«Մակրոէկոնոմիկա»–ի խմբագրումների տարբերություն

չ
clean up, replaced: → (10) oգտվելով ԱՎԲ
(clean up, replaced: : → ։ (30) oգտվելով ԱՎԲ)
չ (clean up, replaced: → (10) oգտվելով ԱՎԲ)
[[Պատկեր:Lefebvre - Jean-Baptiste Colbert.jpg|thumb|right|150px |thumb|left|150px|[[Ժան- Բատիստ Կոլբեր]]]]
XV դարում առաջացավ [[մերկանտելիզմ]]ը` առաջին տնտեսագիտական ( տնտեսական) դպրոցը, որի զարգացման վրա մեծ ազդեցություն է ունեցել [[Անտուան դե Մոնկրետիեն]]ը, [[Ուիլյամ Ստաֆֆորդ]]ը, [[Թոմաս Ման]]ը, [[Ժան Բատիստ Կոլբեր]]ը:Քննարկվում էին այնպիսի խնդիրներ, ինչպիսիք էին ֆինանսական ապահովվածության ավելացումը`տնտեսության մեջ կառավարության միջամտմամբ, առևտրային հաշվեկշռի պահպանումը (ի հաշիվ տվյալ երկրումարտադրված ապրանքների արտահանման չափերի ավելացման և սահմանափակ ներմուծման ). մերկանտելիստները մեծ ուշադրություն էին դարձնում դրամական շրջանառության ոլորտի վրա:
XVIII դարի կեսերին ձևավորվում է ֆիզիոկրատների դպրոցը ([[Ֆրանսուա Կենե]] , [[Անն Ռոբեր]], [[Ժակ Տյուրգո]], [[Վիկտոր Միրաբո]] և [[Պիեր Պոլ Մերսե Լա Րիվեր]]) Զարգացնելով իրենց գաղափարնները, հիմքում ֆիզիոկրատները հիմնվում էին գյուղատնտեսության դերի կարևորության վրա: Այսպես ամենահին և ճանաչված տնտեսագիտական մոդելը` Կենեի աղյուսակը բացատրում էր «մաքուր արտադրանքի» շրջանառությունը միայն գյուղատնտեսության զարգացման տեսակետից, ամբողջ հասարակությունը բաժանելով արտադրողական, «անպտուղ» դասակարգի և սեփականատերերի։
XIX դարում առաջացավ [[մարքսիզմ]]ը և մարքսիստական քաղաքական տնտեսությունը, որի հիմնադիրները համարվում են [[Կարլ Մարքս]]ը և [[Ֆեդիրիխ Էնգելս]]ը։ Մարքսի տնտեսագիտական գաղափարները նշանակալից ազդեցություն են ունեցել մակրոտնտեսագիտության տեսության զարգացման վրա։ Ներմուծվում և ակտիվորեն զարգանում են նոր հասկացություններ, ինչպիսիք են` հավելյալ արժեքը, արտադրական հարաբերոՄակրոէկոնոմիկա գիտությունը զբաղվում է այնպիսի հարցերով, որոնց պատասխանները անհնար է գտնել միկրոէկոնոմիկայի մակարդակներում ։ Նշենք մակրոէկոնոմիկայի խնդիրները։ւթյունները, պարզ և ընդլայնված վերարտադրությունը։
==== Ավստրիական դպրոց ====
{{ Հիմնական հոդված | Դասական քաղաքական տնտեսություն }}
[[Պատկեր:Lange-MigrantMother02.jpg|thumb|150px| …[[Մեծ Ճգնաժամ]]ը խալխլեց հավատը դասական,«ավտոմատացված» տնտեսության նկատմամբ]]
«Ավտոմատացված տնտեսության» կողմնակիցներ համարվում են 'դասական' և 'նեոդասական' մակրոտնտեսագիտության գաղափարի կողմնակիցները։ Այս դպրոցը հիմնադրվել է դեռևս XVIII դարում։ XVIII դարի վերջում սկսվում է դասական տնտեսագիտության տեսության զարգացման երկրորդ փուլը։ Այդ ժամանակահատվածը նշանավորված է [[Ադամ Սմիթ]]ի և նրա «անտեսանելի ձեռքի սկզբունքի» զգալի ազդեցությամբ։ Առաջանում են տեսակետներ տնտեսության մշտական կայունության մասին, առաջանւմ է տեսություն« «[[laissez-faire]]», որը պնդում էր. բոլոր շուկաներում գոյություն ունի բացարձակ մրցակցություն, բոլոր գները մշտապես փոփոխվում են կախված առաջարկի և պահանջարկի վիճակից և շուկան կարող է ինքնուրույն գալ հավասարակշռության։ XIX դարում ի հայտ են գալիս այնպիսի տնտեսագետներ ինչպիսիք են` [[Դավիթ Ռիկարդո]]ն և [[Թոմաս Մալթուս]]ը։ Հենց այս ժամանակաշրջանում ձևավորվեց ենթադրություն այն մասին, որ մակրոտնտեսության մեջ չի կարող լինել ամբողջական առաջարկի և պահանջարկի անհավասարակշռություն, որովհետև վերջինս «ինքն է ձևավորում ամբողջական պահանջարկ»։
Այս գաղափարի հիմնադիրը համարվում է [[Ժան Բատիստ Սեյ]]ը և հայտնի է որպես [[Սեյի Օրենք]]։
Դասական մոդելի կողմնակիցների համար տնտեսության հիմնական խնդիրը ռեսուրսների սահմանափակությունն է, նրանց համար տարբերություն չկա տնտեսության երկարաժամկետ և կարճաժամկետ հատվածների միջև։ Այս մոդելը փաստացի դադարեց գոյություն ունենալ XX դարի սկզբին, երբ [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի և 1930թ-ի [[Մեծ ճգնաժամ]]ի ընթացքում համաշխարհային տնտեսությունը ի վիճակի չէր ինքնուրույն վերականգնվել։ Դասական մակրոտնտեսագետ մտքի հիմնական ներկայացուցիցները համարվում են [[Ալֆրեդ Մարշալ]]ը, [[Արթուր Սեսիլ Պիգու]] և ուրիշները։
Ռացիոնալ սպասումների տեսությունը առաջացել է 1970-ական թթ. ամերիկացի տնտեսագետ [[Ռոբերտ Լուկասի]] կողմից։ Կարևոր ներկայացուցիչնեից է համարվում նաև [[Թոմաս Սադժենտ]]ը։ «Նոր դասականները» հիմնվում են տեղեկատվության անհամաչափության սկզբունքի վրա և մակրոտնտեսագիտական գործակալների արդյունավետության վրա. Տրամադրվող տնտեսական տեղեկատվության որակը համարվում է տնտեսության վարքի կարևոր չափանիշներից մեկը։ Այսպիսով տվյալ դպրոցի ներկայացուցիչները գտնում են , որ եթե բոլոր տնտեսագետ գործակալները իրենց վարքագծում լինեն արդյունավետ, եթե նրանց տրամադրվեն կատարյալ տեղեկատվություն, ապա տնեսությունը չի կարող լինել անկայուն ։ Կարծում էին նաև, որ .քանի որ մարդիկ ռացիոնալ են, ապա «միևնույն սխալը չեն կարող կրկնել կրկնակի », այսինքն կարող են արագ հարմարվել տնտեսության ցանկացած իրավիճակում։ Արդյունքում բոլոր գործակալները կարող են կանխատեսել այն, ինչ կարող է տեղի ունենալ , եթե պետությունը օգտագործի միևնույն մեթոդները տնտեսության կարգավորման համար։
===== ХХ դար վերջ. նոր քեյնսականություն =====
Այս տնտեսագիտական դպրոցը համարվում է քեյնսականության ճյուղավորումներից մեկը։ Այն հիմնավորվել է 1991 թ- ին ի շնորհիվ այնպիսի տնտեսագետների ինչպիսիք են [[Գրեգորի Մենկյու]]ն, [[Դէվիդ Ռոմեր]]ը, [[Օլիվեր Բլանշար]]ը և [[Ստենլի Ֆիշերը]]։ Մենկյուն և Ռոմերը այդ թվականին հրատարակեցին երկհատորյա« նոր քեյնսականության տնտեսություն» գիրքը (eng.« New Keynesian Economics»)
Նոր քեյնսականները քիչ բանով են տարբերվում« հիմնական» քեյնսականներից։ Այս պարագայում նույնպես գտնում են, որ գները «կպչուն են», այսինքն ունակ են չփոխվել որոշակի ժամանակահատվածի ընթացքում։ Սուր քննադատության է ենթարկվում« laissez-faire» տեսությունը։ Բայց և այնպես«նոր քեյնսականների» և նոր դասականների տեղեկատվության ոչ կատարյալ լինելու մասին ենթադրությունները լրացվում են հիպոտեզներով, որով այս դպրոցը տարբերվում է հիմնական քեյնսականությունից։
 
[[Պատկեր:Rmundell.jpg|thumb|left|130px |[[Ռոբերտ Մանդելլ]]]]
[[Պատկեր:Laffer Curve.png|thumb|right|200px | Առաջարկի տեսության ամենահայտնի կորերից մեկը համարվող, [[Լաֆֆերի կորը]]]]
Այս գաղափարը ըստ պաշտոնական տվյալների առաջադրվել է 1970 – ական թթ. երկրորդ կեսից։ Առաջին անգամ այս տերմինը հնչել է [[Գերբերտ Շտայնի]] կողմից, որը 1976 թ- ին եղել է ԱՄՆ- ի նախագահ [[Ռիչարդ Նիկսոնի]] խորհրդականը։
Առաջարկի տնտեսագիտության (տնտեսության) զարգացման տեսությունում կարևոր ներդրում ունեն [[Արթուր Լաֆֆեր]]ը և [[Ռոբերտ Մանդել]]ը։ Այս դպրոցի ներկայացուցիչներին անվանում են նաև սփլայ սայդեր (eng. «Supply-siders»)։
Այս դպրոցի ներկայացուցիչների կարծիքով ազգաբանակչության համար անհրաժեշտ է ստեղծել բոլոր նպաստավոր պայմանները ապրանքների և ծառայությունների արդյունավետ արտադրության համար։Այսպիսով տնտեսության համար կարևոր գործոն է համարվում աշխատուժի և կապիտալի առաջարկի խթանումը։ Որպես կանոն այդ կողմնակիցները ակտիվորեն աջակցում են պետության կողմից հարկերի իջեցմանը, քանի որ մեծամասամբ ընկերությունները հարկերը դիտում են որպես լրացուցիչ ծախսեր` յուրաքանչյուր լրացուցրչ միավոր արտադրանքի համար։ Իսկ հարկերի ավելացումը կարող է բերել ամբողջական առաջարկի կրճատման, որը իր հերթին կբերի այնպիսի հետևանքների, ինչպիսին է [[ինֆլյացիա]]ն և [[ստագֆլացիա]]ն։
Ֆինանսական շուկան կազմված է.
* ''Փողի շուկա'', որտեղ կատարվում է փողի առաջարկի և պահանջարկի ձևավորումը, հետազոտում տոկոսադրույքի և փողի զանգվածի հավասարակշռությունը
* ''Արժեթղթերի շուկա'', սա այնպիսի ֆինանսական ակտիվների շուկա է, ինչպիսիք են բաժնետոմսերը և պարտատոմսերը։
==== Մակրոտնտեսական գործակալներ ====
 
* ''Կազմակերպությունների'' — ապրանքների և ծառայությունների հիմնական արտադրողների գլխավոր նպատակն է , առավելագույնի հասցնել սեփական շահույթը։ Հանդիսանում են արժեթղթերի շուկայի հիմնական պարտատերերը։ Կազմակերպությունները ապրանքների և ծառայությունների ներդրումից ստանում են շահույթ։ Կազմակերպությունների հիմնական ծախսերն են համարվում` հարկերը, ներդրումային ծախսերը և ռեսուրսների օգտագործման համար վճարները տնային տնտեսություններին։
Տնային տնտեսությունները և կազմակերպությունները կազմում են '''տնտեսության մասնավոր հատվածը'''։
* ''Պետություն'' — հասարակական բարիքների հիմնական արտադրողը, հիմնական նպատակն է ազգային եկամուտի վերաբաշխում, այլ գործակալների և շուկանների տնտեսական ակտիվության կարգավորում։ Ստանում են հարկեր` նրա հիմնական եկամուտի աղբյուրը, վճարում է տնային տնտեսություններին տրանսֆերտներ և կազմակերպություններին հատկացնում է սուբսիդիաներ, եթե անհրաժեշտ է կատարում է գնումներ ապրանքների շուկայում։Պետությունը անընդհատ շփման մեջ է գտնվում ֆինանսական շուկայի հետ։
Մասնավոր հատվածը պետության հետ միասին կազմում են '''փակ տնտեսություն'''։
* ''Օտարերկրյա հատված'' — միջազգային առևտուր, կապիտալի և արժեթղթերի շրջանառություն։
Բոլոր չորս մակրոտնտեսական գործակալները ձևավորում են '''բաց տնտեսություն'''։
=== Մակրոտնտեսական տեսության հիմնական ցուցանիշները ===
[[Պատկեր:Adaswiki.PNG|450px|right|thumb|Ամբողջական պահանջարկի և ամբողջական առաջարկի մոդել( մոդել AD-AS )]]
* ''Ներդրումներ(նշ. I) '' — կազմակերպությունները ապրանքների արտադրության ընդլայնման նպատակով կուտակում են կապիտալ և, հետևաբար, առավելագույն շահույթի ստացում են հետապնդում։
* ''Ապրանքների և ծառայությունների պետական գնումներ (նշ. G) '' — պետական ներդրումները ևպետական ծառայողների աշխատավարձը և այլն ։
* ''Զուտ հարկեր (նշ. T) '' — հարկերի և տրանսվերտների տարբերությունը։ Պետական գնումների և զուտ հարկերի հարաբերակցությունը ցույց է տալիս պետական բյուդջեի վիճակը. Եթե պետական գնումները գերազանցում են զուտ հարկերին, ապա երկրում պետական բյուջեի (դիֆիցիտը ) պակասուրդ է, համապատասխանաբար, բյուջեի ավելցուկ նշանակում է, որ զուտ հարկերը գերազանցում են պետական գնումների չափը։
* ''Զուտ արտահանում նշ. ( Xn или NX) '' — արտահանման և ներկրման տարբերությունը ։ Ներկրման և արտահանման հարաբերակցությունը ցույց է տալիս առևտրային հաշվեկշռի վիճակը։ Եթե արտահանումը գերազանցում է ներմուծմանը, ապա երկրում առևտրային հաշվեկշռի ավելցուկ է, եթե ներմուծումը գերազանցում է արտահանմանը, ապա, համապատասխանաբար, երկրի առևտրական հաշվեկշռում` պակասուրդ։
* ''Ամբողջական եկամուտ(նշ. Y) '' —
 
'''<math>Y = C + I + G + Xn = C + S + T\,</math>''', Բաց տնտեսության համար ամբողջական եկամտի բանաձև։ Փակ տնտսության պայմաններում հաշվի չի առնվում մաքուր արտահանումը։Մասնավոր հատվածի համար ամբողջական եկամտի մեջ չի ներառվում ապրանքների և ծառայությունների պետական գնումների չափը։
Ամբողջական եկամտի ֆունկցիան որոշում է ամբողջական պահանջարկի կորը (eng. Aggregate Demand —- ''AD'')։ Ամբողջական պահանջարկի և ամբողջական առաջարկի հատման կետը (''AS'') (կարճաժամկետ և երկարաժամկետ հատվածներում) ցույց է տալիս տնտեսության հավասարակշռությունը. հավասարակշված գնի մակարդակի և ամբողջական թողարկման արժեքը։
1 105 242

edits