«Հովհաննես Մրքուզ (փիլիսոփա)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 3.
== Փիլիսոփա ==
 
Հովհաննես Մրքուզ [[աշխարհ]]ի սկզբնապատճառ համարել է [[Աստված|Աստծուն]]։ Ճանաչողությունը, ըստ նրա, սկսվում է զգայությունից և ընթանում դեպի աստվածային էության իմացությունը։ Աստծու գոյությունը նա փորձում է ապացուցել նախ բնական փաստերով և ապա միայն [[Աստվածաշունչ|Աստվածաշնչի]] ու [[Եկեղեցի|եկեղեցու]] հայրերի հեղինակությամբ։ Հովհաննես Մրքուզն անդրադարձել է այդ ժամանակ տարածված [[Լյութերականություն[|լյութերական]] շարժմանը, նրա մեջ տեսել ազգային ինքնագիտակցության ու ազգային-ազատագրական պայքարի տարրեր։ Բացահայտել է աշխարհիկ ու հոգևոր իշխանությունների և նրանց վարած քաղաքականության միջև սերտ կապը, քննադատել իշխանական կամայականություններն ու անօրինակությունները, առաջ քաշել [[մարդ]]ու անձեռնմըխելիության պահանջը։ Շարունակելով [[Արիստոտել]]ի, [[Դավիթ Անհաղթ]]ի, [[Սիմեոն Ջուղայեցի|Սիմեոն Ջուղայեցու]] և ուրիշների տրամաբանական ուսմունքների գաղափարները՝ քննարկել է տրամաբանության առարկայի, ուսումնասիրության մեթոդի, մյուս [[գիտություն]]ների համար նրա նշանակության, ինչպես նաև մտահանգումների տեսության հետ կապված մի շարք հարցեր, առաջադրել նոր և ուրույն գաղափարներ։ «Համառօտ քերականութիւն և տրամաբանութիւն, որ է Քերթութիւն բառի և կրթութիւն բանի» (հրատարակված` 1711 թ.) աշխատության մեջ իր քերականական սկզբունքներով նույնպես հետևել է Սիմեոն Ջուղայեցուն՝ առարկան բաժանելով «նյութի» ([[տառ]], [[վանկ]], [[բառ]]) և «տեսակավորության» (բան)։ Ըստ նրա՝ բաղաձայնները երեք տեսակ են՝ «լերկ», «թավ» և «միջակ»։ Խոսքի մասերը քննելիս՝ ելնում է նրանց շարահյուսական արժեքից և բաժանում երկու խմբի՝ անուն և [[բայ]] (սրանք կարող են «ենթակայանալ» և «ստորոգիլ»)։ Անդրադարձել է հոլովմանն ու խոնարհմանը, դերանուններին, ինչպես նաև շարահյուսության, կետադրության, ուղղագրության հարցերին։
 
== Նկարիչ ==