«Ալեքսանդր Քալանթար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: — → - (3) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Քալանթար, Ալեքսանդր Հայրապետի''' ([[սեպտեմբերի 20]], [[1855]], [[Վերին Ագուլիս]] - [[հոկտեմբերի 20]], [[1913]], [[Թիֆլիս]]), հայ անասնաբույծ, խմբագիր, հասարակական-քաղաքական և գրական գործիչ։ Անդրկովկասում անասնաբուծության գիտության հիմնադիր։
 
[[1875]]-ին ավարտել է [[Բաքու|Բաքվի]] ռեալական գիմնազիան, [[1879]]-ին՝ [[Մոսկվա|Մոսկվայի]]յի Պետրովյան գյուղատնտեսական ակադեմիան (այժմ՝ Կ․ Ա․ Տիմիրյազեի անվան գյուղատնտեսական ակադեմիա)։ [[1882]] - [[1883|83]]-ին ուսումնասիրել է [[անասնապահության]], մասնավորապես՝ կաթնատնտեսության զարգացումն [[Անգլիա|Անգլիայում]]յում, [[Գերմանիա|Գերմանիայում]]յում, [[Շվեյցարիա|Շվեյցարիայում]]յում, [[Շվեդիա|Շվեդիայում]]յում և [[Դանիա|Դանիայում]]։յում։ Եղել է [[Ռուսաստան|Ռուսաստանում]]ում անասնապահության հետազոտման հանձնաժողովի անդամ, ուսումնասիրել անասնապահության վիճակը 19 նահանգներում։ [[1888]]-ից [[Թիֆլիս|Թիֆլիսում]]ում շարունակել է գիտական գործունեությունը, գործնականում նպաստել [[Կովկաս|Կովկասի]]ի կաթնատնտեսության զարգացմանը, կատարելագործել կաթնատնտեսական մեքենաներն ու գործիքները (սերզատ, խնոցի, պանրի մամլիչ)։ Քալանթարի մոտ 140 գյուղատնտեսական աշխատությունները վերաբերում են անասնապահության տարբեր ճյուղերի, ծխախոտագործությանը, շերամապահությանը են։ Հիմնադրել և ղեկավարել է Կովկասի հայկական գյուղատնտեսական ընկերությունը, ընտրվել Կովկասի կայսեր, գյուղատնտեսական ընկերության պատվավոր անդամ, խմբագրել «Կավկազսկոյե սելսկոյե խոզյայստվո» թերթը։ Քալանթարը ծավալել է հասարակական-քաղաքական և հրապարակախոս աշխույժ գործունեություն, կարդացել հրապարակային դասախոսություններ, հոդվածներ տպագրել պարբերական մամուլում։ [[1883]]-ից մինչև կյանքի վերջը եղել է «Մշակ» թերթի խմբագիրը, երբեմն նաև հրատարակիչը (սկզբում շարունակել է Գ․ Արծրունու բուրժուա-դեմոկրատական ավանդույթները, իսկ հետագայում գրավել է լիբերալ դիրք և դարձել կադետական կուսակցության անդամ)։ [[1905]] - [[1907|07]]-ի ռուսական բուրժուա-դեմոկրատական հեղափոխության տարիներին պաշտպանել է կադետական կուսակցության ծրագիրը։ Քալանթարը զբաղվել է նաև գրական ստեղծագործությամբ․ «Նամալյան», «Վրձին» գրական անուններով տպագրել է պատմվածքներ («Պատրիկյանի նամակները», [[1891]], [[1893]], «Մանրանկարներ», հ․ 1—21 - 2, 1904), ակնարկներ, ֆելիետոններ, որոնցում արտացոլված են ժամանակի հայ հասարակական կյանքը, գյուղում կատարվող տնտեսական տեղաշարժերը, երիտասարդության ձգտումները և այլն։ Պայքարել է ռեալիստ, գրականության և թատրոնի համար, արտահայտվել բարբառներով հարստացված գրական հայերենի օգտին։ Երկար տարիներ գլխավորել է Թիֆլիսի հայ հրատարակչական ընկերությունը։ Թարգմանել է Մարկ Տվենի, Ֆրանց Հոֆմանի և ուրիշ հեղինակների ստեղծագոր ծություններ։
 
{{DEFAULTSORT:Քալանթար, Ալեքսանդր}}
 
{{ՀՍՀ}}
 
{{DEFAULTSORT:Քալանթար, Ալեքսանդր}}
[[Կատեգորիա:Անձինք այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:Հայ կենսաբաններ]]