«Գարուշ Հարյանց»–ի խմբագրումների տարբերություն

չ
→‎Կենսագրություն: clean up, replaced: → oգտվելով ԱՎԲ
չ (→‎Կենսագրություն: clean up, replaced: → oգտվելով ԱՎԲ)
չ (→‎Կենսագրություն: clean up, replaced: → oգտվելով ԱՎԲ)
 
Ծնվել է 1947 թվի մայիսի 7-ին, Ախուրյանի շրջանի(Շիրակի մարզ)Հացիկ գյուղում։ 1977-ին գերազանցությամբ ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական (ՀՀ կինոյի և թատրոնի)պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը։ Նույն թվին լույս է տեսել նրա բանաստեղծությունների առաջին՝ «Վարդավառ» գիրքը, իսկ 1980-ին՝ երկրորդ «Հրդեհի ծաղիկներ»-ը, որը 1992-ին արժանացել է Հայ Գրողների Միության Հովհ. Շիրազի անվան առաջին մրցանակին, 1984-ին՝ երրորդ «Հայրական ժամանակ»-ը, 1986-ին՝ «Եվան ու Աստղինեն» մանկականը։ Անվանի գրողն աշխատել է Լենինականի (Գյումրի)Մռավյանի անվան (Վ.Աճեմյանի)պետական դրամատիկ և տեկնիկային թատրոններում, ուր բեմադըրվել են «Երեք խոզուկներ» և «Սատանան ու տոնածառը» մանկական պիեսները։ 1986-88 թթ. գլխավոր տնօրենի պաշտոնում ղեկավարել է Շիրակի գոտու(մարզ)«Սոյուզպեչատ» միավորումը։ Երկրաշարժից հետո նա հրավիրվում է աշխատելու Երևանի հեռուստաթատրոնում իբրև խմբագիր, որտեղ էլ բեմադրվում է նրա «Ես եմ փեսան» տրագիկոմեդիան՝ ըստ Երուխանի «Մարկոս ախպոր սերը» նորավեպի։ 1993-94 թթ. դասախոսել է հարազատ բուհում և ղեկավարել «Ուսանողական» թատրոնի աշխատանքները որպես գեղարվեստական տնօրեն։
Գ. Հարյանցը 1994 թ. աշնանից մինչև հիմա ապրում և ստեղծագործում է Լոս Անջելեսում, ուր 2000 թ. հրատարակել է «Անֆիլադա» գիրք-պոեմը, իսկ 2007-ին «Հազար և մեկ համազարկ» քառյակների հատընտիրը, որը արժանացել է «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» առաջին ամենամյա գրական մրցանակին՝ «Տարվա լավագույն գիրք» անվանակարգում։ Հեղինակի բանաստեղծություններից թարգմանվել են ռուսերեն, վրացերեն, ուկրաիներեն, սլովակերեն։ Իսկ "Fhilantropy" անգլերեն գրված նրա չափածո գործն արժանացել է The International Library of Poetry կազմակերպության "Editor's Choice Award" ամենամյա մրցանակին։ Բազմաժանր գրողը 2005 թվից առ այսօր Կալիֆորնիայի Հայ Գրողների Միության (ԿՀԳՄ)անփոփոխ քարտուղարն է։ Այժմ հրատարակության է պատրաստում միանգամից երեք նոր գիրք՝ «Պապն ու թոռները» առականին, «Ներկա շարունակական» բանաստեղծական ժողովածուն և «Երկրաշարժի հարսնացուն» վիպակը։
 
1 105 242

edits