«Հյուսվածք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: է: → է։ (2), ը: → ը։ (4), մ: → մ։, ն: → ն։ (2), ր: → ր։ oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
 
{{անաղբյուր}}
[[Պատկեր:Illu epithelium.jpg|thumb|Էպիթելային հյուսվածք]]
 
Տող 7.
 
'''Հյուսվածքը''' [[բջիջ]]ների և միջբջջային նյութի ընդհանուր ծագում, որոշակի կազմություն և ֆունկցիաներ ունեցող միասնական համակարգ է։ Հյուսվածքների կազմությունը և ֆունկցիաները մշակվել են կենդանական աշխարհի էվոլյուցիայի ընթացքում։ Այդ ժամանակաընթացքում օրգանիզմի և արտաքին միջավայրի փոխազդեցությունը, գոյության պայմաններին հարմարվելու անհրաժեշտությունը նպաստել են որոշակի ֆունկցիաներով օժտված չորս տեսակ հյուսվածքների առաջացմանը՝ էպիթելային, շարակցական, մկանային, նյարդային։
 
== Էպիթելային հյուսվածք ==
 
Էպիթելային հյուսվածքը պատում է մարդու և կենդանիների մարմնի արտաքին մակերևույթը, մարմնի բոլոր խոռոչները, սնամեջ օրգանների և անոթների ներքին պատերը, մտնում գեղձերի բաղադրամասերի մեջ։ Տարբերում են հարթ, գեղձային և թարթչավոր էպիթելային հյուսվածքի տարատեսակներ։
Տող 12 ⟶ 14՝
Հարթ էպիթելը կազմված է միմյանց կիպ հարող բջիջներից, որոնք պատում են [[մաշկ]]ի մակերևույթը, բերանի խոռոչը, [[կերակրափող]]ը, թոքաբշտիկները։ Մաշկային էպիթելը բազմաշերտ է, և նրա ածանցյալներն են եղունգներն ու մազերը։ Աղիքային էպիթելը մարսողական ուղու պատը ծածկող լորձաթաղանթն է։ Այն մասնակցում է նաև գեղձերի (ենթաստամոքսային գեղձ, [[լյարդ]], թքագեղձ) առաջացմանը։ Թարթչավոր էպիթելը պատում է շնչուղիների խոռոչը։ Էպիթելային բջիջները բազմանում են արագ և փոխարինվում մահացած բջիջներին։
 
== Շարակցական հյուսվածք ==
{{Անավարտ}}
 
Շարակցական հյուսվածքը կազմված է նոսր դասավորված բջիջներից,որոնց արանքում առկա է մեծ քանակությամբ թելակազմ միջբջջային նյութ:Շարակցական հյուսվածքը կազմում է [[կմախք]]ը,ենթամաշկային ճարպային շերտը,[[արյուն]]ը,[[ավիշ]]ը:Այն մտնում է բոլոր ներքին [[օրգան]]ների կազմության մեջ,օժտված է արագ վերականգնվելու հատկությամբ:Վերջինիս կազմված է թելիկներից և հիմնական անձև նյութից:Տարբերում են բուն շարակցական,աճառային և ոսկրային հյուսվածքներ:
 
[[Պատկեր:Illu connective tissues 2.jpg|thumb|500px|Շարակցական հյուսվածքի տեսակները]]
 
[[Պատկեր:Gray252.png|200px|thumb|Ոսկրային հյուսվածք]]
 
[[Պատկեր:Cartilage polarised.jpg|right|200px|thumb| Աճառային հյուսվածք; հյուսվածքաբանական պրեպարատ դիտված օպտիկական մանրադիտակով]]
 
[[Կատեգորիա:Մարդու անատոմիա]]