«Աշտարակ (թերթ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: → (6) oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: ։Լ → ։ Լ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''«Աշտարակը»''' [[Խորհրդային Հայաստան]]ում լույս տեսնող շրջանային թերթ էր։ Եղել է ՀԿԿ [[Աշտարակ]]ի շրջկոմի, ժողովրդական դեպուտատների շրջանային և քաղաքային խորհուրդների օրգանը։Լույսօրգանը։ Լույս է տեսել նաև «Այգեգործ կոլխոզնիկ» (1931-35թթ.) «Այգեգործ կոլտնտեսական» (1956-62 թթ.) և «Արագած» (1963-72 թթ.) անուններով։ Հրատարակվել է [[1931]] թվականի [[հոկտեմբերի 31]]-ից ընդհուպ մինչև Խորհրդային Հայաստանի փլուզման տարիները և նույնիսկ մի քանի տարի անկախ Հայաստանի գոյության սկզբնական տարիները' 90-ականների կեսը։ Լույս է տեսել հիմնականում երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին։ Լուսաբանել է Աշտարակի շրջանի տնտեսական, մշակութային և քաղաքական կյանքը։ Թերթը տպագրվել է ՀՍՍՀ հրատպետկոմի Աշտարակի շրջհրատի տպարանում։ Նրա երկարամյա խմբագիրն է եղել Կ.Ս.Նիկողոսյանը։ Թերթում են աճել ու իրենց ստեղծագործական ուղին հարթել գրողներ [[Վարդգես Պետրոսյան]]ը,[[Ժիրայր Նորայրի Ավետիսյան]]ը, [[Գևորգ Էմին]]ը, [[Մուշեղ Գալշոյան]]ը, [[Արևշատ Ավագյան]]ը, [[Ղուկաս Սիրունյան]]ը և այլոք։ Հանրապետությունում համարվել է լավագույն տպագիր օրգաններից մեկը։ Հայտնի է եղել Քարաբաղնիս երգիծական էջը։ Տարբեր տարիներ թերթում են աշխատել նաև [[Նորայր Զորյան]]ը, [[Արտավազդ Նազարյան]]յ, [[Սերժ Մանուկյան]]ը, Առաքել Ջրաղացպանյանը,[[Նորայր Ղոնաղչյան]]ը, [[Վահան Ամատունի]]ն, Համլետ Միքաելյանը, Նվեր Ինջիղուլյանը, Սաթենիկ Զորյանը, Միշա Ոսկանյանը և այլոք։ Հիմնականում խմբագրությունն ունեցել է իր առանձին շենքը' Աշտարակ քաղաքի կենտրոնում Գր. Գրիգորյան փողոցի համար 146 հասցեում։ [[1988]] թվականի տվյալներով թերթն ունեցել է 6000 տպաքանակ, տպագրվել է օֆսեթ եղանակով։
 
=Տես նաև=