«Քվանտային մեխանիկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: → (33) oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: → (3) oգտվելով ԱՎԲ
Տող 7.
=== Պատմությունը ===
====Սկիզբ. քվանտ բառի ծագումը====
Հաճախ քվանտային տեսության ծննդյան օր են համարում 1900 թ. դեկտեմբերի 14-ը։ Առաջին անգամ այդ օրը Գերմանացի ֆիզիկոսների հասարակության նիստում [[Մաքս Պլանկ]]ը կարդաց իր պատմական հոդվածը` «Նորմալ սպեկտրում ճառագայթման էներգիայի բաշխման մասին», որում նոր համապիտանի հաստատուն էր մտցրել` <math>{h}</math>։ Պլանկի քվանտային հիպոթեզի էությունն այն է, որ տարրական մասնիկների համար ցանկացած էներգիա ճառագայթվում կամ կլանվում է միայն ընդհատ բաժիններով։ Այդ բաժինները կազմված են <math>{\Epsilon}</math> էներգիա ունեցող ամբողջ թվով քվանտներից. էներգիան համեմատական է <math>{\nu}</math> [[հաճախություն|հաճախությանը]], իսկ համեմատականության գործակիցը, որը որոշվում է
<math>{\Epsilon}{{=}}{h\nu}{{=}}{\hbar\omega}</math>
բանաձևով, կոչվում է [[Պլանկի հաստատուն]], <math>{\hbar}{{=}}\frac{h}{2\pi}</math>։
Տող 46.
====Շրյոդինգերի նկարագրությունը====
Ոչ ռելյատիվիստական քվանտային մեխանիկայի մաթեմատիկական ապարատը հենվում է հետևյալ դրույթների վրա.
Համակարգի մաքուր վիճակները նկարագրվում են կոմպլեքս հիլբերտյան <math>~H</math> տարանջատելի տարածության <math>|\psi\rangle</math> ոչ զրոյական վեկտորներով, ընդ որում <math>|\psi_1\rangle</math> և <math>|\psi_2\rangle</math> վեկտորները նկարագրում են մինևնույն վիճակը միայն և միայն այն ժամանակ, երբ <math>|\psi_2\rangle=c|\psi_1\rangle</math>, որտեղ<math>~c</math>-ն կամայական կոմպլեքս թիվ է։
Ցանկացած դիտարկվող օբյեկտի կարելի է միարժեքորեն համադրել գծային ինքնահամալուծ օպերատոր։ <math>\hat A</math> դիտարկվող օբյեկտի չափման ժամանակ, եթե համակարգն ունի <math>|\psi\rangle</math> մաքուր վիճակը, միջինում ստացվում է
<center><math>\langle A\rangle=\frac{\langle\psi|\hat A \psi\rangle}{\langle\psi|\psi\rangle}=\frac{\langle\psi|\hat A|\psi\rangle}{\langle\psi|\psi\rangle}</math></center>
արժեքը, որտեղ <math>\langle\psi|\phi\rangle</math>-ով նշանակված է <math>|\psi\rangle</math> և <math>|\phi\rangle</math> վեկտորների սկալյար արտադրյալը։