«Ալաշկերտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 63.
}}
 
'''Ալաշկերտ''' (թուրք. Էլեշկիրտ, ն. Թոփրակ-կալե), քաղաք [[Արևմտյան Հայաստան]]ումի [[Բայազետի գավառ]]ի [[Ալաշկերտի գավառակ]] (այժմ՝ Թուրքիայի Կարաքյոսեի վիլայեթում), [[Ալաշկերտի դաշտ]]ում, [[Էրզրում]]—[[Մակու]] (Իրան) ճանապարհի վրա։ Պատմական [[Այրարատ նահանգ]]ի Բագրևանդ գավառի կենտրոնը։
 
 
 
 
 
 
 
 
 
 
'''Ալաշկերտ''' (թուրք. Էլեշկիրտ, ն. Թոփրակ-կալե), քաղաք [[Արևմտյան Հայաստան]]ում (այժմ՝ Թուրքիայի Կարաքյոսեի վիլայեթում), [[Ալաշկերտի դաշտ]]ում, [[Էրզրում]]—[[Մակու]] (Իրան) ճանապարհի վրա։ Պատմական [[Այրարատ նահանգ]]ի Բագրևանդ գավառի կենտրոնը։
 
Բնակչությունը` 3988 ([[1960]]), քրդեր, թուրքեր։ Զբաղվում են երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով։ Ալաշկերտը հիմնադրել է Հայոց [[Վաղարշ Ա]] թագավորը [[II դար]]ում, ուրարտական Անաշե բնակավայրի տեղում։ Նրա անունով կոչվել է Վաղարշակերտ (Վալարշակերտ), հետագայում դարձել Ալաշկերտ։ Ալաշկերտը Լուսավորչի տան կալվածքն էր, [[439]] թվականին անցավ [[Մամիկոնյան]]ներին։ Ներսես Գ Իշխանցի (Շինող) կաթողիկոսն Ալաշկերտում կառուցեց Կաթողիկե Ս. Աստվածածին [[եկեղեցի]]ն, որը դարձավ Բագրևանդի և Արշարունյաց միացյալ թեմի եպիսկոպոսական աթոռանիստը։ [[Բագրատանիներ]]ի շրջանում Ալաշկերտը վերելք է ապրել։
Տող 81 ⟶ 71՝
Ալաշկերտում այժմ հայեր չկան։ Թուրք և քուրդ կեղեքիչների կողմից գործադրվող հարստահարության պատճառով հայերի մի մասը [[1829]] թվականին և [[1878]] թվականին գաղթել է և տեղավորվել հիմնականում ներկայիս [[Մարտունի|Մարտունու]] և [[Հոկտեմբերյան]]ի շրջաններում։ Մնացած մասը բնաջնջվել և տեղահանվել է հայկական կոտորածների տարիներին ([[1890]]—[[1895]], [[1915]])։ Ալաշկերտում պահպանվել են Ա. Աստվածածին եկեղեցու (VII դար), Ս. Կիրակոսի վանքի և հին բերդի ավերակները։
 
== Աղբյուրներ ==
* «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
* [http://www.arevmdahaiastan.net/am/ Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն]
 
== Տես նաև ==
* [[Էրզրումի նահանգի հայաբնակ բնակավայրեր]]
 
{{Ալաշկերտի գավառ}}
{{ՀՍՀ}}
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ալաշկերտ» էջից