«Ֆերիկ»–ի խմբագրումների տարբերություն

գյուղ ՀՀ Արմավիրի մարզում
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Բնակավայր | կարգավիճակ = Գյուղ | հայերեն անվանում = Ֆերիկ | բնօրինակ անվանում = | ենթա...»:
(Տարբերություն չկա)

13:33, 27 Օգոստոսի 2013-ի տարբերակ

Ֆերիկ, գյուղ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում,Վաղարշապատի տարածաշրջանում:

Գյուղ
Ֆերիկ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրմավիրի
ՇրջանՎաղարշապատի տարծաշրջան
ԳյուղապետՆորիկ Հայրապետյան
Մակերես4 կմ²
ԲԾՄ885 մ
Կլիմայի տեսակչոր խիստ ցամաքային
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն399 մարդ (2001)
Խտություն100 մարդ/կմ²
Ազգային կազմՀայեր,
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունֆերիկցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (231)[1]
Փոստային ինդեքս[2]
Ֆերիկ (Հայաստան)##
Ֆերիկ (Հայաստան)

Error: Must specify an image in the first line.

Աշխարհագրություն

Հեռավորությունը Վաղարշապատից՝ 5 կմ, մարզկենտրոնից 17կմ հեռավորության վրա։ Նախկինում ունեցել է Կարականչի, Կյուրականլու, Ղարաղանլի, Քարաքանլի, Քրդաշեն անվանումները։ Ֆերիկ է վերանվանվել 1978 թ-ին։ Գյուղը անվանումը ստացել է ի պատիվ հեղափոխական գործիչ Ֆերիկ Պոլատբեկովի։ Գյուղը տեղադրված է Միջինարաքսյան հարթավայրում` ծովի մակարդակից 885մ բարձրության վրա։ Կլիման չոր խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -30-ից -50։ Ամառը տևական է` մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 240-ից 260, իսկ առավելագույնը`420։ Հաճախ լինում են խորշակներ, որնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300մմ է։ Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։ Ունի արտեզյան ջրեր, որոնք օգտագործվում են որպես խմելու ջուր։

Բնակչություն

Տարի 1831 1897 1959 1989 2005
Բնակիչ 41 498 257 576 240

Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2005 թ-ին համայնքն ունեցել է 240 առկա բնակիչ, որից տղամարդիկ կազմում են 49%, կանայք` 51%։ Ըստ տարիքային կազմի բնակչությունը բաշխված է հետևյալ կերպ. մինչաշխատունակներ` 34%, աշխատունակներ` 52%, հետաշխատունակներ` 14%։ Գյուղն ունի 45 առկա տնտեսություն։ Ունի դպրոց, բուժկետ, կապի հանգույց։

Տնտեսություն

Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (74հա), խաղողի այգիները (8հա)։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 48 և 205 հեկտար։ Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են Ստորին Հրազդանի ջրանցքի ջրերով։ Զբաղվում են խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, թռչնաբուծությամբ, անասնապահությամբ։

Համայնքի հիմանխնդիրներ

Համայնքի հիմնախնդիրների մեջ գլխավորը ոռոգման ջրի հարցն է և ոռոգման, խմելու ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, դպրոցաշինության հարցը։ Կարևորվում է նաև գյուղտտնտեսական մթերքների իրացումը։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ