«Վեներա (մոլորակ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 144.
Հաշվարկները ցույց են տալիս, որ մթնոլորտի բացակայության դեպքում Վեներայի մակերևույթի մոտ ջերմաստիճանը չէր անցնի 80 °C։ Սակայն իրականում Վեներայի մակերևույթին ջերմաստիճանը (մոլորակի միջին շառավիղի մակարդակի վրա) կազմում է մոտ 750 Կ (477 °C), ընդ որում նրա օրական տատանումները աննշանակալի են։ [[Մթնոլորտային ճնշում]]ը մոտ 93 մթն. է, [[գազ]]ի խտությունը համարյա երկու անգամ բարձր է, քան Երկրի մթնոլորտում։ Այս փաստերի պարզումը հիասթափություն եղավ շատ հետազոտողների համար, ովքեր հուսով էին, որ այս Երկրին այդքան նման մոլորակի վրա պայմանները պետք է լինեին մոտ այն պայմաններին, որոնք եղել էին Երկրի վրա [[քարաածխածնային ժամանակաշրջան]]ում, և հետևաբար, այնտեղ կարող էր գոյություն ունենալ նման [[կենսոլորտ]]։ Փասորեն, իջեցվող սարքերի միջոցով պարզվեց, որ Վեներայի մակերևույթի վրա ջերմոցային էֆեկտի պատճառով ստեղծված ջերմաստիճանային պայմաններում հեղուկ ջրի գոյությունը բացառվում է։
 
Ջերմոցային էֆեկտը մթնոլորտում հանգեցնում է մակերևույթի չափազանց ուժեղ տաքացմանը, ստեղծում է [[ածխաթթու գաղգազ]] և [[ջրային գոլորշի]], որոնք ինտենսիվորեն կլանում են Վեներայի մակերևույթի կողմից արձակվող ինֆրակարմիր (ջերմային) ճառագայթները։ Ջերմաստիճանը և ճնշումը սկզբում նվազում են բարձրության հետ, ջերմաստիճանի մինիմումը` 150—170 Կ (−125… −105 °C) գրանցվել է 60-80 կմ բարձրության վրա<ref>[http://www.college.ru/astronomy/course/content/chapter4/section3/paragraph2/theory.html Քոլեջ.ռու]</ref>։ Բարձրության ավելացման հետ դրանից հետո ջերմաստիճանը աճում է, հասնելով 310 - 345 Կ (35 - 70 °C) 90-120 կմ բարձրության վրա<ref>[http://www.rian.ru/science/20071129/90077395.html ՌԻԱ գործակալություն]</ref>։
 
Մակերևույթի մոտ քամին չափազանց թույլ է (ոչ ավելին, քան 1 մ/վ), հասարակածի շրջանում 50 կմ-ից բարձր բարձրությունների վրա այն աճում է մինչև 150 - 300 մ/վ։ Ավտոմատ միջմոլորակային կայաններից դիտարկումները գրանցել են [[ամպրոպ]]ներ։