«Տորֆ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
clean up, replaced: : → ։ (26) oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: → (7) oգտվելով ԱՎԲ
Տող 5.
* ներքնատորֆի
* միջանկյալ տիպի
Տ.-ն ունի բարդ քիմիական կազմություն, որը որոշվում է նրա ծագման պայմաններով, բուսական մնացորդների քիմ. կազմությամբ և քայքայման աստիճանով։
Տորֆի այրվող զանգվածի տարրային կազմն է.
:[[ածխածին]]` 50-60%
Տող 14.
Տորֆը բարդ կիսադիսպերս բազմաբաղադրամաս համակարգ է, որին բնորոշ է բարձր խոնավությունը բնական տեղադրման վայրում, ծակոտկենությունը և սեղմվելիության բարձր գործակիցը։ Ս.-ի տեքստուրան միատարր է, երբեմն շերտավոր, ստրուկտուրան` սովորաբար թելավոր կամ պլաստիկ։ Գույնը դեղին է, կամ տատանվում է գորշից մինչև սև։ Թույլ քայքայված Տորֆը չոր վիճակում ունի փոքր խտություն, ջերմահազորդականության փոքր գործակից և գազակլանման մեծ ունակություն։
 
Բարձր դիսպերսայնության Տորֆը չորացնելիս առաջանում է մեխանիկական մեծ ամրություն ունեցող խիտ բեկորներ, որոնց ջերմատվությունը, 40% խոնավությամ դեպքում տատանվում է 2650-3120կկալ/կգ սահմաններում։
ՍՍՀՄ-ում տորֆաչահիչների ընդհանուր մակերեսը կազմում է 86,0 մլն հա , իսկ երկրբ. պաշարները` 166,4 մլրդ տ։
Տորֆի ոչ մեծ հանքավայրեր կան ՀՍՍՀ Վարդենիսի, Գուգարքի, Ստեփանավանի, Կալինինոյի շրջաններում։
 
=== Տորֆաբուժություն ===
Ցեխաբուժության եղանակ։ Տորֆի օգտագործումը բուժիչ նպատակով։ Սովորաբար օգտագործում են սանհիգենային պահանջներին համապատասխանող Տրրֆեր։Առավել արդյունավետ է բուսական մնացորդների բարձր քայքայվածություն և 42-52C ջերմաստիճան ունեցող տորֆը, որն ունի օրգանական նյութերի բարձր պարունակություն ,փոքր ջերմահաղորդականություն, մեծ ջերմունակություն։Կիրառվում է հիմնականում ապլիկացիայի եղանակով։ Տ.-ը երբեմն զուգակցում են էլեկտրաբուժության հետ
 
=== Տորֆահանույթ ===
Տորֆի հանքավայրը մշակելու ժամանակ կատարվող արտադրական պրոցեսների ամբողջություն։Տ.-ի էքսկավատորային եղանակն ընդգրկում է հում տորֆի արդյունահանումը բացահանքից, տորֆազանգվածի մշակումը և ժապավենաձև փռումը չորացման դաշտում,ֆրեզերայինը` հանքակուտակի փխրունացումը ,8-25մմ խորության շերտով։ Հանքավայրի մակերևույթի նախապատրաստումը կատարվում է չորացման ցանցը կառուցելուց և հանքակուտակը նախապես չորացնելուց հետո։ Անկախ հանքակուտակի օգտագործման նպատակից, նրա մակերևույթից հեռացնում են ծառային , իսկ երբեմն էլ ` մամռային բուսականությունը, հանքակուտակի մշակվոզ շերտը 25-40սմ խորությամբ ազատում փայտի ներփակումներից կամ էլ դրանք մանրացնում 8-25 մմ տրամաչափ ֆրակցիաների: Տորֆադաշտի մակերևույթը առուներով և ջրանցքներով բաժանում են որոշակի տեղամասերի, որը նպաստում է գրունտային ջրերի մակարդակի իջեցմանը և հանքակուտակի խոնավության նվազեցմանը մինչև 86-89%:
Տորֆի հանքավայրի մակերևույթի նախապատրաստման բոլոր գործողությունները մեքենայացված են :Միջինացված կոնդիցիոն հատկություններով տորֆ ստանալու համար կիրառում են հանքակուտակը խառնող կամ ցամաքուրդային հարստացուցիչ մեքենաներ:ՍՍՀՄ-ում տորֆն արդյունահանում են ֆրեզերային էքսկավատորային և անբացահանք-խորքային եղանակներով:Էքսկավատորայինի նախատիպը էլևատորային եղանակն է,որով մինչև Հոկտեմբերյան հեղափոխությունը արդյունահանվել է մոտ 1.3մլն տ հատակտոր տորֆ:Էլևատորային մեքենաները հում տորֆը տեղափոխում էին բացահանքից, խառնում և կաղապարում աղյուսների ձևով: Չորացման, հավաքման և բարձման գործողությունները կատարվում էին ձեռքով: 20-ական թվականներին մշակվեց տորֆի հիդրավլիկ հանույթի եղանակը: Այն կիրառվեց 1922-ից մինչև 1962-ը:Կոմպլեքսային մեքենայացված էքսկավատորային եղանակն ընդգրկում է` տորֆի արդյունահանումը հանքակուտակից շերեփային հարմարանքով, հում տորֆի վերամշակումը, նրա կաղապարումը և տորֆաղյուսակների փռումը չորացման դաշտում հավաքումն ու պահեստավորումը։Տորֆի ֆրեզերային հանույթը ՍՍՀՄ-ում զարգացել է 40-ական թթ.։ Այն լրիվ մեքենայացված է և աչքի է ընկնում ավելի նվազ աշխատատարությամբ, մետաղատարությամբ և էներգատարությամբ։Տորֆամեքենաներով արդյունահանված տորֆը միջին հաշվով շուրջ 6 ամիս պահպանվում է դաշտային դարսակույտերում։Տորֆի պահպանման և ինքնաբռնկման դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը դարսակույտերի մեկուսացումն է օդից` հում տորֆի շերտով, 1975-ից կիրառվում է պոլիմերային փաղանթով մեկուսացումը։ Անբացահանք-խորքային եղանակով արդյունահանում են հատակտոր տորֆ` կոմունալ- կենցաղային կարիքների համար։ Տորֆի մեխանիկական վերամշակումը կատարվում է շնեկային, շնեկա-դանակային, պարուրակոնային, կոնային, ջարդիչ,տրորիչ և այլ տիպի բանող մասերով։
 
{{commonscat|Peat}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Տորֆ» էջից