«Բենեդիկտ Սպինոզա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: → (4) oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: — → - (3) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Spinoza.jpg|մինի|աջից]]
'''Բենեդիկտ Սպինոզա''' (կամ '''Բարուխ Սպինոզա''') (Spinoza, d՝Espinosa) ([[1632]]թ. [[նոյեմբերի 24]], [[Ամստերդամ]] - [[1677]]թ. [[փետրվարի 21]], [[Հաագա]]), [[Հոլանդիա|հոլանդացի]] [[փիլիսոփա]], [[Աթեիզմ|աթեիստ]]։ Ծնվել է հրեա առևտրականի ընտանիքում։ Գաղափարական և բարեկամական կապեր է հաստատել հրեական համայնքից դուրս՝ ազատամիտ մտավորականության հետ։ Ազատախոհության համար ենթարկվել է բանադրանքի և վտարվել [[Ամստերդամ]]ի հրեական համայնքից ([[1656]])։
 
«Բարոյական փիլիսոփայութան» մշակումը Սպինոզան համարում էր իր գլխավոր նպատակը, բնության ընդհանուր կարգից Սպինոզան բխեցնում էր մարդու տեղը բնության և հասարակության մեջ։ Բնության միասնության և նրա օրենքների օբյեկտիվության գաղափարը Սպինոզան արտահայտում է սուբստանցի հասկացության մեջ։ Այն հատկանիշները, որոնք աստվածաբանությունը վերագրում էր աստծուն, Սպինոզան վերագրում է սուբստանցին, ըստ Սպինոզայի, սուբստանցը պայմանավորված է ինքն իրենով, «ինքն իր պատճառն» է (causa sui), նրանից բացի և դուրս ուրիշ պատ ճառներ չկան, սուբստանցն իր մեջ պարունակում է իրերի անվերջ բազմազանությունն առաջացնելու կարողությունը, այսինքն՝ «արարիչ բնություն» է (natura naturans), իսկ ժամանակի մեջ փոփոխվող իրերը սուբստանցի եզակի դրսևորումներն են, նրա «ձևատեսակները»՝ մոդուսները. դրանց բազմազանությունը կազմում է «արարյալ բնությունը» (natura naturata)։ Այսպիսով, «աստված-բնություն» պանթեիստական գաղափարը Սպինոզայի ուսմունքում վերաճում է մատերիալիզմի և աթեիզմի։
Տող 8.
Իմացաբանության մեջ Սպինոզան ռացիոնալիզմի ներկայացուցիչ է։ Նա տարբերում է երեք տեսակի ընդհանուր գիտելիքներ։ Փորձնական տվյալների ընդհանրացմամբ ստացված գիտելիքները տեսական արժեք չունեն, դրանք կախված են առանձին մարդու կենսափորձից, մասնավոր և պատահական են (վերաբերում են առանձին առարկաների դասին), ուստի կարող են սխալ լինել։ Ճշմարիտ ընդհանրացումների աղբյուր է խելքը՝ բանախոհությունը և բանականությունը, որով հետև դրանց միջոցով ճանաչվում են բոլոր մարմինների համար ընդհանուր (ուստի և ճանաչող անհատից չկախված) տարածական մեխանիկական հատկությունները։ Վերջապես, ինտուիտիվ գիտելիքները վերաբերում են սուբստանցի ձևական հատկություններին և արտահայտվում են սահմանումների, պոստուլատների ու աքսիոմների մեջ, որոնց ճշմարտությունը պարզորոշ և ինքնակնհայտ է, եթե մենք հասկանում ենք օգտագործված բառերի իմաստները։
 
Ճշմարտությունը գտնելու և հաղորդելու ամենահուսալի միջոցը Սպինոզան համարում է աքսիոմատիկ (իր տերմինաբանությամբ՝ երկրաչափական) մեթոդը, որով նա շարադրել է [[Ռենե Դեկարտ]]ի փիլիսոփայության հիմունքները և իր գլխավոր աշխատություններից մեկը՝ «Բարոյագիտությունը» (1662—751662 - 75, հրատարակվել է 1677)։ Սպինոզայի մատերիալիզմը և աթեիզմը մեծապես ազդել են XVII—XVIIIXVII - XVIII դդ. ազատախոհական և մատերիալիստական մտքի վրա, իսկ նրա փիլիսոփայության որոշ գաղափարներ (հատկապես աշխարհի սուբստանցային միասնության գաղափարը) որդեգրել է գերմանական դասական փիլիսոփայությունը, առանձնապես [[Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգել|Գեորգ Հեգել]]ը։
 
{{ՀՍՀ}}