«Ռեքվիեմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: ]]: → ]]։ oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: → (6) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Ռեքվիեմ''' ({{lang-lat|«Requiem aeternam dona eis, Domine»}}՝ «Հավերժ հանգիստ տուր նրանց, Տեր» տեքստի առաջին բառերից), սգո հոգեհանգստի [[մեսսա]]։ [[Կաթոլիկություն|Կաթոլիկ]]ական հանդիսավոր մեսսայից տարբերվում է որոշ մասերի՝ «Gloria», «Credo» բացակայությամբ, որոնց փոխարեն մտցված են սկզբում «Requiem», ապա՝ «Dies irae» («Ցասման օրը»), «Tuba mirum» («Հրաշագործ եղջյուրը»), «Lacrimosa» («Արտասվագին») և այլն։
 
[[1570]]-ին հռոմեական եկեղեցին խստորեն կանոնակարգեց ռեքվիեմի կազմը։ Ռեքվիեմներ գրել են Յո. Օկեգեմը (XV դ), [[Օրլանդո դի Լասսո]]ն, [[Ջովաննի Պալեստրինա]]ն (XVI դ), [[Ֆրանչեսկո Քավալլի]]ն, [[Անտոնիո Լոտտի]]ն, [[Ֆրանչեսկո Դուրանտե]]ն, [[Նիկոլո Ցոմելլի]]ն (XVII —XVIII դդ)։ 18-րդ դարում ռեքվիեմը կորցրել է ծիսական նշանակությունը՝ կատարվել համերգներում։ Ժանրի բարձրագույն նվաճումներից է [[Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ]]ի «[[Ռեքվիեմ (Մոցարտ)|Ռեքվիեմը]]» (1791)։ XIX դ. ռեքվիեմի ժանրին դիմել են [[Լուիջի Քերուբինի]]ն, [[Ռոբերտ Շուման]]ը, [[Ֆերենց Լիստ]]ը, [[Անտոն Բրուքներ]]ը, [[Անտոնին Դվորժակ]]ը, [[Քամիլ Սեն-Սանս|Կամիլ Սեն-Սանս]]ը, [[Գաբրիել Ֆորե]]ն, առավել նշանակալի են [[Հեկտոր Բեռլիոզ]]ի (1837), [[Ջուզեպե Վերդի]]ի (1874) ռեքվիեմները, [[Յոհաննես Բրամս]]ի «Գերմանական ռեքվիեմը» (1868, գրված է գերմաներեն տեքստով, ավանդական լիթուրգիական լատինական փոխարեն)։
 
20-րդ դարում այդ ժանրում ստեղծված երկերից առանձնանում է [[Բենջամեն Բրիտտեն]]ի «Ռազմական ռեքվիեմ»-ը, որում լիթուրգիական տեքստը զուգակցված է Ու. Օուենի բանաստեղծությունների հետ։
 
Հայ կոմպոզիտորներից մեկ մասանի ռեքվիեմներ են գրել [[Ալեքսանդր Հարությունյան]]ը, [[Ալեքսանդր Աճեմյան]]ը։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ռեքվիեմ» էջից