«Ալաշկերտի գավառակ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Բնակավայր |կարգավիճակ = Գավառակ |հայերեն անվանում = |բնագիր անվանում = Ալաշկերտ |ենթարկում = |երկի...»:
(Տարբերություն չկա)

11:13, 25 Օգոստոսի 2013-ի տարբերակ

Ալաշկերտ (ռուս.՝ Алашкерт, անգլ.՝ Alashkert), Թոփրակկալա, Վալաշկերտ, Վաղարշակերտ, գավառակ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բայազետի գավառում, Ալաշկերտի հովտի կենտրոնական մասի հյուսիսային կողմում։ Ալաշկերտը եղել է Մեծ Հայքի Այրարատ աշխարհի բաղկացուցիչ մասը։ Կենտրոնը Ալաշկերտ քաղաքն էր։

Գավառակ
Ալաշկերտ
ԵրկիրԱրևմտյան Հայաստան Արևմտյան Հայաստան
ԵրկրամասԲայազետի գավառ
Այլ անվանումներԹոփրակկալա, Վալաշկերտ, Վաղարշակերտ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը), քրդեր
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունալաշկերտցի
Ժամային գոտիUTC+3

Տեղաբաշխություն

Ալաշկերտ գավառակը հյուսիսից շրջապատված է եղել Հայկական պար լեռնաշղթայով, հարավում Ծաղկանց լեռներով։

Բնակչության կազմը

Բնակչությունն հիմնականում կազմված էր հայերից և քրդերից։ Ըստ Ա. Երիցյանի տվյալների 1876 թ.-ին Ալաշկերտ գավառն ունեցել է 70 գյուղ, իսկ ըստ ռուսական աղբյուրների` 104 գյուղ։

Գյուղատնտեսություն

Բնակչությունն հիմնականում զբաղվում էր անասնապահությամբ, երկրագործությամբ։ Հիմնականում մշակում էին հացահատիկային կուլտուրաներ, որի մեծ մասը վաճառում էին Բիթլիսի և Վանի բնակիչներին։

Հայաթափություն

Գավառակի բնակիչները 1829 և 1878 թթ.-ին գաղթել են Անդրկովկաս։ Մնացած հայությունը բնաջնջվել է 1914-1915 թթ.-ին։

Մշակույթային արժեքներ

1903 թ.-ի դրությամբ Ալաշկերտի գավառակում կար Ս. Հովհաննես (Ուչքիլիսա) վանքը և 32 հայական եկեղեցիներ։

Աղբյուրներ

  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն

Տես նաև