«Յակոբ Բյոմե»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 1 բայտ ,  8 տարի առաջ
չ
→‎Մեղքը և փրկությունը: clean up, replaced: ա: → ա։ oգտվելով ԱՎԲ
չ (clean up, replaced: ր: → ր։ (6), և: → և։, >: → >։, ա: → ա։ (2) oգտվելով ԱՎԲ)
չ (→‎Մեղքը և փրկությունը: clean up, replaced: ա: → ա։ oգտվելով ԱՎԲ)
=== Մեղքը և փրկությունը ===
 
Աշխարհի արարչության նկարագրությամբ Բյոմեն հիմնականում ելնում է աստվածաշնչյան պատկերացումներից։ Մեղսագործությունը նախ և առաջ արտահայտվեց նրանով, որ մարդը չբավարարվեց աշխարհի նաիվորեն ամբողջական կոնկրետ ճանաչողությամբ, այլ ցանկացավ ճանաչել նրա հատկությունները` ռեֆլեքսիայից օգտվելով` դրանք վերլուծելով վերացական մտածողությամբ։ Մյուս պահը Աստծո կամքին չանսալն էր։ Ադամը անդրոգին էր` «սեռական տարբերություններից անդին» էակ, նրա հոգևոր հարսնացուն Երկնային Սոփիան էր։ Մեղսագործությունից հետո նրա մեջ արթնացան մարմնական ցանկությունները, և Աստված նրա համար ստեղծեց կնոջը։ Մեղքի ճակատագրական հետևանքը եղավ մահը։ Ադամը, սակայն, մեղանչեց նրանով, որ տրվեց մեղքին, բայց մեղքը արդեն կար նրանից առաջ։ Դա մեղմեց նրա մեղքը և հնարավոր դարձրեց քավությունը։ Բարու և չարի պայքարն սկսվում է արդեն պատմության ժամանակավոր ընթացքի մեջ, նախապատրաստվում է քավիչի` Քրիստոսի գալուստը։ Բայց փրկության ուղին աստվածության արտաքին գործունեությամբ չի պայմանավորված։ Մարդն ազատ է, և սեփական անշեջ հավատով և աղոթքով նա իր համար փրկության հնարավորություն է ստեղծում։ Առանց հավատի ներքին վերածնունդի գործերը ոչ մի նշանակություն չունեն։ Բայց նրա ձեռբերմամբ սկսվում է նաև անդադար իրական հաղթանակը չարի վրա։ Հավիտենականը մեղսագործությամբ փոխարինվել է ժամանակայինով, այժմ դարձյալ պետք է ընթանա հավիտենական սկզբի վերականգնման ընթացքը։ Երկրի վրա պետք է հաստատվի այն դրախտը, որը պետք է Ադամը տարածեր։ Պատմության ավարտը հավետենության սկիզբն է – Աստծո Արքայության հաստատումը ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա:վրա։
Յակոբ Բյոմեի գաղափարները իրենց ազդեցությունն են թողել այնպիսի մտածողների վրա, ինչպիսիք են [[Քրիստիան ֆոն Ռոզենռոթ]]ը, [[Ֆրանց ֆոն Բաադեր]]ը, [[Յոհան Համան]]ը, [[Նովալիս]]ը, [[Հեգել]]ը, [[Շելլինգ]]ը, [[Նիկոլայ Բերդյաև]]ը, [[Վլադիմիր Սոլովյով]]ը, [[Դեմյոն Ֆրանկ]]ը և այլն։
1 105 242

edits