«Վիտրուվիոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չ clean up, replaced: → , ը: → ը։ (2), ն: → ն։ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Vitruvius.jpg|thumb|Վիտրուվիոսը ներկայացնում է ճարտարապետության մասին իր երկասիրությունը [[Օկտավիանոս Օգոստոս]]ին(1684թ. պատկեր)]]
'''Մարկոս Վիտրուվիոս Պոլիո''' ({{lang-la|Marcus Vitruvius Pollio}}, մ.թ.ա. I դար), հռոմեացի [[Ճարտարապետություն|ճարտարապետ]], [[Ճարտարագիտություն|ճարտարագետ]], ճարտարապետության տեսաբան:տեսաբան։ Եղել է ջրաբաշխության և ռազմական մեքենաշինության մասնագետ։
 
Նրա «Տասը գիրք ճարտարապետության մասին» ({{lang-la|De architectura libri decem}}) երկը ճարտարապետության մասին անտիկ ժամանակաշրջանից մեզ հասած միակ աշխատությունն է և, ըստ հեղինակի վկայության, գիրքը գրելու պահին ճարտարապետության մասին լատիներեն լեզվով գոյություն ունեցող միակ ուսումնասիրությունը:ուսումնասիրությունը։ Վիտրուվիոսը ձոնել է երկը [[Օկտավիանոս Օգոստոս]]ին:
 
Հեղինակը ընդհանրացնում է հունական և հռոմեական ճարտարապետության փորձը, քննում է քաղաքաշինական, ճարտարագիտական-տեխնիկական ուղեկցող հարցերը և գեղարվեստական ընկալման սկզբունքները: սկզբունքները։
 
Աշխատությունում առաջին փորձն է արվել համադրելու գեղագիտական-փիլիսոփայական և տեխնիկական-շինարարական խնդիրները գործնական իմաստով։ Վիտրուվիոսը առաջադրել է ճարտարապետության տեխնիկական, գործառական և գեղագիտական միասնության գաղափարը, կառույցի նկատմամբ՝ «ամրություն, օգտակարություն և գեղեցկություն» սկզբունքը։
 
Դասական ճարտարապետության ընկալման՝ Վիտրուվիոսի ռացիոնալ տեսակետը մեծ ազդեցություն է ունեցել [[Եվրոպա]]յում։
 
Վիտրուվիոսը տեղեկություններ է տալիս նաև այն մասին, որ տրակտատներ են գրել հույն ճարտարապետներ Իկտինոսը, Խերսիֆրոնը, Թեոդորոս Սամոսացին և ուրիշներ։
 
Նկարագրել է ուշ հելլենիստական շրջանի [[Ալեքսանդրիա]]յի, [[Անտիոք]]ի շենքերը, [[Փոքր Ասիա]]յի, [[Անդրկովկաս]]ի, [[Հոնիա]]յի տները, դասակարգել կառույցներն ըստ տիպերի, երկրների և ժողովուրդների, վեր հանել շինարարական տեխնիկայի տարբերությունները Արևմուտքում և Արևելքում։
 
Սիջնադարում գրեթե մոռացության մատնված տրակտատը սկսած Վերածննդի դարաշրջանից և հատկապես կլասիցիզմի ժամանակաշրջանում ուսումնասիրվել է, թարգմանվել բազմաթիվ լեզուներով, մեծ նշանակություն ունեցել մասնավորապես օրդերների կանոնիկ ձևերի մշակման գործում։
 
 
{{ՀՍՀ|Ա․ Զարյան}}