագործունեության վրա:Գոյության ունի գեղձերի 3 տեսակ՝ արտազատական,ներզատական և խառը:Արտազատական գեղձերն ունեն ծորաններ,որոնցով նյութերն արտազատվում են օրգանների խոռոչների միջև կամ [[մաշկ]]ի մակերևույթին:Արտազատական գեղձերից են արցունքագեղձերը,թքագեղձերը,քրտնագեղձերը և այլն:Ներզատական գեղձերը չունեն ծորաններ,որոնք օժտված են հեռադիր ազդեցությամբ ու կենսաբանորեն բարձր ակտիվությամբ:Դրանք [[սպիակուցսպիտակուց]]ային,[[ճարպ]]ային կամ այլ բնույթի նյութեր են:Արյան հունով տարածվում են ամբողջ օրգանիզմում և ուրույն ազդեցություն ունենում որևէ գործընթացի վրա՝ փոփոխվում են օքսիդացման գործընթացների ակտիվությունը,բջջաթաղանթների թափանցելիությունը,սպիտակուցների,ճարպերի ու [[ածխաջրեր]]ի սինթեզը,դրդում կամ արգելակում օրգանների աշխատանքը,[[բջիջ]]ների ու [[հյուսվածք]]ների ձևավորումը,օրգանիզմի աճը,զարգացումը և այլն:
 
Ներզատական գեղձերից են մակուղեղը,վահանագեղձը,ուրցագեղձը,մակերիկամները,ենթաստամոքսային գեղձի կղզյակային հատվածը,սեռական ու այլ գեղձեր:Վերջին երկու գեղձերը կոչվում են խառը,քանի որ օժտված են ներզատական և արտազատական ֆունկցիաներով:Ներզատական գեղձերից բացի [[հորմոն]]ներ են ներզատում նաև ստամոքս-աղիքային համակարգը,կենտրոնական նյարդային համակարգը,որոշ օրգաններ ու հյուսվածքներ:Հաճախ նրանց միավորում են սփռուն ներզատական համակարգի մեջ:
Տող 32.
 
Վաղ մանկական հասակում մակուղեղի թերֆունկցիայի դեպքում աճի հորմոնի անբավարար արտադրման հետևանքով արգելակվում է մանուկների աճը և նկատվում է թզուկություն:Նույն հասակում այդ գեղձի գերֆունկցիան առաջացնում է հասակի գերաճ,հսկայություն (գիգանտիզմ):Այդպիսի մարդկանց հասակը հասնում է 2,5-2,6 մ:Աճման հորմոնի հավելյալ քանակը չափահաս հասակում առաջացնում է հիվանդություն (ակրոմեգալիա),որի ժամանակ նկատվում է մարմնի ծայրանդամների՝ ձեռքերի ու ոտքերի,լեզվի,քթի,ականջների,ոտնաթաթերի մեծացում:Մակուղեղի հետին բլթի թերֆունկցիան կարող է առաջացնել անշաքար միզահյուծություն,որի դեպքում հիվանդն օրական միզում է մինչև 10 լ հեղուկ ու առաջանում է անհագ ծարավ:
 
Վաղ մանկական հասակում մեկ այլ ներզատական գեղձի վահանագեղձի թերֆունկցիայի դեպքում զարգանում է գաճաճություն՝ կրետինիզմ հիվանդությունը,որի հիմնական նշաններն են կարճ հասակը,մտավոր թերզարգացումը,փքված որովայնը,[[ատամ]]ների անկանոնությունը,գունազրկված [[մաշկ]]ը և այլն:Այդ գեղձի թերֆունկցիան հասուն շրջանում առաջացնում է լորձայտուց հիվանդությունը,որի ժամանակ նյութափոխանակության
խանգարման,արյան ճնշման անկման,արյան դանդաղ հոսքի հետևանքով առաջանում է միջհյուսվածքային հեղուկի շատացում,դիտվում է այտուց,մաշկը չորանում ու դեղնում է,նկատվում է քնկոտություն,հիշողության վատացում:Այն վայրերում,որտեղ ջրի ու սննդի մեջ քիչ է [[յոդ]]ը,վահանագեղձը գերաճում է,և զարգանում է տեղային խպիպ հիվանդություն:Վահանագեղձի զանգվածի այդպիսի մեծացումն ունի հարմարողական նշանակություն՝ այն ավելի շատ հորմոն է արտադրում օրգանիզմի պահանջը բավարարելու համար:Տեղային խպիպի կանխարգելման համար օգտագործում են յոդացված կերակրի աղ:Վահանագեղձի գերֆունկցիայի դեպքում առաջանում է բազեդովյան հիվանդություն,որի ժամանակ նկատվում է կենտրոնական նյարդային համակարգի դրդունակության ու նյութափոխանակության բարձրացում,սրտխբոց,փքակնություն,մարմնի կշռի անկում:
 
[[Ենթաստամոքսային գեղձ]]ի ներզատական թերֆունկցիայի ժամանակ ինսուլինի քանակի նվազման հետևանքով զարգանում է շաքարախտ հիվանդությունը:[[Հյուսվածք]]ների կողմից ածխաջրերի յուրացման խանգարումը հանգեցնում է արյան մեջ շաքարի քանակի ավելացման,նկատվում է շատամիզություն ու շաքարամիզություն:Հիվանդն անընդհատ ծարավում է ու զգալի քանակով [[ջուր]] խմում,նիհարում,զարգանում է մկանային թուլություն:Շաքարախտով հիվանդները պետք է սահմանափակեն ածխաջրերով հարուստ սննդի գործածումն ու ամեն օր կամ պարբերաբար ընդունեն ինսուլին:
 
Մակերիկամների կեղևային շերտի թերֆունկցիայի դեպքում զարգանում է բրոնզախտ հիվանդությունը,որի ժամանակ մարդը նիհարում է,շուտ հոգնում,մաշկը բրոնզի գույն է ստանում,մկանները թուլանում են,չի կարողանում ֆիզիկական աշխատանք կատարել:Կեևային շերտի գերֆունկցիայի դեպքում սեռական հորմոնների արտադրման խանգարումը կարող է հանգեղնել վաղ սեռահասունացման,յուրօրինակ ճարպակալման ու մազակալման:
 
Վաղ մանկական հասակում սերմնարանների ու ձվարանների գերֆունկցիայի դեպքում օրգանիզմը սկսում է արագ աճել ու նկատվում է վաղ սեռահասունացում:Ձվարանների թերֆունկցիայի դեպքում նկատվում է սեռական օրգանների թերզարգացում,մարմնի ճարպակալում,դաշտանի բացակայություն:
 
[[Պատկեր:Proptosis and lid retraction from Graves' Disease.jpg|miniatur|Բազեդովյան հիվանդություն]]
 
[[Պատկեր:Struma 001.jpg|miniatur|Տեղային խպիպ]]
 
[[Պատկեր:Cretinnen aus Steiermark, 1819 gez. Loder, gest. Leopold Müller.jpg|thumb|left|Գաճաճության հիվանդություն]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Գեղձ» էջից