«Խաղարկային կինոյի ժանրեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. 800px Խաղարկային կինոյում ընդհանուր ժանրային դասակարգում գոյություն չունի: Տար...
 
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Cinema genres-3.jpg|800px]]
 
[[Խաղարկային կինո]]յում ընդհանուր ժանրային դասակարգում գոյություն չունի: Տարբեր կինոարվեստաբաններ ժանրերի իրենց ընդունելի ցուցակն են տալիս: Այսպիսով կինոյի ժանրերի մասին խոսելը հարաբերական է: Այս ցուցակը առավել ընդունված տարբերակն է:
 
 
{{Film-stub}}
 
 
Տող 15 ⟶ 12՝
*Էրոտիկ ֆիլմեր — այս ժանրը ուղղված է հիմնականում հանդիսատեսի մոտ սեքսուալ և էրոտիկ ֆանտազիաներ առաջացնելուն: Հիմնականում ուղղված է տղամարդ հանդիսատեսին: Անչափահասներին արգելվում է դիտումը:
**Պոռնոֆիլմեր — էրոտիկ կինոնկարների ավելի բաց ձևն է: Շատ երկրներում այս ժանրի կինոնկարների ցուցադրումը արգելված է: Թույլատրվում է միայն ցուցադրումը փակ ակումբներում և ձայնագրությունների վաճառքը:
*[[Ընտանեկան կինոնկար|Ընտանեկան]] — մանկական և այն կինոնկարներն են , որոնք նախատեսված են դիտելու ընտանիքով: Այս ժանրի կինոնկարները զուրկ են բռնության տեսարաններից, պարունակում են մելոդրամայի և կատակերգության էլեմենտներ:
*[[Թրիլլեր]] ([[անգլերեն|անգլ.]] - թրթիռ) — այսպես են անվանվում այն կինոնկարները, որոնք ձգտում են հանդիսատեսի մոտ առաջացնել հուզմունք, սրտատրոփ սպասում և սարսափելի իրադարձության կանխազգացում: Ժանրը հստակ սահմաններ չունի1 Հաճախ թրիլլեր են համարում դետեկտիվ, արկածային ժանրի կինոնկարները, որտեղ շեշտը դրված է առանձնահատուկ հանցագործության նախապատրաստման վրա: Երբեմն էլ սարսափ ֆիլմերն են թրիլլեր համարում:
**[[Միստիկական թրիլլեր]] — Կինոնկար է թրիլլերի և սարսափ ֆիլմի սահմանում: Հերոսները ընդհարվում են անհասկանալի, միստիկական իրողության հետ: Հաճախ խոսքը գնում է օկկուլտիզմի, կախարդության, նեռի գալստյան մասին և այլն:
** [[Հոգեբանական թրիլլեր]] — կինոնկար է, որտեղ հուզմունքն ու լարումը առաջանում է հերոսների բնավորության հակազդեցությունից, նրանց պահվածքից, ասածի սխալ մեկնաբանությունից:
**[[Աղետ ֆիլմ]] — Այս տիպի կինոնկարներում հերոսները ենթարկվում են աղետի և աշխատում են փրկվել: Խոսքը կարող է գնալ բնական (երկրաշարժ, պտտահողմ, հրաբուխ և այլն) կամ տեխնոգեն աղետի (ատոմակայանի , օդանավի, գնացքի վթարներ և այլն):
*[[Կենսագրական կինոնկար|Կենսագրական]] — կինոնկար է հիմնված հայտնի մարդու կենսագրականի վրա:
*[[Կինոկոմեդիա]] — այս ժանրի կինոնկարները նպատակ ունեն ծիծաղեցնել հանդիսատեսին, ժպիտ առաջացնել, բարելավել տրամադրությունը:
*Կինոկոմեդիա
**[[Իրադրության կատակերգություն]] — սա կատակերգության դասական տեսակն է, որտեղ հերոսները հիմնականում հայտնվում են ծիծաղելի, հետաքրքիր իրավիճակներում:
*Մարտաֆիլմ
**[[Պարոդիա]] — այս ժանրը հիմնականում ծաղրանքով անդրադառնում է, նախկինում նկարահանված հայտնի կինոնկարներին:
*Մելոդրամա
**[[Ֆարս]] — թեթև բովանդակությամբ կինոկատակերգություն է, զուտ արտաքին կատակերգական հնարքներով:
*Պատմական
*[[Մարտաֆիլմ]] — «action movie» (էքշն ֆիլմ) այս ժանրը ցուցադրում է «բարին պետք է բռունցքներով լինի» դրույթը: Կինոնկարները խորը բովադակություն չունեն: Գլխավոր հերոսը ընդհարվում է չարին, նրա ամենտարբեր ձևերին՝ հանցագործություն, կաշառակերություն, տերորիզմ, սպանություն: Ուրիշ ելք չգտնելով հերոսը որոշում է դիմել բռնության հանուն բարու հաղթանակի: Արդյունքում սպանվում են ոչ մեկ տասնյակ չարագործներ: « Հեփի էնդ» - ը այս ֆիլմերի պարտադիր պայմանն է, չարը պետք է պատժվի:
*Սարսափ ֆիլմեր
**[[Վեստերն]] — այս ենթաժանրի դասական կինոնկարներում դեպքերը տեղի են ունենում [[Ամերիկա]]յի Վայրի Արևմուտքում, XIX դարում: Հակամարտություն հիմնականում ծագում է հանցագործների հրոսակախմբի և իշխանության ներկայացուցիչների կամ գլխագնի որսորդների ([[անգլերեն|անգլ.]] bounty hunter) միջև: Ինչպես սովորական մարտաֆիլմում հակամարտությունը լուծվում է կրակոցներով և բռնությամբ: Վեստերները տոգորված են ազատության և անկախության գաղափարներով, որը հատուկ էր [[Միացյալ Նահանգներ]]ի արևմուտքին:
*Ֆանտաստիկ ֆիլմեր
**[[Գանգստերական]] — այս ենթաժանրի կինոնկարների գործողությունները հիմնկանում տեղի են ունենում [[Միացյալ Նահանգներ]]ում 1930- ական թվականներին, գանգստերական խմբավորումների ծաղկման ժամանակ: Հիմնական բովանդակությունը պայքարն է տարբեր խմբավորումների միջև:
 
**[[Կարատե ֆիլմ]] — այս ենթաժանրի կինոնկարները քիչ են տարբերվում [[մարտաֆիլմ]]երից, բայց կարատե կինոնկարների հերոսները պայքարում են հրազենով , այլ ոգտագործումեն արևելյան մարտարվեստի իրենց հմտությունները:
*[[Մելոդրամա]] — այս ժանրի կինոնկարները բացահայտում են հերոսների հոգեկան և զգայնական աշխարհը հաճախ առավել վառ , էմոցիոնալ իրավիճակներում՝ բարու և չարի, սիրո և ատելության հակասության հիման վրա:
**Սիրո պատմություն — նման կինոնկարներում պատկերվում գեղեցիկ և խոր սեր, որ հաճախ չի ընդունում շրջակա միջավայրը և խանգարում են բարդ իրադրությունները:
*[[Պատմական կինոնկար|Պատմական]] — այս ժանրի կինոնկարները կամ նկարագրում են կոնկրետ պատմական իրադրություններ, կամ էլ սյուժեն ներհյուսված է այդ իրադրությունների մեջ:
**[[Պատերազմական կինոնկարՊատերազմական]] — կինոնկարներ են պատերազմի մասին: Հիմնկանում հակապատերազմական շեշտադրում է:
*[[Սարսափ ֆիլմեր]] — այս ժանրի կինոնկարները կոչված են վախեցնել հանդիսատեսին, ստեղծել լարված սարսափի մթնոլորտ, ինչ որ սարսափելի իրադրության կանխազգացում առաջացնել: Սյուժեն հիմնականում կառուցված է հանգիստ քաղաքում սերիական մարդասպանի հայտնվելով: Խաղաղ միջավայրում կարող է հայտնվել նաև գենետիկ մուտանտ, այլմոլորակայիններ, զոմբիներ և այլն: Կինոնկարները հիմնականում հարուստ են մարդկային խեղված մարմիններ ցուցադրող սարսափազդու տեսարաններով:
*Ֆանտաստիկ ֆիլմեր — այս ժանրի կինոնկարներում երևակայականը գերիշխում է իրականությանը: Գործողությունները տեղի են ունենում ապագայում, անցյալում կամ էլ «զուգահեռ կյանքում»:
**[[Ֆենտզի]] — ենթաժանր է, հիմքում հատուկ «հեքիաթային» հորնված աշխարհ է: Այդ աշխարհը հիշեցնում է միջնադարը, բնակեցված է դիցաբանական էակներով, լցված ե կախարդությամբ և մոգությամբ:
**[[Ֆանտասմագորիա]] — կինոնկարներ են իրականությունից կտրված ինչ որ մի բանի մասին, պատկերում են տարօրինակ երևույթներ, հիվանդագին ֆանտազիաներ:
**[[Տիեզերական Օպերա]] — այս կինոնկարների գործողությունները տեղի են ունենում հեռու ապագայում, հեռավոր մոլորակների վրա, տիեզերական կայաններում: Դասական օրինակը «Աստղային պատերազմներ» կինոնկարներն են:
**[[Կիբերպանկ]] — ենթաժանր է, որի կենտրոնում համակարգիչներն են, բարձր տեխնոլոգիաները և պրոբլեմները , որոնք ծագում են գիտական առաջընթացի արդյունքները ճիշտ չօգտագործելուց: Հիմնականում պատկերված է հակերների պայքարը հզոր տրանսազգային կորպորացիաների դեմ:
**[[Պոստապոկալիպտիկա]] — ենթաժանր է, որը պատկերում է հասարակության կյանքը ինչ որ գլոբալ աղետից հետո (օրինակ՝ գլոբալ տաքացում, համաշխարհային պատերազմ, մոլորակի բախումը աստերոիդի հետ և այլն):
 
 
Տող 36 ⟶ 48՝
*[http://www.aber.ac.uk/media/Documents/intgenre/intgenre.html Դանիել Չանդլեր Ժանրերի տեսության նախաբանը]
 
 
{{Film-stub}}
[[af:Lys van rolprentgenres]]
[[ast:Xéneru cinematográficu]]