«Վիքիպեդիա:Խորհրդարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 624.
:Շատ լավ անձինք կան մեր Վիքիպեդիայում, բայց ինչ է նշանակում, որ նորեկը նախազգուշացնի հին մասնակցին, այն էլ այն բանի համար, որ մի բանը բոլորին հատ-հատ հարցնում է։ Ռոբ ջան, մտել ու իմ էջում նախադասությունը '''չհասկացանք''' բառով է սկսել։ Ամեն ինչ իր էթիկան ունի։ Ուղղակի հոգնել եմ ամեն անգամ նման անձանց հետ կոնֆլիկտեր ունենալուց։ Հիմա գրելու էնտուզիազմ չունեմ։ Այն զրոյի է իջել։ Համենայն դեպս ինձ այս նախագծում պահող անձինք շատ կան քո գլխավորությամբ, Ռոբ ջան։ Հայկ, Մհեր, Լիլիթ, Վաչո, Երջանիկ, Ալեքսեյ, ... և էլի կարելի է թվել։ Բայց երբ անտեղի նախազգուշացում ստացա եռուն աշխատանքիս պահին, այդ ինձ հունից հանեց, նամանավանդ, երբ նախազգուշացումը երկու անգամ էր գրված իրար տակ-տակ։ --[[Մասնակից:Arman musikyan|Արման Մուսիկյան]] ([[Մասնակցի քննարկում:Arman musikyan|քննարկում]]) 16:18, 25 Օգոստոսի 2013 (UTC)
:: Արման ջան, հիմա եթե գրեմ, որ տեղի ունեցածի վրա ուշադրություն մի՛ դարձրու, բանի տեղ մի դիր՝ սխալ կլինի, քանի որ ամեն մարդ ինքն է որոշում ինչին «ուշադրություն դարձնել» կամ «բանի տեղ դնել»: Այլ բանի մասին գրեմ. Վիքիպեդիայի վարվելակարգի հիմնական սկզբունքներից մեկն ասում ա. «Ենթադրե՛ք բարի մտադրություններ։ Վիքիպեդիան մինչ այժմ գործել է հիանալի լավ՝ հենվելով խմբագրումների գրեթե կատարյալ ազատության վրա։ Այստեղ մասնակիցները գալիս են համագործակցելով հոդվածներ գրելու համար, ուստի '''լռելյայն ենթադրեք, որ մասնակիցները ունեն բարի մտադրություններ'''»։ Այս սկզբունքը առավել ևս գործում է նորեկների պարագայում: Չգիտեմ, գուցե արժի հենց ենթադրել '''բարի մտադրություններ''', գուցե արժի ենթադրել, որ նորեկ մասնակիցը պարզապես չի կողմնորոշվել ու բնավ էլ մտադրություն չուներ քեզ վիրավորելո՞ւ: Գուցե այդ մասնակիցը երիտասարդ ու անփորձ օգտատեր է, որը դեռ լիովին չի յուրացրել հայերեն Վիքիպեդիայի կանոնները: Ինչևէ, կարծում եմ, որ եթե հետագայում տվյալ մասնակցի ոչ կառուցողական վարքը շարունակվի, ապա համապատասխան միջոցներ անպայման կձեռնարկվեն: --[[Մասնակից:Rob|Rob]] ([[Մասնակցի քննարկում:Rob|քննարկում]]) 17:02, 25 Օգոստոսի 2013 (UTC)
:::Արման ջան, տեսա քո գրածը, որոշեցի ես էլ մի երկու խոսք գրեմ: Ճիշտն ասած՝ չեմ հասկանում քո բարկության և այդպիսի կտրուկ որոշման պաճտառը: Այն պաճտառը, որ դու բերում ես, ախր դա ընդհանրապես լուրջ պաճտառ չէ և ընդհակառակը՝ շատ ծիծաղելի բան է: Ինչու՞ պետք է մի նորեկ մասնակցի գրածի պատճառով, որը դեռ չի հասկանում թե ինչ բան է Վիքիպեդիան, ինչպես է հարկավոր այստեղ խոսել, պահել, որոշես այլևս ակտիվ չլինել: Ընդհանրապես չեմ հասկանում քեզ: Ախր դա լրիվ նեղանալու բան չէ: Բոլոր մասնակիցները, որոնք փորձ ունեն, որոնք լիովին գիտեն թե ինչ բան է այս նախագիծը, նրանք բոլորը համոզված եմ՝ շատ են հարգում և գնահատում քո ներդրումը: Եթե այդ խոսքերը քեզ գրեր մեր հին, փորձառու, լավ ծանոթ մասնակիցներից մեկը, այո՝ դա այնքան էլ հասկանալի չեր լինի (բայց նույնիսկ դա էլ չպետք է պատճառ հանդիսանար, որ դու հիասթափվեյիր նախագծից): Ի՞նչ նեղվելու պահ կա այստեղ: Դա շատ սովորական դեպք է, որը այստեղ ամեն մեկի հետ կարող էր պատահել: Ուրիշ հարց է, որ ուզում ես հոգիդ թեթևացնես, որովհետև մի տեսակ սխալ ես հասկացել այս իրավիճակը: Բայց կրկնում եմ, դա ընդհանրապես չպետք է պաճտառ հանդիսանա: Օրինակ՝ ինձ, երկու անգամ անարդար ձևով արգելափակել են: Իսկ ես նույնպես փոքր ներդրում չունեմ և ակտիվ աշխատում էի: Սակայն ես հոդվածներ եմ գրում, միայն ինքս ինձ համար և նախագիծը զարգացնելու համար: Ով ինչ ուզում է թող գրի, անի, միևնույն է, երբ ուզեմ իմ հոդվածը կգրեմ և դրանից հաճույք կստանամ: Քեզ էլ եմ խորհուրդ տալիս, եղբայր: Արի թեթև նայիր այս հարցին և ինչպես աշխատում էիր, այդպես էլ շարունակի: Կարծում եմ ճիշտ կհասկանաս: Շնորհակալություն: Հարգանքներով: [[User:Hovhannes|<span style="background:black;color:red;">'''Hov'''</span>]][[User talk:Hovhannes|<span style="background:black;color:red;">'''han'''</span>]][[special:Contributions/Hovhannes|<span style="background:black;color:red;">'''nes'''</span>]] 17:11, 25 Օգոստոսի 2013 (UTC)