«Գեղձ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Illu endocrine system New.png|thumb|Ներզատական գեղձեր]]
 
== Հասկացություն հորմոնների մասին ==
Էվոլյուցիայի ընթացքում մարդու օրգանիզմում ձևավորվել են հատուկ օրգաններ՝ գեղձեր,որոնցում առաջանում են կենսաբանական ակտիվ նյութեր և ազդում [[օրգան]]ների կենսագործունեության վրա:Գոյության ունի գեղձերի 3 տեսակ՝ արտազատական,ներզատական և խառը:Արտազատական գեղձերն ունեն ծորաններ,որոնցով նյութերն արտազատվում են օրգանների խոռոչների միջև կամ [[մաշկ]]ի մակերևույթին:Արտազատական գեղձերից են արցունքագեղձերը,թքագեղձերը,քրտնագեղձերը և այլն:Ներզատական գեղձերը չունեն ծորաններ,որոնք օժտված են հեռադիր ազդեցությամբ ու կենսաբանորեն բարձր ակտիվությամբ:Դրանք [[սպիակուց]]ային,[[ճարպ]]ային կամ այլ բնույթի նյութեր են:Արյան հունով տարածվում են ամբողջ օրգանիզմում և ուրույն ազդեցություն ունենում որևէ գործընթացի վրա՝ փոփոխվում են օքսիդացման գործընթացների ակտիվությունը,բջջաթաղանթների թափանցելիությունը,սպիտակուցների,ճարպերի ու [[ածխաջրեր]]ի սինթեզը,դրդում կամ արգելակում օրգանների աշխատանքը,[[բջիջ]]ների ու [[հյուսվածք]]ների ձևավորումը,օրգանիզմի աճը,զարգացումը և այլն:
Տող 10.
 
== Վահանագեղձ ==
 
Վահանագեղձը տեղադրված է վահանաճառի առջևի մասում,որի պատճառով էլ ստացել է համապատասխան անվանումը:Այն բաղկացած է երկու բլթերից և նրանց միացնող նեղուցից:Վահանագեղձի հորմոններից է թիրօքսինը,որի կազմի մեջ մտնում է [[յոդ]]:Վահանագեղձի հորմոններն ապահովում է օրգանիզմի բնական նյութափոխանակությունը,աճը,զարգացումը,էներգափոխանակությունը,նյարդային և սիրտ-անոթային համակարգերի աշխատանքը:Այս գեղձը ներզատում է նաև արյան մեջ [[կալցիում]]ի քանակը կարգավորող հորմոն,որը դրա ավելցուկը կուտակում է ոսկրային [[հյուսվածք]]ում:
 
== Ենթաստամոքսային գեղձ ==
 
Ենթաստամոքսային գեղձը խառը գեղձ է:Այն կատարում է արտազատական ու ներզատական ֆունկցիա:Ներզատական ֆունկցիան իրականացնում են նրա կղզյակներում սինթեզվող հորմոնները:Դրանցից գլխավորը [[սպիակուց]]ային կառուցվածք ունեցող ինսուլինն է:Այն նպաստում է [[հյուսվածք]]ների կողմից ածխաջրերի յուրացմանը,[[լյարդ]]ում արյան [[գլյուկոզ]]ից կենդանական շաքարի՝ գլիկոգենի սինթեզին ու պահեստավորմանը:Նույն գեղձի մյուս հորմոն գլյուկագոնն ունի հակառակ ազդեցություն՝ արյան մեջ շատացնում է գլյուկոզը՝ ի հաշիվ լյարդի գլիկոգենի ճեղքման:Այս երկու հորմոնների և մակերիկամի ադրենալին հորմոնի օգնությամբ արյան մեջ գլյուկոզի քանակը մշտապես մնում է հարաբերական կայուն վիճակում (0,08-0,12 %):
 
== Մակերիկամներ ==
 
 
 
[[Պատկեր:Illu thyroid parathyroid ru.png|thumb|250px|thumb|Վահանագեղձ]]
Տող 23 ⟶ 33՝
[[Պատկեր:Gray 1100 Pancreatic duct.png|thumb|Ենթաստամոքսային գեղձ]]
 
[[Պատկեր:Illu endocrine system New.png|thumb|Ներզատական գեղձեր]]
 
[[Պատկեր:Grays_pituitary.png|thumb|Մակուղեղ (հիպոֆիզ)]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Գեղձ» էջից