«Վալկիրիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
վիքիֆիկացում, ուղղագրական
Տող 1.
[[Պատկեր:Hunding Siegmund fight.jpg|thumb|Տեսարան «Վալկիրիա» օպերայից]]
'''Վալկիրիա''' (գերմաներեն՝ {{lang-en|Die Walküre}}), գերմանացի նշանավոր երգահան [[Ռիխարդ Վագներ]]ի օպերա, «[[Նիբելունգի մատանին]]» շարքի երկրորդ ստեղծագործությունը, հաջորդում է «[[Հռենոսի ոսկին]]» օպերային։
 
==Ընդհանուր տեղեկություն==
Տող 6.
 
==Ստեղծման պատմություն==
Օպերայի լիբրետոն, ինչպես և ամբողջ «[[Նիբելունգի մատանին]]» շարքինը, գրվել է հենց Վագների կողմից [[1849]]-[[1852]] թթ. [[Ցյուրիխ]]ում: Երաժշտությունն ստեղծվել է [[1852]]-[[1856]] թթ. նույն վայրում: Օպերան առաջին անգամ բեմադրվել է [[1870]] թ. [[հունիսի 26]]-ին [[Մյունխեն]]ում [[Ֆրանց Վյուլներ]]ի ղեկավարությամբ. Վագները դժգոհ էր դրանից, քանի որ համոզված էր, որ եռերգությունըքառերգությունը պիտիպետք լինիէ բեմադրվի ամբողջական, չմասնատված, սակայն այս գաղափարն իրականացվեց միայն [[1876]] թ. առաջին Բայրեթյան[[Բայրոյթյան փառատոնիփառատոն]]ի ժամանակ. «Վալկիրիան» ներկայացվեց [[օգոստոսի 14]]-ին, դիրիժորում էր [[Հանս Ռիխտեր]]ը:
 
==Գործող կերպարները==
* Զիգմունդ (տենոր)
* Հունդինգ (բաս)
* Վոտան (բաս-բարիտոն) - գերագույն աստված
* Զիգլինդե (սոպրանո) - Հուդինգի կինը
* [[Բրունհիլդա]] (սոպրանո) - վալկիրիա
* Ֆրիկա (մեցցո-սոպրանո) - Վոտանի տիկինը
* Վալկիրիաներ (սոպրանո և մեցցո-սոպրանո) - Վոտանի ու Էրդայի ռազմաշունչ դուստրերը
*: Հելմվիգա
*: Օրթլինդա
Տող 29.
''Հունդինգի խրճիթում''. Անտառային տնակը, որտեղ ապրում են ամուսիններ Հուդինգն ու Զիգլինդեն, փոթորկից ու հետապնդողներից փրկվելով՝ ներս է վազում մի պատանի: Նա զարմանքով դիտում է տնակի կենտրոնում աճած վիթխարի հացենին, որը հուսալի ամրակում է ամբողջ շինությունը: Պատանուն՝ Զիգմունդին, ով թեպետ չի ասում իր անունը, հյուրընկալ դիմավորում է տանտիրուհին՝ Զիգլինդեն: Երիտասարդներն առաջին հայացքից սիրահարվում են իրար: Կինը պատանուն ըմպելիք է առաջարկում ու համոզում նրան, որ փոթորկալից, զարհուրելի այս գիշեր ապաստանի իրենց տնակում:
 
Հայտնվում է տանտերը՝ ահարկու և վայրագ ռազմիկ Հունդինգը: Տանտիրոջ պարտականությունն ստիպում է նրան՝ հյուրընկալել անծանոթին: Սակայն Հունդինգն անմիջապես նկատում է իր կնոջ և հյուրի արտաքին նմանությունը ու ցանկանում պարզել, թե ով է իրեն հյուրընկալվողը: Զիգմունդը, չանվանելով իրեն, շարադրում է Հունդինգին իր պատմությունը. ժամանակին, երբ ինքը հոր հետ որսորդության էր գնացել, նրանց տունը հարձակման էր ենթարկվել ու հրկիզվել, մայրն սպանվել էր, իսկ երկվորյակ քույրը՝ անհայտ կորել: Այդ դժբախտությունից հետո հայր ու որդի թափառում էին անտառներում, և հորը ''գայլ'' էին անվանում, իսկ իրեն՝ ''վոլֆինգ՝ գայլի ձագ'': Ապա՝ հայրն էլ կորավ... Իսկ հիմա իրեն անողոք հետապնդում են: Պատճառն այն է, որ ինքը հանդիպել է մի աղջկա, ում որոշել էին բռնի ամուսնացնել: Պատանին փորձել է զենքի ուժով պաշտպանել աղջկան, բայց սուրը կոտրվել է, ինչն ստիպել է իրեն փախուստի դիմել: Իսկ ազգականներն սպանել են աղջկան ու ձեռնամուխ եղել պատանու հետապնդմանը («Friedmund darf ich nicht heißen», «Չես կարող ինձ անվանել խաղաղ»): Եվ Հուդինգը համոզվում է, որ եկվորն իր թշնամին է, քանի որ թշնամին է, քանի որ ինքն էլ է սպանված աղջկա ազգականը, և որ նա ծնվել է Վոտանի[[Վոտան]]ի և Վելզեի տոհմից մահկանացու կնոջ ամուսնությունից: Զիգլինդան,Զիգլինդեն` նրա երկվորյակ-քույրը, առևանգվելով հարձակման ժամանակ, ստիպված էր դառնալ Հունդինգի կինը: Հաջորդ օրը, որոշում է Հունդինգը, Զիգմունդը պետք է կռվեր իր դեմ:
 
Վրա է հասնում գիշերը, և ամուսինները ննջարան են գնում: Սակայն Զիգլինդեն հասցնում է թաքուն հայացքով մատնանշել պատանուն հացենու բունը: Շուտով կինը, իր ամուսնուն քնաբեր դեղի միջոցով անզգայացնելով, վերադառնում է հյուրի մոտ ու նրան հորդորում է, որ փախուստի դիմի, այլապես լուսաբացին Հունդինգը նրան մենամարտի կհրավիրի և, անշուշտ, կսպանի: Պատանին հիշում է, որ ժամանակին հայրն իրեն ասել է, թե մի սուր կընծայի, որն իր տիրոջն անպարտելի է դարձնում: Այդ պահին դրսում փայլատակում է կայծակը, և Զիգմունդը պարզ տեսնում է հացենու բունը մինչև կոթը խրված մի սուր: Զիգլինդեն պատմում է, որ, երբ իր կամքին հակառակ՝ ստիպված էր չսիրած մարդու հետ ամուսնանալ, իրեն ծպտված այցելել էր միաչքանի անծանոթ (Վոտան), ով իր սուրը մինչև կոթը հացենու բունն էր խրել ու հայտարարել, որ սուրը բաժին կհասնի միայն նրան, ով կարողանա բնի միջից այն դուրս քաշել: Եվ մինչև այժմ ոչ մեկին, այդ թվում և իր ամուսնուն, դա չի հաջողվել: Զիգմունդը հասկանում է, որ խորհրդավոր այցելուն իր հայրն էր, այսինքն՝ ինքն ու Զիգլինդեն քույր ու եղբայր են: Հուժկու ձգումով պատանին հացենու բնից դուրս է քաշում հրաշալի սուր, որն անվանում է Նոտունգ, ու Զիգլինդեի հետ փախչում իր թշնամու տնից՝ հայտարարելով, որ քրոջը կնության է վերցնում (դուետզուգերգ «Schläfst du, Gast?», «Քնա՞ծ ես դու, հյուր», «Winterstürme wichen dem Wonnemond», «Չար քամիները խաղաղվեցին գարնան ճառագայթներից»):
 
{{Վագների ստեղծագործությունները}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Վալկիրիա» էջից