«Հյուսվածք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 21.
 
Ոսկրային հյուսվածքը կազմված է միջբջջային նյութից՝ ոսկրային թիթեղներից,որոնց արանքում տեղավորված են ոսկրային բջիջներ:Միջբջջային նյութը հարուստ է անօրգանական նյութերով,մասնավորապես [[կալցիում]]ի աղերով:
 
Շարակցական հյուսվածքները տարածված են ամբողջ օրգանիզմում՝ իրականացնելով հենարանային,սնուցողական,պաշտպանական,փոխադրող և այլ գործառույթներ:
 
== Մկանային հյուսվածք ==
 
Մկանային հյուսվածքը կազմված է մկանաթելերից (մկանային բջիջ) և միջբջջային նյութից:Մկանային բջիջների [[ցիտոպլազմա]]յում կան մանրադիտակային թելիկներ,որոնք կծկվում են և ապահովում մկանի կծկողական գործառույթը:Մկանային հյուսվածքը լինում է միջաձիգ զոլավոր և հարթ:Հարթ մկանային հյուսվածքը գտնվում է ներքին օրգաններում,արյան և ավշային անոթների պատերում և մաշկում:Այն կազմված է մանր՝ 0,1 մմ երկարությամբ իլիկաձև միակորիզ բջիջներից,որոնց բջջապլազմայում կան կծկվող թելեր և կծկվում են ոչ կամային:Նրանց կծկողական ուժը և արագությունը փոքր է,քան կմախքային մկաններինը:Միջաձիգ զոլավոր մկանային հյուսվածքը կազմված է կամային կծկվող 10-12 սմ երկարությամբ բազմակորիզ մկանաբջիջներից,որոնց լայնական դասավորված մուգ ու բաց շերտերը հաջորդում են միմյանց:Միջաձիգ զոլավոր են կմախքի,դեմքի,լեզվի,կոկորդի,կերակրափողի վերին մասի և ստոծանու մկանները:Նրանց կծկումները կամային են:Սրտամկանն ունի հատուկ կառուցվածք.նրա միջաձիգ զոլավոր մկանաթելերը տեղ-տեղ իրան են միանում կամրջակներով և կծկվում են հարթ մկանաթելերի նման՝ ոչ կամային:
 
== Նյարդային հյուսվածք ==
 
Նյարդային հյուսվածքը կազմված է նյարդային բջիջներից՝ նեյրոններից,ուղեկից բջիջներից և միջբջջային նյութից:Նեյրոններն ունեն մարմին և ելուստներ:Մարմինը կազմված է [[ցիտոպլազմա]]յից և [[կորիզ]]ից:Ելուստները լինում են կարճ և ճյուղավորված:Դրանք կոչվում են դենդրիտներ,որոնք ընկալում են նյարդային գրգիռը և փոխանցում նեյրոնի մարմնին:Նեյրոններն ունեն նաև երկար (մինչև 1 մ երկարությամբ) ելուստներ,որոնք պատված են միելինային թաղանթով:Երկար ելուստները կոչվում են աքսոններ,որոնց միջոցով գրգիռը հաղորդում է մեկ նյարդային բջջից մյուսին կամ աշխատող [[օրգան]]ին:Նյարդային հյուսվածքում,բացի նեյրոնից,կան նաև ուղեկից բջիջներ,որոնք նեյրոնից փոքր են 3-4 անգամ,կազում են կենտրոնական նյարդային համակարգի 40 %-ը:Տարիքի մեծացման զուգընթաց ուղեկից բջիջների թիվը ավելանում է,իսկ նեյրոնները ընդհակառակը պակասում են:Դա պայմանավորված է այն բանով,որ կյանքի ընթացքում նեյրոնների մի մասը մահանում է,իսկ նոր նեյրոններ չեն առաջանում (նյարդային բջիջները չեն բաժանվում):Ուղեկից բջիջները կատարում են հենարանային,պաշտպանական և սնուցողական գործառույթներ:
 
Նյարդային համակարգում ազդակը մի բջջից մյուսին փոխանցվում է հատուկ միջբջջային հպումներով՝ սինապսներով:Նյարդային հյուսվածքը մտնում է [[գլխուղեղ]]ի,[[ողնուղեղ]]ի,նյարդային հանգույցների կազմության մեջ:
 
[[Պատկեր:Peripheral nerve, cross section.jpg|thumb|Նյարդային հյուսվածք]]
 
[[Պատկեր:GFPneuron.png|thumb|300px|Նեյրոնի կառուցվածքը]]
 
[[Պատկեր:Complete neuron cell diagram ru.svg|460 px|thumb|Նեյրոնի կառուցվածքը]]
 
[[Պատկեր:Glatte Muskelzellen.jpg|thumb|Հարթ մկանային հյուսվածք]]