«Նվագախումբ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: : → ։ (2) oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: → (5) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Նվագախումբ''', երաժշտական ստեղծագործությունը տարբեր գործիքներով համատեղ կատարող երաժիշտների խումբ է։
 
Մշտական կազմով նվագախմբերը երևան են եկել [[16-րդ դար]]ում։ Ժամանակակից իմաստով նվագախմբերի ձևավորումը կապված է 16–[[17-րդ դար]]երի սահմանագծին բազմաձայն երաժշտության նոր ժանրերի՝ [[օպերա]]յի, օրատորիայի, կոնցերտի սկզբնավորման հետ։ Նվագախմբերի հնարավորությունների ընդլայնմանը մեծապես նպաստել են կոմպոզիտորներ [[Լյուդվիգ վան Բեթհովեն]]ը, [[Հեկտոր Բեռլիոզ]]ը և [[Ռիխարդ Վագներ]]ը։
 
Նվագախմբերը, ըստ գործիքային կազմի, լինում են միատարր՝ լարային, փողային, հարվածային, նաև խառը՝ տարբեր գործիքներից կազմված, իսկ ըստ նշանակության՝ զինվորական, էստրադային և այլն։
 
Կատարման ոճով և յուրատեսակ հնչեղությամբ առանձնանում է կամերային նվագախումբը, որը փոքրակազմ է. հիմքը լարային խումբն է՝ գումարած փոքրաքանակ փողային գործիքներ, հին դասական երաժշտության դեպքում՝ նաև կլավեսին։ Նվագախմբի բարձրագույն ձևը սիմֆոնիկն է, որը կազմված է երաժշտական գործիքների 5 տարբեր խմբերից. լարային գործիքներ՝ ջութակ, ալտ, թավջութակ ու կոնտրաբաս, փայտե փողային գործիքներ՝ ֆլեյտա, կլառնետ, [[հոբոյ]], ֆագոտ, պղնձե փողային գործիքներ՝ փող, [[գալարափող]], տրոմբոն, տուբա, հարվածային գործիքներ՝ թմբուկ, լիտավր, եռանկյունի, քսիլոֆոն, մետաղաֆոն, կսմիթային-ստեղնավոր՝ տավիղ, դաշնամուր, կլավեսին և այլն։
 
Սիմֆոնիկ նվագախմբի կատարողական հնարավորություններն ընդլայնել են [[20-րդ դար]]ի կոմպոզիտորներ [[Կլոդ Դեբյուսի]]ն, [[Մորիս Ռավել]]ը, [[Ռիխարդ Շտրաուս]]ը, [[Սերգեյ Պրոկոֆև]]ը, [[Դմիտրի Շոստակովիչ]]ը, [[Իգոր Ստրավինսկի]]ն, [[Ալեքսանդր Սպենդիարյան]]ը, [[Արամ Խաչատրյան]]ը, [[Ավետ Տերտերյան]]ը և ուրիշներ։ Ժամանակակից նվագախմբերում ժողովրդական գործիքների՝ մանդոլինի, կիթառի, բայանի, բալալայկայի, թառի, քամանչայի, դուդուկի, դափի, դհոլի առկայությունն ընդարձակել է հնչերանգային հնարավորությունները։ Նվագախումբը ղեկավարում է դիրիժորը։
Հայաստանում առաջին սիմֆոնիկ նվագախումբը կազմավորվել է [[1924]] թվականին՝ Երևանի նորաստեղծ կոնսերվատորիայի ուսանողների և դասախոսների «Նարեկացի» ժողովրդական նվագարանների անսամբլի ուժերով։ Նույն թվականին տեղի է ունեցել առաջին սիմֆոնիկ համերգը՝ [[Ալեքսանդր Սպենդիարյան]]ի ղեկավարությամբ։
 
[[1925]]–[[1936]] թթվականին [[Երևան]]ում գործել է «Արևելյան վերակառուցված սիմֆոնիկ նվագախումբը» (ղեկավար` Վարդան Բանի)։