«Շահումյան (Արմավիրի մարզ)»–ի խմբագրումների տարբերություն

գյուղ Հայաստանի Արմավիրի մարզում
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Բնակավայր | կարգավիճակ = Գյուղ | հայերեն անվանում = Շահումյան | բնօրինակ անվանում = | ...»:
(Տարբերություն չկա)

19:24, 27 Օգոստոսի 2013-ի տարբերակ

Շահումյան, գյուղ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում,Վաղարշապատի տարածաշրջանում:

Գյուղ
Շահումյան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրմավիրի
ՇրջանՎաղարշապատի տարծաշրջան
ԳյուղապետՀարություն Նավասարդյան
Մակերես4.8 կմ²
ԲԾՄ940 մետր
Կլիմայի տեսակչոր ցամաքային
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1451 մարդ (2005)
Խտություն302 մարդ/կմ²
Ազգային կազմՀայեր,
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
ՏեղաբնականունՇահումյան
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (231)[1]
Փոստային ինդեքս1130 [2]
Շահումյան (Արմավիրի մարզ) (Հայաստան)##
Շահումյան (Արմավիրի մարզ) (Հայաստան)

Error: Must specify an image in the first line.

Աշխարհագրություն

Հեռավորությունը մարզկենտրոնից 28կմ ։ Ընկած է Վաղարշապատ-Աշտարակ ավտոխճուղու վրա։ Նախկինում ունեցել է Խաչի , Մոլադուրսուն, Մուլլադուրսուն, Շաումյան անվանումները։ Պատմական աղբյուրներում հիշատակվում է որպես Այրարատ աշխարհի Արագածոտն գավառում։ Գյուղի շրջակայքում պահպանված են ավերված եկեղեցու մնացորդներ։ Գյուղը տեղադրված է Միջինարաքսյան հարթավայրում, ծովի մակարդակից ունի 940մ բարձրություն։ Կլիման չոր խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -30-ից -50։ Ամառը տևական է` մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24°C-ից 26°C, իսկ առավելագույնը`42°C։ Հաճախ լինում են խորշակներ, որնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300մմ է։ Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։Գյուղի բնակչության նախնիները 1828-1829 թթ ներգաղթել են Պարսկահայստանի Խոյ և Սալմաստ գավառներից։

Բնակչություն

Տարի 1831 1897 1939 1959 1979 2001 2005
Բնակիչ 120 297 291 509 693 1119 1451
Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2005 թ-ին համայնքն ունեցել է 1451 առկա բնակիչ, որից տղամարդիկ կազմում են 49%, կանայք` 51%։ Ըստ տարիքային կազմի բնակչությունը բաշխված է հետևյալ կերպ. մինչաշխատունակներ` 27%, աշխատունակներ` 63%, հետաշխատունակներ` 10%։ Գյուղն ունի 493 առկա տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։ 

Տնտեսություն

Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (121հա), պտղատու (19հա) և խաղողի այգիները (2հա)։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր` կազմելով 8հա։ Զբաղվում են պտղաբուծությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբոստանային և կերային կուլտուրաների մշակությամբ, թռչնաբուծությամբ, անասնապահությամբ։

Համայնքի հիմանխնդիրներ

Համայնքի հիմնախնդիրների մեջ գլխավորը ոռոգման ջրի հարցն է և ոռոգման, խմելու ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, դպրոցաշինության հարցը։ Կարևորվում է նաև գյուղտտնտեսական մթերքների իրացումը։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ