«Գեղձ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Illu endocrine system New.png|thumb|Ներզատական գեղձեր]]
== Հասկացություն հորմոնների մասին ==
Էվոլյուցիայի ընթացքում մարդու օրգանիզմում ձևավորվել են հատուկ օրգաններ՝ գեղձեր,որոնցում առաջանում են կենսաբանական ակտիվ նյութեր և ազդում [[օրգան]]ների կենսագործունեության վրա:Գոյության ունի գեղձերի 3 տեսակ՝ արտազատական,ներզատական և խառը:Արտազատական գեղձերն ունեն ծորաններ,որոնցով նյութերն արտազատվում են օրգանների խոռոչների միջև կամ [[մաշկ]]ի մակերևույթին:Արտազատական գեղձերից են արցունքագեղձերը,թքագեղձերը,քրտնագեղձերը և այլն:Ներզատական գեղձերը չունեն ծորաններ,որոնք օժտված են հեռադիր ազդեցությամբ ու կենսաբանորեն բարձր ակտիվությամբ:Դրանք [[սպիակուցսպիտակուց]]ային,[[ճարպ]]ային կամ այլ բնույթի նյութեր են:Արյան հունով տարածվում են ամբողջ օրգանիզմում և ուրույն ազդեցություն ունենում որևէ գործընթացի վրա՝ փոփոխվում են օքսիդացման գործընթացների ակտիվությունը,բջջաթաղանթների թափանցելիությունը,սպիտակուցների,ճարպերի ու [[ածխաջրեր]]ի սինթեզը,դրդում կամ արգելակում օրգանների աշխատանքը,[[բջիջ]]ների ու [[հյուսվածք]]ների ձևավորումը,օրգանիզմի աճը,զարգացումը և այլն:
 
Ներզատական գեղձերից են մակուղեղը,վահանագեղձը,ուրցագեղձը,մակերիկամները,ենթաստամոքսային գեղձի կղզյակային հատվածը,սեռական ու այլ գեղձեր:Վերջին երկու գեղձերը կոչվում են խառը,քանի որ օժտված են ներզատական և արտազատական ֆունկցիաներով:Ներզատական գեղձերից բացի [[հորմոն]]ներ են ներզատում նաև ստամոքս-աղիքային համակարգը,կենտրոնական նյարդային համակարգը,որոշ օրգաններ ու հյուսվածքներ:Հաճախ նրանց միավորում են սփռուն ներզատական համակարգի մեջ:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Գեղձ» էջից