«Խորոնք (Արմավիրի մարզ)»–ի խմբագրումների տարբերություն

գյուղ ՀՀ Արմավիրի մարզում
Content deleted Content added
Նոր էջ « {{Տեղեկաքարտ Բնակավայր | կարգավիճակ = Գյուղ | հայերեն անվանում = Խորոնք | բնօրինակ անվանում = | ե...»:
(Տարբերություն չկա)

19:16, 27 Օգոստոսի 2013-ի տարբերակ


Խորոնք , գյուղ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում,Վաղարշապատի տարածաշրջանում:

Գյուղ
Խորոնք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրմավիրի
ՇրջանՎաղարշապատի տարծաշրջան
ԳյուղապետՍարգիս Նահապետյան
Մակերես7 կմ²
ԲԾՄ830 մ
Կլիմայի տեսակչոր ցամաքային
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն2333 մարդ (2008)
Խտություն333 մարդ/կմ²
Ազգային կազմՀայեր,
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
ՏեղաբնականունԽորոնք
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (231)[1]
Փոստային ինդեքսa [2]
Խորոնք (Արմավիրի մարզ) (Հայաստան)##
Խորոնք (Արմավիրի մարզ) (Հայաստան)

Error: Must specify an image in the first line.

Աշխարհագրություն

Հեռավորությունը Երևանից՝ 24 կմ, մարզկենտրոնից 27 կմ, ՀՀ պետական սահմանից՝ 6 կմ։ Գյուղը տեղադրված է Միջինարաքսյան հարթավայրում, ծովի մակարդակից ունի 830մ բարձրություն։ Կլիման չոր խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -30-ից -50։ Ամառը տևական է` մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24°C-ից 26°C, իսկ առավելագույնը`42°C։ Հաճախ լինում են խորշակներ, որնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300մմ է։ Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։

Մշակույթ

Պատմամշակութային կոթողներ՝ բնակատեղի /մ.թ.ա. 1-ին դ. մ.թ. 1-ին դ/, գերեզմանոց /18-20-րդ դդ./, եկեղեցի՝ Ս. Նշան /1880թ./, 2-րդ աշխարհամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձան /1988թ./, մատուռ /18-20-րդ դդ./։

Տնտեսություն

Համայնքի զբաղեցրած տարածքը՝ 698.0 հա,,որից՝ 357.4 հա վարելահողեր, 19.6 հա այգի։ Համայնքն ունի 1 դպրոց, բուժկետ, մշակույթի տուն, համայնքային կենտրոն, մանկապարտեզ, երաժշտական դպրոց։

Համայնքի հիմանխնդիրներ

Համայնքի հիմնախնդիրների մեջ գլխավորը ոռոգման ջրի հարցն է և ոռոգման, խմելու ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, դպրոցաշինության հարցը։ Կարևորվում է նաև գյուղտտնտեսական մթերքների իրացումը։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ