«Նեստորականություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 7.
 
== Նեստորականության ճակատագիրը ==
Նեստորի ուսումնքը դիմադրության է հանդիպել քրիստոնյա եկեղեցում: Դրա դեմ պայքարը գլխավորել է [[Կյուրեղ Ալեքսանդրացի]]ն: 431-ի [[Եփեսոսի Գ տիեզերական ժողով]]ը նզովել է Նեստորին և նրա հետևորդներին: Աթոռազրկված Նեստորին Եփեսոսի ժողովից հետո թույլատրվել է վերադառնալ Անտիոքին մոտ գտնվող մի վանք, իսկ 435-ին նա աքսորվել է [[Եգիպտոս]]: Հայտնի է, որ բյուզանդական Մարկիանոս կայսրը հրավիրել է նրան մասնակցելու [[Քաղկեդոնի ժողով]]ին, սակայն ճանապարհին մահացել է:
 
Եփեսոսի ժողովից անմիջապես հետո Կյուրեղ Ալեքսանդրացին ձեռնամուխ է եղել Նեստորի նախորդների քրիստոսաբանական հայացքների
քննադատությանը և վերլուծմանը: Եփեսոսի ժողովից հետո Նեստորի համախոհ մի շարք եպիսկոպոսներ հիմնել են առանձին Նեստորական եկեղեցի, որի կենտրոնը Պարսկաստանում էր: Նեստորականները Եդեսիայում հիմնել են իրենց նշանավոր աստվածաբանական դպրոցը: Սակայն հականեստորական տրամադրությունների սրման պատճառով նրանք Եդեսիայից (դպրոցը փակվել է 489-ին՝ բյուզանդական Զենոն կայսրի հրամանով) տեղափոխվել են Պարսկաստան:
 
499-ի Սելևկիայի ժողովում նեստորականությունը հռչակվել է Պարսկաստանի քրիստոնյաների պաշտոն. դավանանք: Մծբինը դարձել է նեստորական մշակույթի կարևորագույն կենտրոնը. այնտեղ հիմնված աստվածաբանական դպրոցը փոխարինել է Եդեսիայի դպրոցին: Նեստորականները բավականին մեծ քարոզչական գործունեություն են ծավալել ամբողջ Արևելքում. նեստորականությունը տարածվել է Արաբիայում, Միջին Ասիայում՝ հասնելով մինչև Հնդկաստան և անգամ՝ Չինաստան:
 
Արաբական տիրապետության շրջանում նեստորականությունը մեծ ծաղկում է ապրել: XIII դ. նեստորական պատրիարքության ենթակայության
տակ կար 25 մետրոպոլիտություն և 150 եպիսկոպոսական թեմ: Այս ժամանակներից էլ սկսվել է նեստորականության անկումը:
 
Մոնղոլական արշավանքները կործանարար են դարձել ոչ միայն խալիֆայության, այլև Նեստորական եկեղեցու համար. մազապուրծ եղած նեստորականները քաշվել են Քրդստանի անմատույց լեռները: XVI դ. սկզբից բնակություն են հաստատել Ասորիքում և Միջագետքում՝ ընդունելով թուրք. հպատակություն, ինչը խիստ անբարենպաստ է եղել նրանց համար, և նրանք հովանավորություն են փնտրել Արևմուտքում:
Նեստորականների մի մասը միացել է Հռոմի եկեղեցուն (քաղդեացիներ), մի փոքր մաս էլ՝ 1898-ին Ռուս ուղղափառ եկեղեցուն:
 
Նեստորականները (կոչվում են ասորիներ) ներկայումս ապրում են հիմնականում [[Իրաք]]ում, [[Իրան]]ում և [[Սիրիա]]յում: Նրանց թիվը կազմում է շուրջ 175 հազար (ներառյալ ԱՄՆ գաղթածները): Հոգևոր կենտրոնը Իրաքում է, առաջնորդն է պատրիարքը (կոչվում է Անտիոքի պատրիարք): Նեստորական եկեղեցին հորջորջվում է նաև Արևելքի եկեղեցի կամ Պարսից եկեղեցի: 1984-ին նեստորական պատրիարքը և Հռոմի պապը ստորագրել են մի դավան. համաձայնագիր, որով նեստորականները պաշտոնապես հաղորդության մեջ են մտել Հռոմի եկեղեցու
հետ:
 
== Հայ եկեղեցին և նեստորականության դեմ պայքարը ==
Հայ եկեղեցին անմասն չի մնացել հականեստորական պայքարից, որի վկայություններից է [[Սահակ Ա Պարթև]]ի և [[Մեսրոպ Մաշտոց]]ի
թղթակցությունը (պահպանվել է «[[Գիրք թղթոց]]ում») Կ. Պոլսի Պրոկղ պատրիարքի հետ: Նեստորականությունը Հայ եկեղեցին դատապարտել է Դվինի 506-ի և 554-ի ժողովներում: Նեստորականության դեմ պայքարը Հայ եկեղեցու ուշադրության կենտրոնում է եղել մինչև VII դ. սկիզբը: Պարսկաստանում Նեստորականության դիրքերի թուլացումով հականեստորական պայքարը կորցրել է իր կարևորությունը Հայ եկեղեցու համար, սակայն շարունակել է մնալ հայ հակաճառ. գրականության գլխավոր թեմաներից մեկը՝ երբեմն նույնացվելով քաղկեդոնականության հետ: