«Վանի թագավորության մշակույթ»–ի խմբագրումների տարբերություն

չ
clean up, replaced: → (4) oգտվելով ԱՎԲ
(clean up, replaced: : → ։ (46) oգտվելով ԱՎԲ)
չ (clean up, replaced: → (4) oգտվելով ԱՎԲ)
{{Այլ|Ուրարտու}}
[[Պատկեր:Urartian Art 04b~.jpg|300px|thumb|Բրոնզե արձանիկ թագավորական գահից]]
'''Ուրարտուի մշակույթը''' ձևավորվել և զարգացել է [[Հայկական լեռնաշխարհ]]ի [[բրոնզ]]ի դարաշրջանի [[մշակույթ]]ի բազմադարյան ավանդների հիմքի վրա՝ կազմելով նրա պատմական բնականոն զարգացման նոր փուլը։ Հզոր պետականության ստեղծումը, սակայն, վարչատնտեսական, ռազմական և գաղափարախոսական նոր և մասշտաբային խնդիրներ է դրել [[ճարտարապետություն|ճարտարապետության]], [[արվեստ]]ի և ընդհանրապես, [[մշակույթ]]ի առջև։<ref>Пиотровский Б. Б., Искусство Урарту VIII—VI вв. до н. э., Издательство Государственного Эрмитажа, Ленинград, [[1962]] {{ref-ru}}</ref>
 
== Քաղաքաշինություն ==
Պետական իշխանության տարածքային ընդարձակմանը զուգահեռ, առանձին ցեղերին պատկանող փոքր ու տրոհված ամրոց-բնակատեղիների (բերդշեների) փոխարեն, հաճախ նույն տեղերում կառուցվել են նոր, առավել հզոր քաղաքներ ու ամրոցներ։ Այս ամրացված բնակավայրերը վարչական առանձին շրջաններում և ողջ երկրի մասշտաբով կազմել են միմյանցով պայմանավորված հենակետերի խիտ ցանց։ Ամրոցներով շրջապատված են եղել [[Տուշպա]]ն (Հայկաբերդ, Խարկում, Արալեզք, Անձավի երկու ամրոցները), Մենուախինիլին, Սարդուրիխուրդան և այն բոլոր մեծ քաղաքները, որտեղ տեղագրական պայմանները հնարավոր և անհրաժեշտ են դարձրել դրանց կառուցումը։
 
Քաղաքի գերիշխող բարձունքի վրա կառուցվել է միջնաբերդը՝ պալատական, պաշտամունքային, ռազմական և տնտեսական բաժանմունքներով, իսկ լանջերին և ստորոտում տարածվել են բնակելի թաղամասերը, որոնք ևս հաճախ շրջափակվել են պաշտպանական պարսպով։ Մեկից ավելի բարձրունքների առկայության դեպքում դրանք ամրացվել են միջնաբերդով կամ պաշտպանական հենակետերով՝ ստեղծելով երկկորիզ կամ բազմակորիզ քաշաքաշինական համակարգ (Արգիշտիխինիլի, Անձավ, Հայկաբերդ, Տուշպա-Ռուսախինիլի)։ Արտաքին լայն օղակով քաղաքը շրջապատել են գյուղատնտեսական հողատարածությունները՝ արհեստական ոռոգման ցանցով։
 
== Ջրանցքներ ==
 
Ջրանցքների կառուցումը եղել է [[Ուրարտու (պետություն)|Ուրարտուի]] պետական գործունեության կարևորագույն բնագավառներից մեկը, որն առավելագույն չափերի է հասել [[Մենուա]] արքայի օրոք։ Այդ ժամանակին են վերաբերվում [[Մենուա]]յի, [[Մանազկերտ]]ի, [[Բերկրի]]ի և [[Խոտանլու]]ի ջրանցքները։ Անհրաժեշտության դեպքում կառուցվել են ջրանցքներ և թունելներ։ Ջրանցքներից մի քանիսը (Շամիրամի, Կարմիր բլուրի, Դալմայի) գործում են մինչև այսօր։ [[Արաքս]] գետից սկիզբ առնող ջրանցքը անցնում է [[Արգիշտիխինիլի]] քաղաքի երբեմնի ջրանցքի ուղեգծով։
 
== Պալատական համալիրներ ==
1 105 242

edits