«Օպտիկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
clean up, replaced: : → ։ (51) oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: → (10) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Light dispersion of a mercury-vapor lamp with a flint glass prism IPNr°0125.jpg|thumb|200px|Լույսի բաժանումը պրիզմայի միջով]]
'''Օպտիկա''', [[ֆիզիկա]]յի բաժին է, որն ուսումնասիում է [[լույս]]ի բնույթը, առաքման և կլանման օրենքները, տարածումը տարբեր միջավայրերում, ինչպես նաև նյութի հետ լույսի փոխազդեցության ժամանակ առաջացող երևույթները։
 
Օպտիկական երևույթները մարդկությանը հետաքրքրել են շատ վաղուց, սակայն օպտիկայի տեսության սկիզբը պետք թ համարել [[17-րդ դար]]ը։ Օպտիկայի զարգացումը պատմականորեն կարելի է բաժանել հետևյալ փուլերի՝ Նյուտոնի, Հյուգենսի ժամանակներից մինչև [[19-րդ դար]]ի սկիզբը՝ ալիքային և մասնիկային պատկերացումների վրա հիմնված, միմյանց բացառող տեսությունների բուռն պայքարի դարաշրջանը, որն ավարտվեց ալիքային տեսության հաղթանակով։ Երկրորդ փուլը Ֆրենելի, Յունգի ժամանակներից մինչև լուսային մասնիկների՝ քվանտների գաղափարի հաստատման և նրանց տեսության զարգացման դարաշրջանն է, իսկ երրորդը արդի փուլն է, որը կապված է հատկապես օպտիկական քվանտային գեներատորների հայտնագործման հետ։
 
Սկզբնական շրջանում օպտիկան սահմանափակվում էր էլէկտրամագնիսական ալիքների սպեկտորի տեսանելի մասով։ Ժամանակակից օպտիկան ուսումնասիում է էլեկտրամագնիսական ալիքների սպեկտորի ինչպես տեսանելի, այնպես էլ նրան հարող ուլտրամանուշակագույն և ինֆրակարմիր տիրույթները։ Օպտիկական երևույթների մի մեծ խումբ կարելի է քննարկել առանց լույսի ալիքային բնույթը հաշվի առնելու, ընդունելով, որ լուսային էներգիան փոխանցվում է ճառագայթի երկայնքով։ Այս պատկերացումը և լույսի անդրադարձման ու բեկման օրենքները միասին կազմում են երկրաչափական օպտիկայի հիմքը։
 
Օպտիկայի կարևորագույն բաժիններից է սպեկտրոսկոպիան, որն զբաղվում է ինչպես ատոմների և մոլեկուլների կլանման ու ճառագայթման, այպես էլ կոմբինացիոն ցրման սպեկտրների ուսումնասիրությամբ։
Օպտիկական չափումները, ուսումնասիրման մեթոդները և գործիքները լայն կիրառություն ունեն կյանքի ամենատարբեր ոլորտներում, թե գիտական և թե գործնական խնդիրների լուծման համար։ Լույսի արագության որոշման փորձերը վակուումում և տարբեր միջավայրերում էական նշանակություն են ունեցել հարաբերականության հատուկ տեսոջթյան զարգացման համար։
 
Տող 44.
Անդրադարձման և բեկման օրենքները նույնպես ճիշտ են որոշ պայմաններ պահպանելու դեպքում միայն։ Այն դեպքում, երբ անդրադարձնող հայելու կամ երկու միջավայրերը իրարից բաժանող մակերևույթի չափերը փոքր են, զգալի շեղումներ են դիտվում նշված օրենքներից։
 
Սակայն մի լայնատարած բնագավառի երևույթների համար, որոնք դիտվում են սովորական օպտիկական գործիքներում, բոլոր թվարկված իրենքները պահպանվում են բավականաչափ խիստ ձևով։ Ուստի օպտիկայի գործնականում չափազանց կարևոր բաժնում` օպտիկական գործիքների մասին ուսմունքում, այդ օրենքները կարող են համարվել լրիվ կիրառելի։ Լույսի մասին ուսմունքի ամբողջ առաջին էտապը կայացել էր այս օրենքների հաստատմանը վերաբերող հետազոտությունների և օրենքների կիրառությունների մեջ, այսինքն` դնում էր երկրաչափական կամ ճառագայթային օպտիկայի հիմքը։
 
{{ՎՊԵ|Optics}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Օպտիկա» էջից