«Մենհիր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
(Տարբերություն չկա)

15:04, 7 Դեկտեմբերի 2008-ի տարբերակ

Մենհիր (բրետոն. menhir < men - քար, hir - երկար) նախնադարյան համայնական դարաշրջանի պաշտամունքային հուշակոթողներ են՝ նվիրված նախնյաց հիշատակին: Մենհիրները ուղղաձիգ դիրքով կանգնեցված հսկա քարեր են 3-ից 20 մ բարձրությամբ, մինչև 300 տ քաշով: Հանդիպում են հաճախ մեզոլիթային այլ հուշարձանների՝ դոլմենների և կրոմլեխների հետ: Մենհիրները տարածված են Անդրկովկասում, Արևմտյան Եվրոպայում՝ Միջերկրական ծովի ափին և Ատլանտյան օվկիանոսի ափամերձ շրջանում: Նշանավոր է Ֆրանսիայում՝ Բրետոնի հուշարձանախումբը, որտեղ մի քանի հազար մենհիրներ են դրված, մեծ մասամբ ուղղաձիգ շարքերով: Հայաստանում մենհիրներ կան հիմնականում Արագածի լանջերին, Շիրակում և Զանգեզուրում:

Մենհիր
Մենհիր Յորքշիրում
(Մեծ Բրիտանիա)





Տես նաև